Գնաճի գործընթացը պատկերող ամենաարդյուավետ
եղանակը մշակել է ամերիկացի տնտեսագետ Ա.Վ. Ֆիլիփսը` գնահատելով աշխատավարձի գնաճի
որոշիչները: Ըստ Ֆիլիփսի, երբ տնտեսության մեջ գործազրկության մակարդակը ցածր է, աշխատավարձը
հակված է բարձրանալու և հակառակը: Պատճառը այն է, որ վարձատրության բարձրացման համար
աշխատավորների գործադրած ճնշումն ավելի թույլ է, երբ այլ աշխատանքի դիմաց քիչ հնարավորություն
կա, և բացի այդ վարձատրության բարձրացման պահանջներին ձեռնարկությունների դիմադրողականությունը
ավելի ուժեղ է, երբ շահույթը ցածր է:
Ֆիլիփսի կորը օգտակար է գործազրկության և
գնաճի կարճաժամկետ հեռանկարի փոփոխություններն ուսումնասիրելու համար: (Տե'ս գծապատկերում).
Գծանկարի հորիզոնական առանցքը ներկայացնում
է գործազրկության մակարդակը: Ձախակողմյան ուղղահայաց սանդղակը ներկայացնում է գների
տարեկան աճի չափը: Աջակողմյան ուղղահայաց սանդղակը ցույց է տալիս աշխատավարձի աճի չափը:
Երբ Ֆիլիփսի կորի վրայով շարժվում ենք ձախ` կրճատելով գործազրկությունը, կորով պատկերված
գների և վարձատրության աճի չափը մեծանում է:
Կորի հիմքում ընկած է գնաճի մի կարևոր թվաբանություն:
Ենթադրենք աշխատանքի արտադրողականությունը (յուրաքանչյուր
աշխատողին ընկնող արտադրանքը) համաչափորեն աճում է տարեկան երկու տոկոսով, և ձեռնարկությունները
գները սահմանում են աշխատուժի միջին ծախսի հիման վրա, այնպես, որ գները փոխվում են
միավոր արտադրանքի համար աշխատուժի միջին ծախսի չափով: Եթե աշխատավարձն աճում է 6 տոկոսով,
իսկ արտադրողականությունը 2տոկոսով, ապա աշխատուժի միջին ծախսը կաճի 4 տոկոսով, դրանով
պայմանավորված գները նույնպես կաճեն 4 տոկոսով:
Գնաճի չափը=աշխատավարձի աճ-արտադրողականության
աճ
Ֆիլիփսի
կորը պատկերում է գնաճի «փոխհատուցման» տեսությունը: Այս տեսության համաձայն երկիրը
կարող է գնել գործազրկության ավելի ցածր մակարդակ, եթե ցանկանում է վճարել ավելի բարձր
գնաճի գինը: Փոխհատուցման պայմանները տրված են Ֆիլիփսի կորի թեքությամբ: (Տե'ս գծապատկերը)
Ֆիլիփսի կորը ցույց է տալիս, որ գնաճը և գործազրկությունը
հակադարձ համեմատական են: Աջակողմյան ուղղահայաց առանցքի վրա գտնվող վարձատրության
փոփոխման սանդղակը գնաճի ձախակողմյան սանդղակից բարձր է աշխատանքի միջին արտադրողականության
ենթադրյալ աճի երկու տոկոսի չափով:
Комментариев нет:
Отправить комментарий