7.20.2014

Բաժին 4. Դեբիտորական պարտքեր

Զարգացած շուկայական տնտեսությունում գործառնությունների մեծ մասը երկու տարբեր կազմակերպությունների միջև իրականացվում է ապառիկ վաճառքի հիմունքով: Ապառիկ վաճառքի հիմունքներն այնպիսին են, որ հաճախ դրանց դիմաց վճարումը կատարվում է դրանց առաքումից 30 օր հետո: Այդ 30 օրվա ժամանակահատվածը կոչվում է մարման ժամկետ և հանդիսանում է կողմերի միջև կնքված պայամագրի մաս: Վարկային այլ ժամկետները (ավելի կարճ կամ երկար) սահմանվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

Ապառիկ վաճառքի արդյունքում գործառնության հակառակ կողմից ստացվելիք գումարները կոչվում են դեբիտորական պարտքեր, որոնց հետ կապված տեղեկատվությունը ընդհանրացվում է ՀՀ հաշվապաական հաշվառման հաշվային պլանի Դտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» հաշվում: Ապառիկ վաճառքի սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթուղթը վաճառքի ապրանքագիրն է (հաշիվ-ապրանքագիր): Այնտեղ նշվում է առաքված ապրանքների նկարագրությունը, վիճակը, վճարման ենթակա գումարը և ամսաթիվը:
Այլ ընթացիկ դեբիտորական պարտքերը անհատներից և կազմակերպություններից ստացվելիք գումարներ են, որոնք կապված չեն ապրանքների և ծառայությունների իրացման հետ: Օրինակ` աշխատավարձի վճարման գծով դեբիտորական պարտքերը հանդիսանում են այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր:

Հաշվային պլանում գործառնական և այլ դեբիտորական պարտքերի հետ կապված գործարքները կատարվում են հետևյալ հաշիվներով.
221     «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
222     «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»
223     «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ»
224     «Տրված ընթացիկ կանխավճարներ»
225     «Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր բյուջե գծով»
226     «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»
227     «Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով»
228     «Ընթացիկ դեբիտորական պարտքեր անհաշիվ տված գումարների գծով»
229     «Այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր»

