1.07.2014

Գազի սպառումը կրթահամալիրում

«Գազի սպառման արդյունավետությունը կրթահամալիրում» նախագծի շրջանակներում Տնտեսագետի ակումբի սովորողները ուսումնասիրում են կրթահամալիրի տարբեր դպրոցներում գազի սպառումը: Նախագծի իրականացման համար հերթով այցելեցինք կրթահամալիրի տարբեր մասնաշենքեր, զրույցներ ունեցանք կոմունալ ծախսերի պատասխանատուների հետ, լուսանկարեցինք կաթսայատները: Նախագծի նպատակն է վերլուծել կրթահամալիրի տարբեր դպրոցներում գազի սպառումը, գազի փաստացի ծախսը համադրելով եղանակային պայմանների, դպրոցի տարածքի և սովորողների թվի հետ:


Ընդհանուր տեղակատվություն կրթահամալիրի տարբեր դպրոցներում ջեռուցուման համակարգից
Կրթահամալիրը ձմեռային ռեժիմով սկսել է ջեռուցվել նոյեմբերի 20-ից: Դպրոցների մի մասը
ջեռուցվում են փոքր կաթսաներով (հիմնական դպրոց-8կաթսա, արհեստագործական
դպրոց-8 կաթսա, մեդիակենտրոն-4կաթսա), մնացած դպրոցները ջեռուցվում են երկու մեծ կաթսաներով: Առաջին համակարգը հնարավորություն է տալիս դպրոցը մաս առ մաս ջեռուցել, յուրաքանչյուր կաթսա նախատեսված է որոշակի տարածք ջեռուցելու համար, իսկ երկրորդ համակարգում միանգամից ջեռուցվում է ամբողջ դպրոցը: Բոլոր դպրոցները հանգստյան օրերին և գիշերը ջեռուցվում են միայն այն դեպքում, երբ դրսում ջերմաստիճանը -10°C-ից ցածր է լինում: Առավոտյան դպրոցները ջեռուցվում են կաթսայի 80°C ռեժիմով, իսկ ցերեկային ժամերին ինչպես նաև հանգստյան օրերին կաթսաները աշխատում են  40-60°C ռեժիմով: Կրթահամալիրի դպրոցների գազի սպառման ցուցանիշները, սովորողների թվի, շենքի տարածքի և եղանակային պայմանների հետ համադրումը կարող եք տեսնել ստորև, գրաֆիկների և թվերի տեսքով:
Նոյեմբերի 20-դեկտեմբերի 26 ընկած ժամանակահատվածում կրթահամալիրի տարբեր դպրոցներում մեկ աշակերտի հաշվով գազի սպառումը:


Նշված ժամանակահատվածում մեկ աշակերտի հաշվով, ծախսված գազի չափը կազմում է`մայր դպրոց`5042դր(մայր դպրոցի սովորողների թվի մեջ ներառված չեն սպորտային խմբակաների սաները), նոր դպրոց`2423դր, դպրոց-պարտեղ`3615դր, գեղարվեստի դպրոց`4327դր, արհեստագործական դպրոց`4907դր, հիմնական դպրոց`6492դր(թիվը ստացվել է դպրոցներում գազի փաստացի ծախսի և սովորողների թվի հարաբերության և մեկ մ/խոր գազի շուկայական գնի արտադրյալից): 

Նոյեմբերի 20-դեկտեմբերի 26 ընկած ժամանակահատվածում կրթահամալիրի տարբեր դպրոցներում գազի սպառումը ըստ շենքի տարածքի

Հաշվի առնելով, որ ՀՀ-ում 1մ/խոր գազի շուկայական գինն  է 156դր, հետևաբար նշված ժամանակահատվածում կրթահամալիրի տարբեր դպրոցներում, մեկ քառակուսի տարածք ջեռուցելու համար ծախսվել է. Մայր դպրոց`198դրամ, նոր դպրոց`196դր, դպրոց-պարտեզ`278դր, գեղարվեստի դպրոց`227դր, արհեստագործական դպրոց`238դր, հիմնական դպրոց`307դր (թիվը ստացվել է վերոհիշյալ ժամանակահատվածում գազի փաստացի ծախսի և շենքի տարածքի հարաբերության,և գազի շուկայական գնի արտադրյալից):

Նոյեմբերի 20-դեկտեմբերի 26 ընկած ժամանակահատվածում կրթահամալիրի տարբեր դպրոցներում գազի սպառումը ըստ եղանակային պայմանների:

