Նախագծի իրականացումը ենթադրում է սովորողի կողմից ներկայացված հասկացությունների յուրովի մեկնաբանություն և ներկայացում՝ փաստարկված և հիմնավորված օրինակներով:
Նախագծային աշխատնքին ուղեկցող տնտեսագիտական հասկացություններ:
Պահանջմունքներ
(Մասլոուի
բուրգ)
Ինքնաիրացում,
Ինքնաարտահայտում
Հարգանք, ինքնահարգանք
Սոցիալական պատկանելություն
Անվտանգություն և ապահովություն
Ֆիզիոլոգիական
և կենսաբանական պահանջմունքներ
Բարիքներ:
Բարիքները մարդու պահանջմունքների
բավարարմանն ու օգտակարության ստացմանն ուղղված միջոցներն են
· Նյութական,
ոչ նյութական
- Անձնական, հասարակական, արտադրական
- Վերջնական սպառման, միջանկյալ սպառման
- Տնտեսական, ոչ տնտեսական (ազատ) բարիքներ
Մարդկային պահանջմունքները անսահման են, իսկ դրանց
բավարարման համար անհրաժեշտ միջոցները սահմանափակ:
Ռեսուրսները անհրաժեշտ բարիքների արտադրության
համար օգտագործվող միջոցների, գործոնների ամբողջությունն է:
- Բնական, մարդկային, մարդու կողմից ստեղծված ֆիզիկական ռեսուրսներ
- Վերականգնվող, չվերականգնվող
Արտադրությունը բարիքների ստեղծման նպատակով արտադրության
գործոնների միացմանն ուղղված մարդու նպատակաուղղված գործունեությունն է:
Արտադրության գործոններ.
- Հող
- Կապիտալ
- Աշխատուժ
- Ձեռներեցություն
Комментариев нет:
Отправить комментарий