1 Դեբիտորական պարտքերի ճանաչումը և գնահատումը
Հաշվապահական հաշվառման հիմնական տարրերն են «ճանաչումը» և «գնահատումը» (չափումը): Վաճառքը և դեբիտորական պարտքերը հաշվապահական գրքերում ճանաչվում են գործարքի կատարման օրը (հաշվեգրման սկզբունքը): Դեբիտորական պարտքերը (ֆինանսական վիճակի մասին հաշվետվություններում) գրանցվում են սկզբնական վաճառքի գնով` հանած ճշգրտումները այնպիսի տարրերի համար, ինչպիսիք են վաճառված ապրանքների վերադարձը, անհավաքագրելի պարտքերը, վաղաժամկետ վճարման զեղչերը:
1.1 Առևտրային զեղչեր
Առևտրային զեղչերը հաճախորդների տարբեր խմբերի համար (մանրածախ և մեծածախ) տարբեր քանակության ապրանքների  վաճառքի գների գովազդային միջոց է: Սովորաբար արտադրողների գնացուցակներում նշվում է կոնկրետ ապրանքի միայն մեկ գին, հետո կիրառվում են տաբեր չափերի զեղչեր` կախված պատվիրված քանակից և հաճախորդների տիպից, օրինակ, մեծածախ առևտրի հաճախորդներին կարող են առաջարկել ավելի մեծ զեղչեր, քան մանրածախներին:
Առևտրային զեղչերը պարզապես նվազեցնում են ապրանք վերջնական գինը: Օրինակ, եթե որևէ ապրանքի գինը $50 է, իսկ հաճախորդը պատվիրում է 1000 միավոր, ապա կարող է առաջարկվել 10% զեղճ: Հետևաբար 1000 միավոր պատվերի համար, միավորի գինը կազմում է $45 ($50-10%): Տոկոսային զեղչը կարող է փոփոխվել տարբեր քանակությամբ ապրանքների համար` առանց փոխելու կատալոգիային $50 գինը: Ելնելով հաշվապահական հաշվառման նպատակներից` հիմնական գնի և առևտրային զեղչի տարբերությւոնը դիտվում է որպես վաճառքի գին: Առևտրային զեղչերը չեն մուտքագրվում հաշվապահական հաշվառման գրանցումներում, պարզապես վաճառքը և դեբիտորական պարտքը գրանցվում են զեղչված գնով (Վերոհիշյալ օրինակում $45 յուրաքանչյուր միավոր ապրանքի համար):
1.2 Վաղաժամկետ վճարման զեղչեր
Այն երկրներում, որտեղ գերակայում է ապառիկ առևտուրը, ձեռնարկությունները հաճախ իրենց հաճախորդների առաջարկում են վաղաժամկետ վճարման զեղչեր: Դա այն գումարն է, որը հանվում է դեբիտորական պարտքի այն գումարից, եթե վճարում կատարվում է համաձայնեցված ժամանակահատվածի ընթացքում: Օրիանկ, եթե վաճառողը կատարում է 30-օրյա ժամկետով ապառիկ վաճառք, նա կարող է իր հաճախորդին առաջարկել 5% զեղչի հնարավորություն, եթե վերջինս վճարումը կատարի 7 օրվա ընթացքում:
Վաղաժամկետ վճարման զեղչի առաջարկը հաճախորդներին գրավելու և վաղաժամկետ վճարումը խրախուսելու եղանակ է:
1.3 Վաճառված ապրանքների վերադարձ և նվազդեցումներ
Պատվիրատուին ընդունելի ժամանակահատվածում գնված ապրանքը վերադարձնելու իրավունքի ընձեռումը հանդիսանում է շուկայավարման ռազմավարության մի մասը: Դա օգնում է ընկերությանը մրցունակ լինել, քանի որ հաճախորդը նման ընկերության հետ պայմանագիր կնքելիս իրեն ավելի ապահով է զգում: Ապրանքները հաճախ վերադարձվում են թերությունների կամ ինչ-որ առումով անընդունելի լինելու պատճառով: Հաշվապահական հաշվառման խնդիրն այն է, որ վաճառքը և դեբիտորական պարտքը գրանցվեն ապրանքը հաճախորդին հանձնելու պահին: Եթե դրան վերադարձվեն նշված ժամկետում, վաճառողը պետք է հաշվապահական գրքրեւոմ կատարի ևս մեկ գրանցում, որը չեղյալ կդարձնի առաջին վաճառքը և դեբիտորական պարտքը:
Մյուս կողմից, վաճառքի նվազեցումը սովորաբար վաճառքի սկզբնական արժեքի մասնակի նվազեցում է: Դա ծագում է զանազան իրավիճակներից` փոխադրման ժամանակ որոշ ապրանքներ կարող են վնասվել, հնարավոր է, որ առաքված ապրանքների քանակը պակաս լինի, կամ գնորդը կարող է այդ դժգոհություններ:
Արևմտյան պրակտիկայում թե' վաճառված ապրանքների վերադարձի, և թե' դրանց նվազեցումների սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթուղթը կոչվում է կրեդիտային ավիզո (credit note): Ֆինանսական հաշվետվություններում վաճառված ապրանքների վերարդարձը և նվազեցումները իջեցվում են և' դեբիտորական պարտքերը և' վաճառքից ստացվող եկամուտները: Օրինակ, ենթադրենք, մի ընկերություն առաջին տարվա ընթացքում ունի վաճառված ապրանքների $16,000-ի վերադարձ և նվազեցումներ: Ստորև ամփոփ ներկայացված են այդ տարվա համար կատարված ճշգրտումները.
Վաճառված ապրանքների վերադարձի և նվազեցումների մասին ամփոփ գրանցում հաշվառման մատյանում.
Դտ 612         «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից և գների իջեցումից հասույթի ճշգրտում»      $16,000
Կտ 221         «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»    $16,000
Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության մեջ «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից և գների իջեցումից հասույթի ճշգրտում» կոչվող հաշվի մնացորդը կանվում է վաճառքից ստացված եկամուտից: Դեբիտորական պարտքերը նույնպես նվազեցվում են` կրեդիտային կողմում $16,000 մուտքագրում կատարելու միջոցով:
1.4 Անհավաքագելի դեբիտորական պարտքերի գնահատումը
Ընկերությունը միշտ էլ ունենում է հաճախորդներ, ովքեր իրենց պարտքերը չեն վճարում, որքան էլ որ խիստ լինի ընկերության կողմից ապրանքային վարկի վերահսկման ընթացակարգը: Կազմակարպությունները աշխատում են վարել այնպիսի վարկային քաղաքականություն, որը ոչ շատ պահպանողական լինի` հանգեցնելով իրացման կորստի, քանի որ այն չի գրավում հաճախորդներին, ոչ էլ շատ լիբերալ` հանգեցնելով անհավաքագրելի պարտքերի մեծ ծավալների: Առևտրային վարկի տրամադրման կամ վարկային սահմանափակումների սահմանման անհրաժեշտության վերաբերյալ որոշումների կայացման հարցում հաճախ որոշիչ են լինում հաճախորդի կողմից կատարված վճարման նախկին գրանցումները և հաճախորդի ֆինանսական վիճակի գնահատումը:
