Տնտեսագիտությունը գիտություն է, սահմանափակ ռեսուրսների այլընտրանքային օգտագործմամբ,
անսահմանափակ պահանջմունքների առավելագույն բավարարման, մեթոդի, սկզբունքների և օրենքների
վերաբերյալ:
Տնտեսագիտությունն իր ձևավորման պրոցեսում անցել է երկու փուլ.
առաջինը նրա նախապատմությունն է, երկրորդը՝ ձևավորումը և որպես առանձին, ինքնուրույն,
համակարգված գիտության կայացումը և հետագա զարգացումը:
1.Նախապատմության
շրջանում տնտեսագիտությունը որպես առանձին ինքնուրույն գիտություն գոյություն
չի ունեցել: Տնտեսական այս կամ այն հարցի մասին եղել են մեկնաբանություններ, կարծիքներ
այն էլ պետական, պատմա-փիլիսոփայական որևէ խնդիր քննարկելիս: Այդ շրջանում մասնավորապես
քննարկման առարկա են դարձել բնաիրային և դրամական տնտեսությունները, պատերազմների տնտեսական
հետևանքները, հարստության և աղքատության խնդիրները,.. և այլն: Օրինակ, պատերազմները
դիտվում էին ոչ միայն տարածքներ գրավելու, այլև հարստանալու միջոց:
Անտիկ աշխարհում տնտեսագիտական մտորումները և քննարկումները
գիտական որոշ տարրեր են ձեռք բերում Արիստոտելի (384 -322 մ.թ.ա.), Պլատոնի, Ավգուստինի
և Թովմա Աքվինացու ուսումնասիրություններում և աշխատություններում: Արիստոտելը ամբողջ
տնտեսությունը սիստեմավորում և բաժանում էր երկու մասերի՝ <<տնտեսության>>
և <<խրեմատիստիկայի>>: <<Տնտեսության>> տակ նա նկատի ուներ
նրա բնաիրային ձևը, իսկ <<խրեմատիստիկայի>>տակ տմտեսության դրամական կամ
փողային ձևը: Դա արժեքավոր և գիտական մակարդակին մոտ ընդհանրացում էր: Բացի դրանից,
Արիստոտելն ըստ էության մոտեցավ պարզ արժեձևը
դրամաձևի վերածելու գաղափարին:
Տնտեսագիտական հայացքների ձևավորումը կապված էր նաև տնտեսական
երևույթների սոցիալական ասպեկտների մեկնաբանությունների հետ: Դա իր արտահայտությունն
է գտել առևտրի, փողի և գների երկարատև ու հաճախ հակասական գնահատումների ու արժեքավորումների
մեջ: <<Հարստության և առաքինության անհամատեղելիության (Պլատոն), դրամական հարստության
<<անբանականության>> (Արիստոտել) գաղափարն այն մասին, որ <<հարստությունը
աղքատների կողոպուտն է…>>, <<կերպարանափոխվել է <<արդարացի գներ>>,
<<արդարացի փոխանակության որոնումների մեջ >>(Թովմա Ակվիմացի): Դա ոչ այլ
ինչ է, քան գույքային անհավասարության և սոցիալական անարդարության երևույթների այս
կամ այն կերպ արտացոլումը ժամանակի տնտեսագիտական մտորուների, գնահատուների և հայացքների
մեջ:
2. Դասական
տնտեսագիտության ձևավորումը և կայացումը:
Մերկանտիլիստներ:
Տնտեսագիտության, որպես ինքնուրույն գիտության
սկիզբ դրվեց Անգլիայում, 17–րդ դարում մերկանտիլիստների կողմից: Մերկանտիլ դպրոցի ներկայացուցիչներն
իրենց հետազոտությունների ուշադրության կենտրոնում էին պահում շրջանառության ոլորտը:
Ինչպես վաղ շրջանի(16-րդ դար), այնպես էլ ուշ , զարգացած շրջանի (17-րդ դար) մերկանտիլիստները
հարստության ամենաիրական ու բարձրագույն ձևը համարում էին փողը, դրամական ձևը, իսկ
նրա ստեղծման ոլորտը առևտուրը, մասնավորապես արտաքին առևտուրը:
Դա բացատրվում էր նրանով, որ 16-17 –րդ դարերում Անգլիան համարվում
էր <<աշխարհի արհեստանոցը>> ու ուներ բավականին ծավալուն և ակտիվ բալանսով
արտաքին առևտուր: Անգլիան մի կողմից հանդիսանում էր արտաքին աշխարհից հումք և սննդային
ապրանքներ գնող, իսկ մյուս կողմից պատրաստի արդյունաբերական արտադրանքներ (սարքավորումներ,
մեքենաներ, մահուդ, հագուստ և այլն) արտահանող
երկիր:
Այսպիսով, մերկանտիլիստները առաջինը, ըստ էության, ընդգծեցին
նոր ձևավորվող շուկայական տնտեսությունում շրջանառության ոլորտի, փողի կամ հարստության
դրամական ձևի առավելությունը և կարևորությունը՝
մինչ այդ տիրապետող հարստության հողային ձևի
նկատմամբ:
Գիտական դասական տնտեսագիտության ստեղծման ու կայացման հայրենիքը
նույնպես դարձավ Անգլիան (18-րդ դար): Անգլիական գիտական դասական տնտեսագիտության ստեղծողը դարձավ Ուլիամ Պետտին: Ի տարբերություն մերկանտիլիստների,
Պետտին հարստության ստեղծման հետազոտության ոլորտը բացի շրջանառությունից տարածեց նաև արտադրության
վրա: Նա առաջինն էր, որ նկատեց և կարևորեց արտադրության ու շրջանառության ոլորտների
փոխադարձ կապը և հարստության ստեղծման աղբյուրը շրջանառության ոլորտից տեղափոխեց արտադրության
ոլորտը՝ հայտարարելով, որ աշխատանքը նյութական
հարստության հայրն է, իսկ հողը՝ նրա մայրը:
Ֆիզիոկրատներ:
Գիտական դասական տնտեսագիտության կայացման
գործում շատ կարևոր դեր կատարեց ֆրանսիական
ֆիզիոկրատների դպրոցը (Ֆրանսուա Քենե (1694
– 1774) և Անի Ռոբեր Ժակ (1772 - 1781)) :
Ֆիզիոկրատների հիմնական ծառայությունը և առաջընթաց քայլն այն էր, որ վերջնականապես
հաղթահարվեց մերկանտիլիստների տեսակետը միայն շրջանառության ոլորտում հարստության ստեղծման
հարցում: Ֆիզիոկրատները ի տարբերություն նաև Ուիլյամ Պետտիի, հարստության ստեղծման
աղբյուր համարեցին արտադրության մեջ կիրառվող արտադրական աշխատանքը, այլ ոչ թե միայն
ոսկի ու արծաթ արտադրող աշխատանքը:
Առաջինը ֆիզիոկրատները
փորձ կատարեցին կազմելու հասարակական վերարտադրության և տարեկան ստեղծված ամբողջական
արդյունքի շրջապտույտի ու իրացման մակրոտնտեսական մոդելը (Քենեի տնտեսական աղուսյակ):
Ֆիզիոկրատները, սակայն, արտադրողական և հարստության ստեղծող
էին համարում միայն գյուղատնտեսության մեջ կիրառվող աշխատանքը: Այսպես,Քենեն գտնում
էր, որ միայն հողն է պտղաբեր և միայն նա կարող է տալ զուտ արդյունք և արտադրության
ծախքերը գերազանցող եկամուտ: Քենեն արդյունաբերությունը
համարում էր անպտուղ ճյուղ, իսկ արդյունաբերողներին անպտուղ դասակարգ, որը միայն փոխանակում
է իր արտադրանքը ֆերմերային արտադրանքի հետ:
Դասական տնտեսագիտության ձևավորումն ու կայացումն իր ավարտական
փուլին հասավ Ադամ Սմիթի (1723-1790) ջանքերով:
Ադամ Սմիթը որպես Գլազգոյի համալսարանի բարոյափիլիսոփյության պրոֆեսոր Ֆրանսիա կատարած ուղևորության ժամանակ ծանոթանում է Ֆրանսուա Քենեի հետ և ստանում մեծ տպավորություն, որն անհետ չկորավ և անշուշտ որոշակի դեր խաղաց նրա հետազոտություններում:
1776թ.
