12.24.2013

Այցելություն Ազգային ժողով

Ճամբարային օրերը մեր`տնտեսագետ սեբաստացիներիս համար անցնում են շատ արագ: Անտեսելով ցուրտը, մոռանալով ժամանակի մասին մենք հերթով իրականացնում ենք այն նախագծերը, որ պլանավորել էին իրականացնել ճամբարային օրերի ընթացքում: Նախագծերից մեկը և թերևս ամենահետաքրքիրը Ազգային ժողով այցելությունն և պատգամավոր Արամ Մանուկյանի հետ հանդիպումն էր: Այցելության բուն նպատակը «Պետական բյուջե - 2014»   թեմայով  քննարկում կազմակերպելն էր, բայց այն անմիջական մթնոլորտը, որ ստեղծեց Պարոն Մանուկյանը ողջ զրույցի ընթացքում, ընդլայնեց մեր քննարկման թեման: Նախ զրուցեցինք ազգային ժողովի կուսակցությունների   
և հանձնաժողովների մասին, ապա պատգամավորների, նրանց աշխատանքային պայմանների, իրավունքներին և պարտականությունների մասին, քննարկեցինք հայռուսգազարդի փոփոխությունը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, վերջում խոսեցինք 2014թվականի պետական բյուջեի և բյուջեի ընդունման օրինագծին պարոն Մանուկյանի դեմ քվյարկելու մասին: Զրույցում Արամ Մանուկյանը նշեց, թե Հայաստանի համար ինչ հետևանքներ կարող է ունենալ, հայռուսգազարդի փոփոխությունը, և որ դրանով Հայաստանը կորցնում է որպես պետություն իր ինքնուրույնությունը, սեփական երկրում կառավարվելով օտարի կողմից: Ցանկության դեպքում Ռուսաստանը կարող է գազ չմատակարարել Հայաստանին: Գազը Հայաստանում մենաշնորհ է դառնում, Հայաստանը չի կարող այլ պետության գազամատակարարումից օգտվել: 2014թվականի պետական բյուջեի ընդունման օրինագծին իր դեմ քվյարկելը մեկնաբանեց նրանով, որ պետական բյուջեն չի ձևավորվում այն հարկերից, որ իրականում պետք է վճարվեր: Բյուջեի ճեղքվածքը փակելու համար, պետությունը ավելացնում է փոքր և միջին բիզնեսի հարկերը, փոխարենը հարկեր խոշոր բիզնեսը, չնայած մեծ հաշվով Հայաստանում խոշոր ձեռնարկատերերը հենց իշխանության ներկայացուցիչներն են: Շուրջ երկու ժամ անցկացնելով Ազգային ժողովում և զրուցելով Արամ Մանուկյանի հետ, մենք շատ հարցերի պատասխաններ ստացանք, ինչպես նաև կարողացանք տեսնել Ազգային ժողովի նիստերի դահլիճը, որտեղ հերթական նիստն էին վարում «պստիկ» հանրապետականները (այդպես էր նրանց անվանում Արամ Մանուկյանը): Ազգային ժողովում իր խիստ կարևոր տեղն էր զբաղեցնում տոնածառը, որը իր գույներով կոտրում էր այն պաշտոնական մթնոլորտը, որ զգում ես, ազգային ժողով մտնելիս: Այս օրը մեր ճամբարային առօրիայում ամենահագեցածն ու հետաքրքիրն էր, իսկ զրույցը Արամ Մանուկյանի հետ ուսուցողական ու շատ հաճելի:












Комментариев нет:

Отправить комментарий