1.20.2020

Ուսումնահետազոտական բանավեճ: Սահմանադրական փոփոխություններ

        Բանավեճ: Սահմանադրական փոփոխություններ, հանրային լսում
Պառլամենտական, թե՞  կիսանախագահական
կառավարման համակարգ


Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոցի ընթերցասրահ
Օր և ժամ՝ 06 փետրվար, 09:20
Ձևաչափը՝ թիմային
Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ, հյուրեր


Դիրքերը ներկայացնում են.

    Խորհրդարանական - սովորողներ՝ Սահակյան Իլոնա (9-րդ), Խաչատրյան Նարեկ (10-րդ), Սերոբյան Արեգ (10-րդ), Հովհաննիսյան Սամվել (10-րդ), Նշանյան Արեգ (10-րդ), համակարգող՝ պատմաբան, հասարակագետ Աշոտ Տիգրանյան,

Կիասնախագահականսովորողներ՝ Գաբրիելյան Լիլիթ (11-րդ),  Թադևոսյան Անուշ (11-րդ), Բարսեղյան Ալլա (11-րդ), Սահակյան Սևակ (11-րդ), Անանյան Արա (10-րդ), համակարգող՝ պատմաբան, հասարակագետ Վարդան Կարապետյան

Նախագծի հեղինակ և բանավեճի վարող՝ Արման Երանոսյան

Թիմային բանավեճի ձևաչափ. ձևաչափից բխող քայլերի հերթականություն
Նախապատրաստման փուլ.

  1. Թեմայի և  համակարգողների ընտրություն
  2. Համակարգողների մասնակցությամբ՝ բանավեճի մասնակից երկու թիմերի կազմերի որոշում
  3. Թեմայի ներկայացում թիմերին
  4. Բանավեճի թեմային առնչվող տեսակետների ներկայացման ձևի ընտրություն՝ ըստ դիրքերի
  5. Թիմերը իրենց տեսակետը արտահայտող ներկայացումը ուղարկում են բանավեճի օրը, նախքան բանավեճի սկսվելը a.eranosyan@mskh.am էլ. հասցեով
Բանավեճի փուլ

  1. Վարողը ներկայացնում է բանավեճի թեման, թիմերի համակարգողներին
  2. Թիմերի համակարգողները ներկայացնում են թիմերի կազմը և այն մասնակցին կամ մասնակիցներին, ովքեր պետք է ներկայացնեն թիմի նախապես մշակված տեսակետը
  3. Թիմերը ներկայացնում են իրենց տեսակետը՝ ըստ դիրքերի. Տեսակետը ներկայացնելու համար յուրաքանչյուր թիմի տրվում է առավելագույնը 15 րոպե ժամանակ
  4. Յուրաքանչյուր թիմի տրվում է 7 րոպե ժամանակ, մրցակից թիմի տեսակետների վերաբերյալ դիտարկումների և հակափաստարկների համար
  5. Հարցադրումների կամ բուն բանավեճի փուլում վարողի սահմանած հերթականությամբ թիմերի մասնակիցները բանավիճում են հարց-պատասխան-արձագանքում սկզբունքով
  6. Վարողը հնարավորություն է տալիս հարցեր տալ լսարանի ներկաներին հարց-պատասխան սկզբունքով
  7. Համակարգողները ներկայացնում են իրենց տպավորությունը, ներկայացնում իրենց տեսակետը
  8. Վարողը լսարանի մասնակիցներին հնարավորություն է տալիս ևս ներկայացնել բանավեճի թեմայի և բուն բանավեճի ընթացքի հետ կապված դիտարկումները
  9. Վարողը ամփոփում և ազդարարում է բանավեճի ավարտը

