12.17.2013

Ազգային հաշիվների համակարգը (ԱՀՀ):

Ազգային հաշիվների համակարգը (ԱՀՀժամանակակից շուկայական տնտեսության մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների համակարված ներկայացման գործիք էԱՀՀ-ն մակրոտնտեսական  գործընթացների նկարագրման և վերլուծության  համար կիրառվող  փոխկապակցված  ցուցանիշների համակարգ է:
  ԱՀՀ-ում ներառված բաղադրիչները հնարավորություն են տալիս  պատկերացում կազմել տնտեսության առկա վիճակի, հնարավորություն է ստեղծում պատկերացում կազմել տնտեսական գործունեության վերաբերյալ, վերլուծել առկա մակրոտնտեսական ցուցանիշները և կատարել եզրհանգումներ:
ԱՀՀ-ն մշակվել է  ամերիկացի Սայմոն Կուզնեցի կողմից 1920 թ-ին:

ԱՀՀ-ի հիմնական բաղադրիչներն են
  •  համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ),
  •  համախառն ազգային արդյունքը (ՀԱԱ),
  • զուտ ներքին արդյունքը (ԶՆԱ),
  •  ազգային եկամուտը (ԱԵ),
  • մասնավոր եկամուտը (ՄԵ),
  • տնօրինվող եկամուտը (ՏԵ):

ԱՀՀ-ի կարևորոագույն ցուցանիշներից է ՀՆԱ-ն, որը ներկայացնում է մեկ տարվա ընթացքում երկրի տարածքում արտադրված վերջնական ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը: Քանի որ ՀՆԱ-ն նախատեսված է թողարկված ապրանքների գնահատման համար, ապա հաշվառում են միայն որոշակի ժամանակահատվածում արտադրված վերջնական ապրանքներն ու ծառայությունները: Յուրաքանչյուր արտադրանքի ծավալ հաշվարկվում է ըստ վաճառքի գնի:
Գոյություն ունեն ՀՆԱ-ի հաշվարկման երեք եղանակներ.

1.        Արտադրական եղանակ 
ՀՆԱ = Համախառն ավելացված արժեք + ապրանքների և ներմուծման հարկեր:
2.        Ծախսերի եղանակ
ՀՆԱ = Վերջնական սպառման ծախսեր + համախառն կուտակում + սալդո:
3.       Եկամուտների ձևավորման եղանակ
ՀՆԱ = Աշխատավարձ + արտադրության հարկեր + ներմուծման տուրքեր + համախառն շահույթ - սուբսիդիաներ:

      ՀԱԱ-ն նույնպես մակրոտնտեսական ցուցանիշ է և սերտորեն կապված է ՀՆԱ-ի հետՀԱԱ-ն ներկայացնում է մեկ տարվա ընթացքում երկրի ռեզիդենտների կողմից արտադրված վերջնական ապրանքների և ծառայություների ամբողջական շուկայական արժեքը: 
Մինչ ՀՆԱ-ն չափում է ներքին արտադրության ապրանքներն ու ծառայությունները (ներառյալ օտարերկրացիների մատակարարած ռեսուրսներով թողարկված արտադրանքը),  ՀԱԱ-ն չափու է երկրի քաղաքացիների կողմից արտադրված արտադրանքը:

ՀՆԱ-ն և ՀԱԱ-ն մակրոտնտեսական ցուցանիշներ են և վերաբերվում են ողջ տնտեսությանը:
Ինչպես վերը ներկայացվեց ԱՀՀ-ն  պարունակում է եկամտի այլ ցուցանիշներ,  որոնք իրենց մի քանի բաղադրիչներով տարբերվում են ՀՆԱ-ից և ՀԱԱ-ից: Որպեսզի առավել ճշգրիտ պատկերացում կազմվի եկամտի տարբեր ցուցանիշների փոխադարձ կախվածության մասին,  ՀՆԱ-ից հանվում են տարբեր բաղադրամասեր
Որպեսզի ստանանք զուտ ներքին արդյունքը (ԶՆԱ),  հանում ենք հիմնական կապիտալի մաշվածքի այն արժեքը,  որի մեծությամբ փոքրանում է արտադրական ձեռնարկությունների սարքավորումների և բնակելի շենքերի տարեկան արժեքը.
ԶՆԱ= ՀՆԱ- Ամորտիզացիա (հիմնական կապիտալի մաշվածքի արժեք):
Այսպիսով, ԶԱԱ-ն ավելի ճշգրիտ է բնութագրում տնտեսական գործունեության զուտ արդյունքը քան ՀՆԱ-ն:
Հաջորդ ցուցանիշը ազգային եկամուտն (ԱԵ) է, որը ստացվում է ԶՆԱ-ից անուղղակի հարկերը հանելուց հետո
Մասնավոր կամ անձնական եկամուտը (ՄԵ) իր մեջ ներառում է անհատների ստացած բոլոր եկամուտները: Սա այն եկամուտն է, որի միջոցով անհատները գնում են ապրանքներ, ավելացնում խնայողություններ, վճարում հարկեր:
Եվ վերջապեստնօրինվող եկամուտը (ՏԵ) անհատական հարկային պարտավորությունների կատարումից հետո մնացած եկամուտն է:

