12.14.2017

Ուսումնական ճամփորդության հայտ:


Ճամփորդության իրականացումը պետք է դիտարկել  <<Մխիթար Սեբաստացի >>  կրթահամալիր -<<Ռոսգոստրախ>> ԱՓԲԸ-ի միջև նոր-նոր ձևավորվող համագործակցության շրջանակներում, որի նպատակն է կրթահամալիրի սովորողներին առարկայական և տեսանելի ներկայացնել ՀՀ ապահովագրական և ֆինանսական շուկաները, դրանց գործունեության տեսակներն ու ձևերը և այլ հարակից հասկացություններ: Ակնկալվում է, որ ճամփորդության իրականացման արդյունքում՝ կրթահամալիրի սովորողներից կձևավորի խումբ, որի գործունեության հիմնական ուղղությունը կլինի խմբում ներառված սովորողներին փոխանցել ապահովագրական շուկայի առնչվող տեսական և գործնական գիտելիքներ և հմտություններ:

12.12.2017

Հունվարյան ճամբար

Հունվարյան ճամբարի հինական ուղղությունները

  • <<Ռոսգոստրախ-Արմենիա>> ԱՓԲԸ-ի հետ համատեղ ապահովագրական և ֆինանսական ուսուցման դասընթացներ, խմբի ձևավորում- Ավագ դպրոցի սովորողներ,
  • Սովորողներին մաթեմատիկական օլիմպիադայի մասնակցության նախապատրաստում - Միջին դպրոցի սովորողներ
  • Ճամբարին ջավախքյան տարատարիք սովորողների ներառմանը միտված աշխատանքներ, համատեղ նախագծերի իրականացում,
  • Օրացույցով նախատեսված նախագծերի մասնակցություն