Անհավաքագերլի պարտքերի հավանականության դեպքում գնահատված գումարները պետք է գրանցվեն հաշիվներում: Համապատասխանեցման սկզբունքը պահանջում է, որ անհավաքագրելի պարտքերից առաջացող վնասները ճանաչվեն վաճառքի ժամանակաշրջանի ընթացքում: Ենթադրվող անհավաքագերլի պարտքրեը գրանցվում են 7142 «Վաճառքների գծով դեբիտորական պարտքերի կորուստների գծով ծախսեր» անվանումը կրող հաշվում, որոնք հայտնի են նաև որպես «անհուսալի պարտքի ծախսեր»: Այն հանդիսանում է ծախսային հաշիվ, որն այլ ծախսերի հետ միասին ընդգրկվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության մեջ:
Հազվագյուտ դեպքերում ընկերությունը կարող է համարել, որ ենթադրվող անհավաքագրելի պարտքերի գրանցման անհրաժեշտություն չկա: Եթե առաջանա այնպիսի մի իրավիճակ, երբ դեբիտորական պարտքը վերածվի անհավաքագրելի պարտքի, ապա այդ ժամանակ այն «դուրս կգրվի»: Այս մոտեցումը կոչվում է ուղղակի դուրսգրման եղանակ: Այդ դեպքում կատարվում են հետևյալ գրանցումները.
Դտ 7142       «Վաճառքների գծով դեբիտորական պարտքերի կորուստների (հնարավոր կորուստների) գծով ծախսեր»
Կտ 221         «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
Անհավաքագրելի պարտքերին վերաբերող դեպքեր և հաշվապահական գրանցումներ
Նախ և առաջ ներկայացնենք ենթադրվող անհավաքագրելի պարտքերի համար ճշգրտող գրանցման մի օրինակ: Ենթադրենք, թե ընկերությունը գնահատում է, որ դեբիտորական պարտքերից $9,000-ը կլինի անհավաքագրելի: Այդ դեպքում կկատարվեն հետևյալ գրանցումները.
Դտ 7142       «Վաճառքների գծով դեբիտորական պարտքերի կորուստների (հնարավոր կորուստների) գծով ծախսեր»        $9,000
Կտ 223         «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ»     $9,000
223 «Առևտրային դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» անվանումը կրող հաշվի վրա եղած $9,000-ը հաշվապահական հաշվեկշռում հանվում է 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» հաշվից: Եվ դիբիտորական պարտքերի հաշվեկշռային արժեք է հանդիսանում զուտ դեբիտորական պարտքերի գումարը ($9,000 ճշգրտված գումարը հանելուց հետո):
Անհրաժեշտ է քննարկել ևս երկու դեպք.
1) Որոշակի դեբիտորական պարտքերի դուրսգրում
2) Նախկինում դուրսգրված դեբիտորական պարտքերի մարում
Որևէ պարտքի գանձման մի քանի անհաջող փորձերից հետո կազմակերպությունը կարող է որոշել, որ ընդհանուր դեբիտորական պարտքերում այդ գումարը պահել անիմաստ է: Հետևաբար ընկերությունը կարող է դուրս գրել այդ պարտքը ճշգրտող գրանցման միջոցով: Այդ գործողությունը կատարելուց հետո արդեն դուրսգրված պարտքի մասով անհավաքագրելի պարտքերի հնարավոր կորուստների պահուստի հաշվում ճշգրտում կատարելու կարիք չի լինի: Դա նշանակում է, որ որոշակի պարտքի դուրսգրումով ընդհանուր ակտիվների հետագա նվազում տեղի չի ունենա, եթե դուրս գրած գումարը չի գերազանցել նախկինում կատարված ճշգրտման գումարը:
Օրինակ, ենթադրենք, ընկերությունը որոշել է, որ ի վիճակի չէ գանձել Ռ. Մելիքյան անունով մի հաճախորդի` $1,000 կազմող պարտքը: Այս պարտքի հետ կապված (որպես կասկածելի պարտք) նախկինում կատարվել է ճշգրտում` հատկացում է արվել անհավաքագրելի պարտքերի հնարավոր կորուստների պահուստին
Դտ 7142       «Վաճառքների գծով դեբիտորական պարտքերի կորուստների (հնարավոր կորուստների) գծով ծախսեր»        $1,000
Կտ 223         «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ»     $1,000
Դուրսգրման փաստի գրանցում
Դտ 223         «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ»     $1,000
Կտ 221         «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»    $1,000
Այս գրանումը կոչվում է «Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրում վաճառքերի և այլ եկամուտների գծով դեբիտոկան պարտքերի հնարավոր կորուստների պահուստի հաշվին»: Ուշադրություն դարձնենք, որ այս գրանցումը չի ազդում ո'չ եկամտի, ո'չ էլ դեբիտորական պարտքերի զուտ գումարի վրա:
Երբեմն հաճախորդների գումարները ստացվում են դեբիտորական պարտքերն արդեն դուրս գրելուց հետո: Դա կարող է տեղի ունենալ հաճախորդի ֆինանսական վիճակի բարելավման հետևանքով: Նման դեպքում անհրաժեշտ կլինի չեղյալ համարել դուրսգրման մասին նախկին գրանցումը, այնպես, որ դեբիտորական պարտքերը վերականգնվի: Պետք է գրանցվի նաև ստացված կանխիկը: Անհրաժեշտ է կատարել հետևյլա գրանցումները.
Դեբիտորական պարտքերի վերականգնում
Դտ 221         «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»    $600
Կտ 6142       «Վաճատքների գծով դեբիտորական պարտքերի կորուստների (հնարավոր կորուստների պահուստի) հակադարձումից եկամուտներ»        $600
Ստացված գումարի գրանցում (դեբիտորական պարքտի մարում)
Դտ 251         «Դրամարկղ»  $600
Կտ 221         «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»    $600




Комментариев нет:

Отправить комментарий