Հրապարակվեց Ադամ Սմիթի դարագլուխ կազմող և մինչև այժմ իր նշանակությունը պահպանող <<Ժողովուրդների հարստությունը>> (կամ <<Ազգերի հարստությունը>>) աշխատությունը:Պատահական չէ, որ բոլոր անվանի տնտեսագետները ընդունեցին, որ Ա.
Սմիթի աշխատությունով ազդարարվեց գիտական տնտեսագիտության ծնունդը և կայացումը: <<Ժողովուրդների հարստությունը>> աշխատանքով ազդարարվեց գիտական տնտեսագիտության ծնունդը և կայացումը: Գրքում առաջին անգամ տրվեց շուկայական կապիտալիստական տնտեսության համակարգված հետազոտությունը: Այն ներառում է արժողության չափը և աղբյուրը, արտդրության ծախքերի տեսությունը, առաջարկով որոշվող գները, աշխատավարձը, շահույթը, ռենտան, հասարակական հաշիվների ցուցանիշները, կապիտալը և եկամուտը,բանկային գործը, արտադրողական և ոչ արտադրողական աշխատանքը, կապիտալ ներդրումների օպտիմալ բշխումը, <<անտեսանելի ձեռքը>> և պետական պարտքը:
<<Ժողովուրդների հարստությունը>> աշխատությունում ավարտին հասցվեց արժեքի աշխատանքային տեսությունը, ամբողջական ու համակարգված վերլուծության ենթարկվեց շուկայական կապիտալիստական տնտեսությունը որպես ինքնակարգավորվող և ինքնակառավարվող տնտեսություն (առանց պետության
միջամտության), որտեղ շուկան ոչ հրաման է ընդունում, ոչ էլ խնդրանք: Մասնավոր սեփականության
հիմքի վրա աշխատող շուկան ստեղծում է տնտեսական ազատություն, որն իր բնույթով
<<բնական ազատություն է>>, հոգեհարազատ մարդու էությանն ու բանականությանը՝
ստեղծելով ազատ անհատի ու ազատ հասարակության շահերի լիակատար ներդաշնակություն: Լինելով
մանուֆակտուրային ժամանակի մտածող, Ա. Սմիթը ցույց տվեց մի կողմից աշխատանքի արտադրողականության
բարձրացման դերը երկրի հարստության մեծացման գործում, մյուս կողմից հանգամանորեն վերլուծեց
աշխատանքի մանուֆակտուրայի բաժանման դերը աշխատանքի արտադրողականության բարձրացման
գործում: Շուկայական տնտեսության ինքնակարգավորման ու զարգացման մոդելում Ա. Սմիթը
առանձնահատուկ տեղ ու դեր է հատկացնում մրցակցությանը:
Այսպիսով, Ա. Սմիթի <<Ժողովուրդների հարստությունը>>
աշխատությունը այնքան ճշմարիտ և հզոր է, որ մինչ օրս էլ պահպանում է իր կենսունակությունն
ու արժեքը: <<Ժողովուրդների հարստության>> կենտրոնական մոտիվը
<<անտեսանելի ձեռքի>> գործողությունն է. Մենք մեր հացը ստանում ենք ոչ
թե հացթուխի ողորմածությունից, այլ նրա եսասիրական շահից: Ա. Սմիթը կարողացավ կռահել
այն արգասավոր միտքը, որ որոշակի հասարակական պայմաններում,....<<աշխատող մրցակցության>>
պայմաններում, մասնավոր մահերը կարող են ներդաշնակ զուգակցվել հասարակության շահերի
հետ: Շուկայական տնտեսությունը, որը կոլեկտիվ կամքով չի կառավարվում, չի ենթարկվում
միասնական ծրագրին, այնուհանդերձ հետևում է վարքի խիստ կանոններին:...Յուրաքանչյուր
առանձին գնորդ ենթարկվում է գներին, իսկ գները իրենց հերթին ենթարկվում են բոլոր անհատական
ռեուկցիաների ամբողջությանը: Այսպիսով. <<անտեսանելի ձեռքը>> շուկայում
ապահովում է մի արդյունք, որը կախվածշ չէ անհատների կամքից ու մտադրությունից:
Տնտեսագիտության զարգացման հաջորդ ժամանակաշրջանը 19-րդ դարն
է, իսկ նրա նոր փուլը` Կ.Մարքսի
