Հունիսի 1-ին, երբ ողջ աշխարհը տոնում է մանուկների պաշտպանության օրը, «Մխիթար
Սեբաստացի»
կրթահամալիրի`
պաշտպանության
կարիք
չունեցող,
և
արդեն
վաղուց
հունիսմեկյան
թիթիզ
երգերից,
Կոմիտասի
անցած
սեբաստացիները`
տոնում
են
«Անտիվիրուս
Կոմիտաս»
նախագիծը:
Տոնում
են
տեսնելով,
լսելով,
երգելով,
լայն
ժպտալով,
ինքնամաքրմամբ,
ինքնաարտահայտմամբ,
իրենց
երաժշտական
տաղանդները
բացահայտելով:
«Անտիվիրուս
Կոմիտաս»-ը օրը նշանավորելու`
ստանդարտից
դուրս
միջոց
է:
Հինգ
տարի
շարունակ
կրթահամալիրում
այս
կերպ
են
պաշտպանում
սեբաստացիներին`
մեր
օրերում
երաժշտական
խիտ
բազմազանության
մեջ
հանդիպող
բացիլներից:
Պաշտպանում
են
ամենամեծ`
սեփականի նկատմամաբ հարգանք
ու
մեծարանք,
ճաշակ ձևավորող դեղամիջոցով: Մոռանալով
ձայնային
տվյալների
և
կատարողական
վարպետության
մասին,
մենք սկսում ենք բարձր երգել, որովհետև նույնը անում են շրջապատում բոլորը:
Այդ պահին, ծնվում են զգացողություններ, որ կարող
է
ունենալ
միայն
հայի
սիրտը,
և միայն այն միտքը,
որ
մեծացել
է
Կոմիտաս
ու
Սայաթ-Նովա լսելով:
Կոմիտաս չսիրել հնարավոր չէ: Կոմիտասի հանճարը պարզության մեջ քողարկված
խորությունն
է:
Նրա
ձեռքով,
կենցաղային`
առաջին
հայացքից
պարզամիտ
թվացող երգերը,
վերածվում են հայի կերպարը
և
նրա
մտածողությունը
հրաշալիորեն
նկարագրող
գործերի:
Դրանք անցնում
են
սերնդեսերունդ`
նորովի
ընկալվելով
յուրաքանչյուր
տարիքի
մարդու
կողմից:
Սակայն,
որպեսզի
հասկանաս Կոմիտասի
արժեքը,
պետք
է
ունենաս
նրա աշխատանքներին
ծանոթանալու հնարավորություն, որը շատ հաճախ, հասարակության լայն շրջանակներին,
չի
տալիս
ո'չ ընտանիքը,
ո'չ դպրոցը,
ո'չ հասարակական վայրերն
ու բակը:
Կոմիտասը
այդ
հատվածի համար դառնում
է
թանգարանային
և
կորցնում
առօրիայում
կիրառելիությունը.
այսօր
Կոմիտասը
թանգարանային
չէր,
կենդանի
էր,
նրանք,
ովքեր
դպրոցում
պայքարեցին
վիրուսի
դեմ,
դա
կանեն
նաև
այլ
միջավայրերում:
Եվ
Կոմիտասը
կվերագտնի
իր արժեքը, կփառաբանվի և կընդունվի բոլորի կողմից:
Մենք երգում ենք Կոմիտաս, ու վարակում ծնողներին, հարազատներին, ընկերներին, մարդկանց, ովքեր սիրել, բայց մոռացել
են: Ազգայինը վերածնվում է, և շղթայական շրջապատույտը պատվանդանին է բարձրացնում
սակավ
հանդիպող
արժանիին,
ու
իր
փայլի
ներքո
ստվերում
ամենուր
հանդիպող
անարժանին:
Եվ
յուրաքանչյուրիս
մեջ
քնած
արվեստագետն
ու
երգիչը
ծնվում
են
Կոմիտասով:
Կոմիտասով,
ես
հիշում
եմ
պապերիս`
կանաչով
լի
երկիրը,
սարերը,
բնությունը,
որտեղ ամեն ամառ ունենում եմ
ուրախ
և հիշարժան օրեր:
Կոմիտաս լսելիս ես հանգստանում եմ, իսկ
երգելիս` որոշ երգերի դեպքում երբեմն ուրախանում, որովհետև կարծում եմ` այդքան էլ վատ
չեմ երգում: Երաժշտության ուժը մեծ է…
Комментариев нет:
Отправить комментарий