11.11.2013

Ուսումնական շաբաթօրյակ...


Ոչ աշխատանքային շաբաթ օրը, ոչ աշխատանքային է բոլորի, բայց ոչ սեբաստացիների` ավելի կոնկրետ տնտեսագետ սեբաստացիների համար: Մենք աշխատում, սովորում ու մեր նախագծերն ենք քննարկում նույնիսկ ոչ աշխատանքային օրերին, մի այդպիսի օր էր նաև այս շաբաթ օրը, նոյեմբերի 9-ը: Շաբաթ առավոտյան, ժամը 10.00-ին մենք եկանք մայր դպրոց, մեր նախագծի քննարկամ և իրականացման համար: Չեմ ուզում բացել փակագծերը ու ասել, թե ինչ ենք որոշել անել, ուղակի կասեմ, որ այն իրականացնելու համար պետք է շարժվեինք, նախ` հիմնական, հետո ` արհեստագործական դպրոց, նկարահանելով այն ճանապարհը, որով գնում էինք: Ճանապարհը վատն էր, կեղտոտ, ամենուր աղբ էր, իսկ շշերը ու սննդային տոպրակները մեր փոքրիկ ճանապարհորդության անփոխարինելի մասնիկն էին կազմում: Ի վերջո, մենք հասանք հիմնական դպրոց, տերևաթափի մեջ գտնվող դպրոցի բակը, աշնանային այգի էր հիշեցնում: Շրջեցինք դպրոցի տարածքով, և ճանապարհվեցինք
արհեսագործական դպրոց: Տեսարանը կրկնվում էր, նույն աղբը էր, ճանապարհի ողջ ընթացքում, ու այն ժամանակահատվածում, ինչ մենք քայլում էինք մի դպրոցից մյուսը, միայն մի կին գտնվեց, ով մաքրում էր փողոցը, բայց իսկական հայի նման: Աղբը մի տեղից մարքում, մյուսում թափում: Ինչևէ, շարունակեցինք ճանապարհը, վերջին կանգառը մայր դպրոցն էր, որտեղ մենք կազմակերպեցինք մեր ծառատունկը: Անձրևոտ եղանակը մեզ չխանգարեց տասից ավելի ծառ տնկել: Մենք կհիշենք մեր ծառերը, ու կխնամենք դրանք: Մրսած ու հոգնած վերադարձանք տուն, բայց ամենակարևորը, կարողացանք ձեռք բերել համապատասխան նյութեր, մեր նախագծի իրականացման համար:





Комментариев нет:

Отправить комментарий