5.08.2014

Հաշվապահական հաշվառմանն հաշվային պլան


Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառմանն հաշվային պլան
Հաշվային պլանը բաղկացած է երեք բաժիններից՝
I.  Ընդհանուր դրույթներ,
I I. Հաշվապահական հաշվառման հաշիվների ցանկ,
I I I. Հաշվապահական հաշվառման հաշիվների կիրառման հրահանգ:
I բաժնում տրված է հաշվային պլանի ընդհանուր բնութագիրը, գործողության ոլորտը, ֆինանսական հաշվետվությունների նոր ձևերի հետ կապը, ինչպես նաև դասակարգման և կողավորման հիմունքները:
I I բաժնում տրված է հաշվապահական հաշվառման դասերում և խմբերում միավորված առաջին և երկրորդ կարգի հաշիվների ցանկը:
III բաժնում տրված է հաշվապահական հաշվառման հաշվառման հաշիվների կիրառման հրահանգը:
Ընդհանուր դրույթներ
Հաշվապահական հաշվառման հաշվային պլանը կազմակերպության վրա ազդող իրադարձությունների և դրա կողմից իրականացվող գործառնությունների փաստերի՝ հաշվապահական հաշվառման մեջ գրանցման և խմբավորման սխեմա է:
Հաշվային պլանը կազմում է ըստ տնտեսական բովանդակության դասակարգված հաշիվներից և ներառում է հաշիվների դասեր, հաշիվների խմբեր, առաջին կարգի հաշիվներ և երկրորդ կարգի հաշիվներ:
Հաշվային պլանը ներառում է 9 դաս՝
1.      Ոչ ընթացիկ ակտիվնեև,
2.      Ընթացիկ ակտիվներ,
3.      Սեփական կապիտալ,
4.      Ոչ ընթացիկ պարտավորություններ,
5.      Ընթացիկ պարտավորություններ,
6.      Եկամուտներ,
7.      Ծախսեր,
8.      Կառավարչական հաշվառման հաշիվներ,
9.      Արտահաշվեկշռային հաշիվներ:
1-7 դասերը ընդգրկված են ֆինանսական հաշվառմանն հաշիվները, 8-րդ դասը՝ կառավարչակա հաշվառման և 9-րդ դասը՝ արտահաշվեկշռային հաշիվներ: Ֆինանսական հաշվառման հաշիվներն օգտագործվում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլման ենթակա տեղեկատվության ընդհանրացման համար: Դրանք բաժանվում են հաշվեկշռային հաշիվների (1-5 դասեր) և գործունեության արդյունքների հաշիվների (6-7 դասեր):
Հաշվեկշռային հաշիվները նախատեսված են կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների հաշվառման համար: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում հաշվապահական հաշվեկշռում արտացոլվում են այս հաշիվների դեբետային կամ կրեդիտորային մնացորդները:
Գործունեության արդյունքների հաշիվները նախատեսված են կազմակերպության եկամուտների և ծախսերի հաշավառման համար: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում այս հաշիվների զուտ շրջանառությունը (դեբիտային ծախսերի և կրեդիտային եկամուտների գծով), իսկ սահմանված դեպքերում դրանց տարբերությունը տեղափոխվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն:
Կառավարչական հաշվառման հաշիվները նախատեսված են արտադրական ծախսումների և արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի, ինչպես նաև ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների կառուցման և մշակման ծախսումների վերաբերյալ տեղեկատվական ընդհանրացման համար:
Արտահաշվեկշռային հաշիվները նախատեսված են կազմակերպությանը չպատկանող, բայց ժամանակավորապես նրա օգտագործման տակ գտնվող ակտիվների, պայմանական ակտիվների և պարտավորությունների, շարժի մասին տեղեկատվություն տալու համար:
Հաշիվների կոդավորումը կառուցվում է հետևյալ կերպ՝
-Հաշիվների դասերը նշված են միանիշ թվերով 1-9:
-Հաշիվների խմբերը նշված են երկնիշ թվերով, որոնցից առաջինը ցույց է տալիս դասի ծածկագիրը, իսկ երկրորդը խմբի համարը:
-Առաջին կարգի հաշիվները նշված են եռանիշ թվերով, որոնցից առաջինը երկուսը ցույց են տալիս խմբի ծածկագիրը և առաջին կարգի հաշվի համարը:
-Երկրորդ կարգի հաշիվները նշված են քառանիշ թվերով, որոնցից առաջին երեքը ցույց են տալիս առաջին կարգի հաշվի ծածկագիրը, չորրորդը երկրորդ կարգի հաշվի համարը:

Комментариев нет:

Отправить комментарий