2010 թվականին Համաշխարհային բանկի և հայաստանյան մի շարք կառույցների
(ԱՎԾ, Կենտրոնական բանկ) կողմից համատեղ իրականացրած հետազոտությունները փաստում էին ՀՀ տնտեսության, բնակչության, աշխատուժի` մայրաքաղաքում գերկենտրոնացված լինելը: Հետազոտության բացասական
արդյունքները «ստիպեց» ՀՀ կառավարությանը որդեգրել մարզերի աշխուժացմանն և դրանց սոցիալական
և հասարակական նշանակության բարձրացմանն ուղղված քաղաքականություն: Յուրաքանչյուր մարզի համապատասխանեցվեց
տնտեսության որևէ ոլորտ`
ըստ տվյալ մարզում ոլորտի զարգացման նախադրյալների…
Չգիտեմ նախկինում ինչպիսի ֆինանսական աշխույժություն է դիտվել Դիլիջանում, բայց այսօր Տավուշ աշխարհի կոլորիտային բնությամբ ծածկված և հոգսաշատ ու աղմկոտ Երևանից հեռու` Հայաստանի հյուսիսային քաղաքներից մեկը` Դիլիջանը, փորձում է դառնալ Հայաստանի ֆինանսական կենտրոնը: Աշխատանքներ են տարվում ՀՀ բանկային համակարգը Դիլիջան տեղափոխելուն, արդեն գործում է Դիլիջանի գիտահետազոտական կենտրոնը: Եվ հենց այդ կենտրոնի հետ ծանոթանալու ցանկությունն էր պատճառը, որ այսօր «Տնտեսական միամսյակ» ուսումնական ստուգատեսի ակտիվ մասնակիցները, կտրելով մոտ հայուր կիլոմետր, արշավեցին դեպի Դիլիջան: Հետաքրքիր, կատակներով, ուրախ խաղերով, կանգառներով, ու բացահայտումներով լի ճամփորդությունը մեկնարկեց առավոտյան 09:20. ընդհանուր պարապմունքից անմիջապես հետո վերցրինք մեր ուսապարկերը և ճամփա ընկանք: Դեպի Դիլիջան ճանապարհը երկար էր, և մենք որոշեցինք օգտվել հանգստանալու առիթից ու շրջել Սևանա կղզում: Կապուտաչյա Սևանը, երբ համադրում ենք պատմաաշխարհագրության հանրագիտարան ընկեր Էմանուելի բացատրությունների հետ, բավական ուսումնական է դառնում:
Հաջորդ կանգառը Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնն էր: Քաղաքի
կենտրոնում գտնվող համալիրը բաղկացած է երեք հիմնական մասերից: Առաջին հատվածը թանգարանն
է, որում ներկայացված նմուշներին արդեն հասցրել էինք ծանոթանալ Երևանի Կենտրոնական
բանկի այցելուների կենտրոնում: Երկրորդ մասը Կենտրոնական բանկի աջակցությամբ ստեղծված
հանրային գրադարանն է` մի հանգիստ ու տրամադրող վայր սովորելու ու ընթերցելու համար:
Եվ վերջին մասը «Թումո» ստեղծարար կենտրոնի մասնաճյուղն է, որը հնարավորություն է տալիս
մոտ երեք հարյուր պատանու ուսումնասիրել լուսանկարչություն, ծրագրավորում, համակարգչային
դիզայն: Կենտրոնը նախատեսված է ամենատարբեր տարիքի հետազոտողների համար, որտեղ կա է
այն ամենը, ինչ անհրաժեշտ է ինքնակրթության համար:
Գիտահետազոտական կենտրոնին ծանոթանալուց հետո, մենք որոշեցինք
շրջել Դիլիջանով: Նկարվեցինք «Միմինո» ֆիլմի արձանի կողքին, շրջեցինք Դիլիջանի այգով
և գտանք հարազատ վայր` մարմարյա սրահի նման, ու սեբաստացու պես խենթ նկարվեցինք: Ճամփորդության ողջ ընթացքում
համ
ու
հոտը
ապահովվում
էր «Ագռավներ»
պատանեկան
համույթի
շքեզ
համարներով,
որի
մենակատարներից
մեկը
պատիվ
ունեի
լինելու
ես:
Եթե եկել, հասել ես Դիլիջան, Հաղարծինը չտեսնելն ու պատմամշակութային
այդ արժեքով չհիանալը անթույլատրելի է: Տասներորդ դարի մարմարյա կոթողը մինչ այժմ կանգուն
է իր վեհությամբ և շքեղությամբ: Հայտնվելով լռության ու բնության գերակայությամբ այդ
աշխարհում` մարդ մոռանում է իր բոլոր խնդիրներն ու սկսում պարզապես վայելել գեղեցկությունը:
Երբ խաչվում են բնածին ու մարդածին հրաշքները, սկսում ես գնահատել մշակութային արժեքները,
որովհետև դրանք իրենց մեջ կրում են ուժ, որ հանգստություն է պատճառում:
Դիլիջանը օր օրի զարգանում ու ակտիվանում է, և արդեն ոչ միայն
բնությամբ այլև ակտիվ քաղաքային կյանքով դիմավորում մայրաքաղաքի և արտերկրի այցելուներին:
Ամեն անգամ այդտեղ հայտնվելիս մի նոր բան եմ բացահայտում: Այսօր բացահայտեցի` Դիլիջանի
զարգանալուն զուգընթաց, երկար խոսողների թիվը կրճատվում է…
Комментариев нет:
Отправить комментарий