(1818-1883) <<Կապիտալը>>: Մինչ տնտեսագիտությամբ զբաղվելը Մարքսը
արդեն դարձել էր հեղափոխական, բանվոր դասակարգի առաջնորդը: Դրանով է բացատրվում այն
հանգամանքը, որ Մարքսը ի տարբերություն Ա. Սմիթի, որը հետամուտ էր կապիտալիզմի ինքնակառավարման,
արդյունավետության, հավասարակշռության ներդաշնակության ու արտադրման ու բանական ասպեկտներին,
Մարքսը, ճիշտ հակառակը, հետամուտ էր լինում կապիտալիզմի ներքին հակասություններին,
անկայունության և մակրոտնտեսական անհավասարակշռվածության, գերարտադրության տնտեսական
ճգնաժամի ու նրա անխուսափելի կործանման բացահայտման հիմնավորումների շարադրմանը: Դա
անշուշտ քաղաքականացնում էր մարքսյան տնտեսագիտությունը և իջեցնում նրա գիտական և մեթոդական
արժանիքները: Սակայն Մարքսի աշխատությունը թերություններով հանդերձ առաջին փորձն էր
տալու կապիտալիզմի <<շարժման օրենքների>> ընդհանրացված տարբերակը:
19-րդ դարի վերջին արմատական փոփոխությունների ենթարկվեց տնտեսագիտական
մտքի զարգացման պատմությունը, որը հայտնի է <<մարժինալիստական հեղափոխություն>>
անվանումով: Մարժինալիստական հեղափոխության հեղինակներց էր Ալֆրեդ Մարշալը
(1840-1921), որը զարգացրեց պահանջարկի առաձգականության տեսությունը
կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածներում, որը հանգեցնում է մասնակի հավասարակշռության:
Այսպիսով, լայն հնարավորություններ ստեղծվեցին սոցիալ տնտեսական երևույթների քանակական
չափումների և մաթեմատիկական մոդելավորման համար: Ստեղծվեց իրոք մաթեմատիկական տնտեսագիտություն,
որը նպաստեց տնտեսագիտության հիմնահարցը օպտիմալ լուծելու ճանապարհին կատարելու ճիշտ
ընտրություն:
Տնտեսագիտությունը զարգացման նոր փուլ մտավ 20-րդ դարում:
20-րդ դարը նշանավորվեց մակրոտնտեսագիտության բուռն զարգացմամաբ: Դա պայմանավորված
էր նրանով, որ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին հատկապես սուր ձևեր ու տագնապալի
չափեր ընդունեցին կապիտալիստական աշխարհի մակրոտնտեսական անկայունությունները, անկումները
ու ճգնաժամները: Դրա բարձրագույն կետը 1929-30 թ.թ. այսպես կոչված <<Մեժ դեպրեսիան>>
էր, որը հիմնովին ցնցեց աշխարհը, մասնավորապես ԱՄՆ-ի տնտեսությունը: Ահա այդ ժամանակահատվածում
ծնվեց 20-րդ դարի մեծ դասական Ջոն Մեյնարդ Քեյնսը (1883-1946): Նրա
<<Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր>> տեսություն>> աշխատությունը
շրջադարձային և նոր փուլ էր տնտեսագիտության պատմության մեջ: Քեյնսը, ի տարբերություն
Սմիթի, գտավ, որ կապիտալիզմը միայն <<անտեսանելի ձեռքով>>, առանց պետական
միջամտության, չի կարող ապահովել մակրոտնտեսական մշտական կայունություն և հավասարակշռություն,
որ անխուսափելի են դրանց պարբերաբար խախտումները
և տնտեսական ցնցումները: Քեյնսը էապես տարբերվեց նաև Մարքսից: Ի տարբերություն
Մարքսի, Քեյնսը հրապարակ իջավ ոչ թե կապիտալիզմի կործանման անխուսափելիությունը հիմնավորող,
այլ որպես կապիտալիզմը փրկող տնտեսագետ:
Հասկանալի է, որ ինչպես միկրո, այնպես էլ մակրոտնտեսագիտության
զարգացումը չի ավարտվել և այն անընդհատ շարունակվող պրոցես է:
Ա. Երանոսյան
Комментариев нет:
Отправить комментарий