10.27.2013

Հյուրընկալ Մարիամը

Գանձասարյան ակումբային ստեղծագործական հավաքին մասնակցող ակուբների սովորողներից շատերը արդեն չորս օր է ինչ գիշերում հյուրընկալ Վանք գյուղի  առանձինտներում: <<Տնտեսագետի>> ակումբի կազմում ճամբարին մասնակցող Հայկուհին և Գայանեն  նույնպես հյուրընկալվեցին Գուրգեն Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցի  սովորող Մարիամիկենց տանը: Ոսկեծամիկ Մարիամիկը շատ գեղեցիկ կապույտ և  պայծառ աչքերով մի աղջնակ է, որը ամբողջ ճամբարի ընթացքում պատարաստակամորեն մասնակցում և աջակցում էր ակումբային միջոցառումներին: Մարիամիկը  սովորում է 8-րդ դասարանում, և  ի դեպ դպրոցի լավագույն սովորողներից մեկն է:
Մարիամը ապրում է հայիկի` Վասիլիի, մայիրկի` տիկին Ռոմելայի և երկու  եղբայրների` Խաչատուրի և Վլադիմիրի հետ: Առաջ անցնելով նշեմ, որ մեր սովորողները շատ տպավորված են Մարիամի ընտանիքի հյուրընկալ և ջերմ ընդունելությունից:
Ներկայացնում են Հայկանուշը և Գայանեն:  


<<Երբ հասանք Վանք գյուղի դպրոց` պարզվեց, որ  որոշ սովորողներ պետք է գիշերեն դպրոցի սովորողների տներում, իսկ մնացածը` Գնաձասար վանքի հյուրատանը: Մեզ  բախտ վիճակվեց հյուրընկալվել Մարիամիկին: 
Ժամը 21:00-ն էր, երբ հասանք նրանց տուն: Ծանոթացանք Մարիամի ընտանիքի անդամների հետ: Ծանոթանալուց հետո մեզ  ուղեկցեցին մեզ համար նախատեսված առանձնասենյակ: Մարիամենց տունը  չորս սենյականոց էր: Իրերը դասավորեցինք և հետո գնացինք թեյ խմելու: Այդ օրը Մարիամենց տանն էր նաև քրոջ փոքրիկ կապուտաչյա  աղջիկը` ով չնայած շատ  չարաճճի էր, սակայն նայելով նրա գեղեցիկ և փայլող աչքերին` նրա հետ խաղալ  և նրան չսիրել հնարավոր չէր:Նրա անունը Էլինա էր: Այդեպս խաղացինք փոքրիկ  Էլինայի հետ, զրուցեցինք ընտանիքի անդամների հետ, ծիծաղեցինք և գնացինք  քնելու: Հաջորդ առավոտյան պետք է գնանք զորամաս: Երբ հասանք տեղ արդեն ճաշիժամն էր: Այնտեղ ճաշեցինք, ծանոթացանք զորամասում գնտվող գրեթե ամեն ինչին, տեսանք տանկերը, սենյակները, հետո  հանդիպեցինք ՊԲի նախարարին և նա ասեց, որ կարող ենք գնալ կրակելու և այդպես էլ եղավ: Երբ վերադարձանք եկանք  հյուրատուն ընթրեցինք և կազմակերպվեց դիսկոտեք, մի մասը պարում էր, մյուսները դիտում: Ողջ օրվա ընթացքում Մարիամը մեզ հետ էր և այդ օրը նույնպես Մարամիկիհետ գնացինք գիշերելու նրանց տուն: Ինչպես հասկացա նրանց մոտ կարելի է ասել  ավանդույթ է քնելուց առաջ մի քանի բաժակ թեյ խմելը: Նրանք մեզ կրկին թեյ  հյուրասիրեցին, ինչպես նաև մեղր և պահածոներ: Պարզվեց, ինչպես շատերը` Մարիամենց ընտանիքը նույնպես անցել է պատերազմի միջով և' նրա  հայրը, և երկու պապիկները պատերազմի ակտիվ մասնակիցներից են, իսկ երեխաները  մոր` տիկին  Ռոմելաի հետ տեղափոխվել էին Երևան, սակայն չհարմարվելով պայմաններին  վերադարձել գյուղ: Շատ հետաքրքիր էր հատկապես պատերազմ մասին  պատմությունները: Իմացանք շատ տեղեկություններ պատերազմի տարիների մասին,գրեթե երկու կամ երեք ժամ, որից հետո նրանք գնացին քնելու, իսկ մենք՝ երեխաներս գնացինք սենյակ, նայեցինք  նկարներ, խոսեցինք, ծիծաղեցինք և քնեցինք>>:
Մարիամի ընտանիքը տունը ձեռք է բերել Ղարաբաղյան կռիվներից առաջ  և այդ ժամանակել այն վերանորոգվել է իրենց  իսկ միջոցներով: Երբ վերանորոգումը ավարտվել է և թվում էր, թե ամեն ինչ լավ է , սկսվում է արցախյան պատերազմը: Մարիամի  հայրը` Վասիլի Ղալայանը  և քեռին Օնիկ Սահակյանը  չլքելով իրենց հայրենիքը  մասնակցեցին պատերազմին: Մինչ այդ Մարիամի մայրիկը իր երեք փոքրիկ  երեխաների հետ, ոչ երկար ժամանակով, ստիպված տեղափոխվել Երևան և մի որոշ  ժամանակ բնակվել Հարավ-արևմտյան  թաղամասում:
Պատերազմի ժամանակ Վասիլի Ղալայանը  վիրավորվում է և ներկայումս  համարվում է երկրորդ կարգի հաշմանդամ: Նա ստացել էր բազմաթիվ մեդալներ:Երբ պատերազմը ավարտվում է նրանց տունը հայտնվում է անմխիթար վիճակում: 
Մարիամիկենց տունը գտնվում է ոչ բարվոք վիճակում և վերանորոգման կարիք ունի: Սենյակները և սանհանգույցը  պայմանները գտնվում են ոչ բարվոք վիճակում: Առաստաղը մի փոքր վնասված է, անձրևների ժամանակ կաթում է որոշ հատվածներում: Խոհանոցը գտնվում էր դրսում: Նրանք չեն զբաղվում անասնապահությամբ և  հողագործությամբ: Մարիամեն ընտանիքի աղբյուրը հորը տրվող թոշակն է` շուրջ  65000 դր. և մայրիկի աշխատավարձը`44000դր.:Մարիամիկի մայրիկը աշխատում է  դպրոցում` որպես հավաքարար: Այդուամենայնիվ, չնայած Մայրամիկի և նրա ընտանիքի  սուղ միջոցներին՝ նրանք շատ ջերմ և հոգատար վերաբերմունք ցուցաբերեցին մեր սովորողների հանդեպ, իսկ մարիամը ճամբարի առաջին օրանից մինչև վերջ մեզ հետ էր:
Շնորհակալություն Մարիամին և նրա ընտանին: Հույսով են Մարիամին կհանդիպենք արդեն Երևանում...

Комментариев нет:

Отправить комментарий