  1. Բանավեճի թեմայի ընտրության հիմնական նպատակները

Հայաստանի Հանրապետությունում  2021 թվականին սպասվող սահմանադրական փոփոխություններին ընդառաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նախատեսվում է անցկացնել   այդ փոփոխություններին նվիրված  բանավեճ-քննարկում՝ ինչը նաև,ՀՀ ապագա ընտրող քաղաքացիների՝ կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողների, մասնակցությամբ յուրօրինակ հանրային լսման և կարծիքների փոխանակման հարթակ  կհանդիսանա: Բանավեճի ընթացքում հիմնական շեշտադրումը կկատարվի  և քննարկման առարկա կհանդիսանա քաղաքական և հանրային շրջանակներում ամենաքննարկվող սահմանադրական դրույթը՝  ՀՀ  կառավարման համակարգի ձևը, մասնավորապես թե Հայաստանի Հանրապետությունը ապագայում ինչ կառավարման համակարգով է ղեկավարվելու՝ խորհրդարանակա՞ն, թե՞ կիսանախագահական: 
Բանավեճ-քննարկումը՝  սահմանադրական փոփոխությունների կարևորությունը ընդգծելուց և այդ փոփոխությունները հանրայնացնելուց, ավագ տարիքի սովորողներին քննարկումներին ներառելուց, նրանց տեսակետն ու կարծիքը հանրայնացնելուց զատ՝ հետապնդում է  նաև կոնկրետ ուսումնահետազոտական նպատակ՝ սովորողների մոտ ձևավորել պատկերացում ժողովրդավարական համակարգերում գոյություն ունեցող կառավարման համակարգերին,
ուսումնասիրել ՀՀ առաջին, երկրորդ, երրորդ հանրապետությունների կառավարման ձևերն ու համակարգերը, վեր հանել և ընդհանրացնել  խորհրդարանական և կիսանախագահական կառավարման համակարգերին բոնորոշ առավելություններն ու թերությունները, ձևավորել և ձևակերպել նախընտրելի կառավարման համակարգի վերաբերյալ տեսակետ, դիրքորոշում,  դրանք ամփոփ ներկայացնել և տեսակետը պաշտպանել թիմային բանավեճի ձևաչափում:


  Բանավեճերի անցկացման հիմնական նպատակը


·     սովորողի մոտ ձևավորել և զարգացնել սեփական տեսակետներն ազատ արտահայտելու,  դիմացինին լսելու, դիմացինից սովորելու, նրան քննադատելու և քննադատվելու կարողություններ և հմտություններ, բազմակարծության նկատմամբ սերմանել հարգանք և հանդուրժողականություն,
·  սովորողին մասնակից դարձնել հասարակական գործընթացներին, ճանաչել դրանց փոխադարձ կապերն ու անել ընդհանրացումներ,
·  սովորողի մոտ ձևավորել կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու, սեփական կարծիքն ազատ արտահայտելու կարողություններ և հմտություններ,
·  սովորողի մոտ զարգացնել ստեղծագործական ունակությունները, տրամաբանական մտածողությունը, նպաստել հիշողության, դիտողականության և երևակայության զարգացմանը,
·    սովորողի մոտ     զարգացնել տեղեկատվական տարբեր աղբյուրներից օգտվելու, երևույթները ուսումնասիրելու և վերլուծելու, դրանց պատճառահետևանքային կապը բացահայտելու կարողություններ և հմտություններ:

1 комментарий:

  1. Hello everyone on here my name is Fumo Sadiku living in Malindi City Kenyan I want to tell a little more about a good hearten man called Benjamin Breil Lee working with funding service as loan officer, Mr Benjamin Breil Lee helped me get a loan of 37,115,225.00 Shillings on my trying time trying to get back on my feet to raise my business I know there are some of you here who are in financial difficulties to talk to Mr Benjamin on what's app +1-989-394-3740 Or  also with his personal E-mail on 247officedept@gmail.com I'm so glad for what he did for me and for his Bank accountant as well Accountant Hernandez Lucas Thank you very much for your work well done.

    ОтветитьУдалить