Անվանական և իրական ՀՆԱ: Կարևոր է զանազանել իրական և անվանական տնտեսական արժեքներըԱնվանական (կամ դրամական) արժեքն արտահայտվում է ընթացիկ գներով: Որոշակի ժամանակահատվածի համար անվանական արժեքն արտացոլում է տնտեսական փոփոխականների իրական մեծության փոփոխությունները, ինչպես նաև ինֆլյացիան՝ գների ընդհանուր մակարդակի փոփոխությունները:
     Դրան հակառակ՝ իրական արժեքն անտեսում է գների մակարդակի փոփոխության ազդեցությունը, արտացոլելով միայն տնտեսական փոփոխականների իրական մեծության փոփոխությունները: Այսինքն, օգտագործվող <<իրական>> տերմինը նշանակում է, որ տվյալները ճշգրտված են ինֆլյացիայի մակարդակով:
        Անվանական ՀՆԱ-ն՝ ընթացիկ գներով արտահայտված ՀՆԱ-ն է, իսկ իրական ՀՆԱ-ն՝ գների մակարդակի փոփոխություններով ճշգրտված ՀՆԱ-ն: Անվանական ՀՆԱ-ն բասիսային տարվա համեմատ կարող է աճել, եթե

1.      արտադրվել են ավելի շատ ապրանքներ և ծառայություններ,
2.      գներն աճել են:
Քանի որ հաճախ անհրաժեշտություն է առաջանում համեմատել տարբեր ժամանակաշրջանների փաստացի արտադրված ապրանքների և ծառայությունների քանակությունը, ապա ՀՆԱ-ն պետք է ազատել գների փոփոխության ազդեցությունից: Այդ խնդիրը լուծելու համար օգտվում են գների ինդեքսներից մեկը, որը անվանում են ՀՆԱ-ի դեֆլյատոր
ՀՆԱ-ի դեֆլյատորը գների ինդեքս է, որը բացահայտում է որոշակի ժամանակահատվածում ՀՆԱ-ի մեջ ներառված ապրանքների գնման ծախսերի հարաբերությունը բազիսային տարվա նույն ցուցանիշին: Բազիսային տարվան վերագրվում է 100 արժեքը: Եթե ՀՆԱ-ի դեֆլյատորն ավելի մեծ է, քան 100-ը, նշանակում է գներն աճել են:
ՀՀ ԱՎԾ-ի կողմից գնահատվում են այն ՀՆԱ-ի մեջ ներառված ապրանքները, որոնք արտադրվել են տարվա ընթացքում: Ապրանքների նման զամբյուղը կարող է ներառել տներ,ավտոմեքենաներ, գրասենյակային շենքեր, բժշկական ծառայություններ, հաց, կաթ, զվարճանք և ՀՆԱ-ում ներառված մյուս աօրանքները՝ ընթացիկ տարվա փաստացի գներով: Այնուհետև ԱՎԾ-ն հաշվարկում է հետևյալ հարաբերությունը. (1) նշված ապրանքների ներկայացուցչական զամբյուղի գնման ծախսերն ընթացիկ գներով, բաժանած՝ (2) միևնույն զամբյուղի գնման ծախսերն ավելի վաղ՝ բազիսային տարվա գներով: Ընտրված բազիսային տարվան վերագրվում է 100 արժեքը:

Իրական ՀՆԱ(ը)=Անվանական ՀՆԱը  X  ՀՆԱ-ի դեֆ.(բ) / ՀՆԱ-ի դեֆ.(ը)
      Օրինակ:
                                        Անվանական ՀՆԱ           Գների ինդեքս                         Իրական ՀՆԱ
                                        (մլրդ դրամ)                 ( ՀՆԱ դեֆ.(ը) - 100)                     (մլրդ դրամ)  
Բազիսային տարի             6,244                                    100.5                                          6,244
Ընթացիկ տարի                 7.246                                     107.5                                          6.739

Տոկոսային աճ                 16.0                                         7.5                                              7.9



Նյութի  ամբողջական և լիարժեք ընկալմանը կօժանդակի բառարանը

Օգտագործված գրականություն
«Տնտեսագիտություն», Ջ. Դ. Գոռթնի, Երևան, 1999
«Տնտեսագիտություն», Փ. Սամուելսոն, Ու. Դ. Նարդհաուս,Երևան, 1995 
http://hy.wikipedia.org/
http://www.nyuter.info/




Комментариев нет:

Отправить комментарий