Կրթահամալիրի տարբեր մասնաշենքերում գազի սպառումը





















Կրթահամալիրի տարբեր դպրոցներում սովորողների թիվը



















Կրթահամալիրի մասնաշենքերի տարածքը




















Եզրակացություն՝  վերոնշված ժամանակահատվածում գազի վատնում է նկատվել Հիմնական դպրոցում: Վերջինիս գազի ծախսը համադրելով դպրոցի տարածքի (3670քառ.մ) և սովորողների թվի (174սովորող) հետ ստացվեց, որ հիմնակաց դպրոցը, որն իր տարածքով ավելի փոքր է կրթահամալիրի մնացած մասնաշենքերից (մեծ է միայն մեդիակենտրոնից), ինչպես նաև ունի փոքր թվով սովորողներ օգտագործել է ավելի շատ գազ քան մնացած դպրոցները (մեկ աշակերտի հաշվով՝6492դր, մեկ քառակուսու հաշվով՝307դր): Ամենախնայողաբար գազի սպառումը նկատվել է նոր դպրոցում, որտեղ, թե ըստ տարածքի, թե սովորողների քանակի, ստացված թիվը փոքր է(մեկ աշակերտի հաշվով՝2423դր, մեկ քառակուսու հաշվով՝196դր): Մնացած դպրոցներում մեկ սովորողի հաշվով և շենքի մեկ քառակուսու գազի սպառման թվերը իրար գրեթե հավասար են, այստեղ գազի ոչ վատնում, ոչ խնայողություն չի նկատվել: Գազի սպառումը ըստ եղանակային պայմանների պատկերող գրաֆիկում կարել է նկատել, որ կրթահամալիրի գրեթե բոլոր մասնաշենքներում (բացառությամբ արհեստագործական և գեղարվեստի դպրոցի) 10_+15°C  ջերմաստիճանի պայմաններում սպառվել է ավելի շատ գազ քան 2_+5°C ջերմաստիճանի պայմաններում: Կրթահամալիրի ջեռուցման առաջին օրերին, երբ ջերմաստիճանը այդքան էլ ցածր չէր, դպրոցներում նկատվել է գազի անտեղի օգտագործում, փոխարենը ավելի ցածր ջերմաստիճանը պայմաններում գազի օգտագործործումը սահմանափակվել է: -2_-1°C և -3_-7°C ջերմաստիճանի պայմաններում ավելի ցուրտ եղանակին ավելի քիչ գազ է սպառվել միայն գեղարվեստի և արհեստագործական դպրոցում:  Նույն պատկերն է նաև -11°C և -3_-7°C ջերմաստիճանի պայմաններում: Առաջինի դեպքում օգտագործվել է ավելի քիչ գազ քան երկրորդում:

2013թվականի թվականի գազի սպառման ցուցանիշների համադրում 2012-ի հետ
Մասնաշենքեր
Գազի սպառում 2012 (մ/խոր)
Գազի սպառում
2013 (մ/խոր)
Գազի սպառում 2012 (դրամ)
Ծախս X գազի սակագին 132դր
Գազի սպառում 2013 (դրամ)
Ծախս X գազի սակագին 156դր
Մայր դպրոց
10399մ/խոր
14578մ/խոր
1372668 դրամ
2274168 դրամ
Նոր դպրոց
5647մ/խոր
5297մ/խոր
745404 դրամ
826332 դրամ
Դպրոց-պարտեզ
6640մ/խոր
8020մ/խոր
876480 դրամ
1251120 դրամ
Գեղարվեստ
4310մ/խոր
6130մ/խոր
568920 դրամ
956280 դրամ
Արհեստագործական
3722մ/խոր
6417մ/խոր
491304 դրամ
1001052 դրամ
Հիմնական դպրոց
4855մ/խոր
7242մ/խոր
640860 դրամ
1129752 դրամ
Մեդիակենտրոն
1096 մ/խոր
1479մ/խոր
144672 դրամ
230724 դրամ
Ընդամենը
36669մ/խոր
49163մ/խոր
4840308 դրամ
7669428 դրամ

2012թվականի գազի սպառման ցուցանիշները, 2013-ի ցուցանիշների հետ համեմատելիս կարելի է նկատել, որ ջեռուցման նույն ժամանակահատվածում 2013-ին օգտագործվել է 12494մ/խոր-ով ավել գազ, և գազի համար վճարվել է 2829120դրամ ավել քան 2012-ին: Առաջին թվի ավելցուկը պայմանավորված է եղանակային պայմաններով,2013-ին դիտվել է ավելի ցածր ջերմաստիճան, քան 2012-ին, բայց վճարված գումարի աճը ոչ միայն պայմանավորված է գազի շատ օգտագործմամբ, այլ նաև 1մ/խոր գազի համար գանձվող սակագնի ավելացմամբ (1մ/խոր գազի սակագինը 132-ից դարձել է 156դրամ): Գազի սակագնի ավելացման հետևանքով կրթահամալիրը ավել վճարել է 1179912դրամ(թիվը ստացվել է 2013թվականի գազի փաստացի ծախսի և 2013 և 2012թվականների գազի սակագների տարբերության արտադրայից):

Առաջարկներ.
Հաշվի առնելով սանիտարահիգիենիկ նորմերը, և այն հանգամանքը, որ դպրոցի միջինանցքներում, սպորտային դահլիճներում, խոհանոցում միջին ջերմաստիճանը տատանվում է 14-16°C-ի սահմաններում, իսկ դասասենյակային ջերմաստիճանը պետք լինի 18-22°C, կարելի է միջանցքների հաշվին, խնայել գազի ծախսը, կամ այն ավելորդ գազը, որ պետք է օգտագործվեր նշված տարածքները ավելի տաքացնելու համար, օգտագործել դասասենյակների համար: Նշված տարածքներով կարելի է ապահովել ջերմության նվազագույն շեմը`14°C: Քանի որ պատուհանների միջոցով տեղի է ունենում ջերմության 20%-ի կորուստ, պետք է խիստ ուշադիր լինել, պատուհանների ջերմամեկուսացմանը: Պետք է հետևել որ, մուտքի և արտաքին դռներ միշտ փակ լինեն, որպեսզի պահպանվի ստաբիլ ջերմաստիճանը: Գազի խնայողության միջոց է նաև մարտկոցների հետևում ալյումինե փայլաթիթեղներ տեղադրելը: Փայլաթիթեղը անդրդարձում է մարդկոցից ճառագայթվող ջերմությունը և ուղղում է այն դեպի սենյակ: Այս համակարգի շնորհիվ կարելի է տնտեսել շուրջ 4% ջերմություն:

Комментариев нет:

Отправить комментарий