12.14.2014

«Տնտեսական միամսյակ» ուսումնական ստուգատեսի նախագիծ



Նախագծի նպատակն է.

  • մասնակիցների մոտ ձևավորել տնտեսության մասին տարրական պատկերացումներ, սովորողներին ծանոթացնել տնտեսության մասին գիտելիքների ամբողջական համակարգի սկզբունքներին (հասկացություններ, օրենքներ, տնտեսական փոխհարաբերություններ),  դրանց առարկայական կապին և ազդեցությանը անհատի վրա,
  • ստեղծել հնարավորություն մասնակիցներին յուրացնել տնտեսագիտության հիմնական դրույթները. ուսումնասիրել տարբեր տնտեսական համակարգերը և դրանց զարգացման հեռանկարների առանձնահատկությունները, արտադրության գործընթացը, բաշխումը, նյութական բարիքների փոխանակումը և սպառումը միկրո և մակրո մակարդակներում
  • մասնակիցներին ծանոթացնել շուկայական տնտեսության մեջ պետության դերին, կառավարության և Կենտրոնական բանկի գործառույթներին, ֆինանսական կառույցներին և դրանց գործառույթներին
  • նպաստել տնտեսագիտական մտածելակերպի ձևավորմանըինչը հնարավորություն կտա սովորողին զարգացնել հասարակական, ներքին և արտաքին տնտեսականքաղաքական երևույթների և իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, կազմակերպման, դրանց վերլուծության, դրանց վերաբերյալ սեփական տեսակետների ներկայացման ունակություններ:
Նախագծի իրականացման ընթացակարգը.

Նախագծի իրականացումը ենթադրում է մեկամսյա ժամանակահատվածում հասրակական, քաղաքական և տնտեսական շրջանակներում հայտնի անհատների և կառույցների ներգրավմամբ հասնել նախագծային նպատակների իրագործմանը՝ կազմակերպելով.

  • Սեմինար պարապմունքներ (Հավելված 1),
  • ուսումնական ճամփորդություններ առևտրային կազմակերպություններ (ֆինանսական, արդյունաբերական, գյուղատնտեսական և այլ կազմակերպություններ),
  • ստուգատեսներ (Հավելված 2):
Մասնակիցներ.
Նախագծով նախատեսված ուսումնական միջոցառումներին և ստուգատեսներին կարող են մասնակցել.
  • 8-12-րդ դասարանի սովորողներ և սովորողների խմբեր, 
  • 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներ և ուսանողական խմբեր :
Նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանքներ.
  • նախագծի հանրայնացում, առանձին դրույթների հստակեցում և պարզաբանում,
  • միամսյակի պատշաճ կազմակերպման և իրականացման համար շահագռգիռ շրջանակների և գործընկերների ներգրավվում,
  • «Տնտեսական միամսյակի» իրականացման  ժամկետների հստակեցում գործընկերների և այլ շահառուների հետ`  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական օրացույցի հետ համադրելով:
Նախապատրաստական աշխատանքների մեկնարկը համարել նախագծի հրապարակման պահը՝ 16.12.2014թ.:

Հավելված 1

Սեմինար պարապմունքների թեմաներ
  • Ինչո՞ւ դառնալ տնտեսագետ,
  • ՀՀ տնտեսությունը՝  ըստ ոլորտների,
  • Ֆինանսական շուկաները և դրանց դերը տնտեսության մեջ,
  • Տեխնոլոգիաների դերը տնտեսության մեջ,
  • Գովազդի դրական և բացասական հետևանքները,
  • ՏՏ-ների դերը ժամանակակից տնտեսությունում,
  • Տուրիզմի դերը տնտեսության մեջ,
  • Պետությունը և տնտեսությունը,
  • Առևտրային կազմակեպությունների տեսակները,
  • Ազգային հաշիվների համակարգը (ԱՀՀ):
Ուսումնական ճամփորդություններ

Հավելված 2
Անհատական և խմբային ստուգատեսներ
  1. Սոցիալական և կոմերցիոն գովազդ,
  2. Բանավեճ,
  • Ազգային արժույթի պահպանման նպատակահարմարությունը ԵՏՄ շրջանակներում,
  • Գյուղատնտեսություն, թե՞ արդյունաբերություն,
  • 3. Շարադրություն

  • Ինչպես կտնօրինեի իմ առաջին միլիոնը ($),
4. Ինտելեկտուալ խաղ (անհատական և խմբային),

Комментариев нет:

Отправить комментарий