11.30.2013

Ազգային արժույթ՝ հայկական դրամ...

1991թ. ՀՀ անկախության հռչակումից երկու տարի անց՝ 1993թ-ին Հայաստանի Հանրապետությունը ստեղծեց և գործածության մեջ դրեց իր սեփական ազգային արժույթը՝ ՀՀ դրամը:Ազգային արժույթի օգտագործման ընթացքում առաջացավ նրա գրաֆիկական խորհրդանիշի անհրաժեշտությունը: Ելնելով գործարարական պահանջից, դրամի խորհրդանշանը առաջին անգամ գծել է Կարեն Կոմենդարյանը՝ 1995թ սեպտեմբերին:



Ստորև ներկայացված են շրջանադության մեջ գտնվողող և արդեն շրջանառությունից դուրս եկած թղթադրամները և տրված են նրանց նկարագրերը:
50, 100, և 500 դրամ թղթադրամները շրջանառության մեջ են մտել 1998թ.ին, իսկ հետագայում շրջանառությունից դուրս են եկել և փոխարինվել մետաղադրամներով:


 50 դրամ. Հիմնական գույնը՝ վարդագույ/կապույտ/մոխրագույն: Դիմերեսին անվանի կոմպոզիտորԱրամ Խաչատրյանն է, դարձերեսին՝ տեսարան «Գայանե»  բալետից և Արարատ լեռը(շրջանառությունից դուրս է եկել):










100 դրամ. Հիմնական գույնը՝  կապույտ/մոխրագույն: Դիմերեսին՝ Վիկտոր Համբարձումյան, դարձերեսին՝ Բյուրականի աստղացուցարանը (շրջանառությունից դուրս է եկել)




500Դրամ. Հիմնական գույնը՝ մոխրագույն: Դիմերեսին՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, դարձերեսին՝ Ալեքսանդր Թամանյանի կողմից նախագծված կառավարության շենքը (շրջանառությունից դուրս է եկել):

                                                    

1.000 դրամ. Հիմնական գույնը՝  կանաչ/վարդագույն: Դիմերեսին՝ հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենց, դարձերեսին՝ հին Երևանի պատկեր:

                             


5.000 դրամ. Հիմնական գույնը՝  դեղին/կանաչ: Դիմերեսին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյան, դարձերեսին՝ Լոռու բնությունը (հեղ. Մ. Սարյան):

                                                   


10.000 դրամ. Հիմնական գույնը՝  մանուշակագույն: Դիմերեսին՝ բանաստեղծԱվետիք Իսահակյան, դարձերեսին՝ հին Գյումրու պատեր:
                             


20.000 դրամ. Հիմոնական գույնը՝  դեղին/կարմիր/սրճագույն: Դիմերեսին՝ նկարիչ Մարտիրոս Սարյան, դարձերեսին՝ դրվագ Մ. Սարյանի «Հայաստան» բնապատկերից:

                                                   


50.000 դրամ. Հիմնական գույնը՝  սրճագույն/կարմիր: Դիմերեսին՝ Էջմիածնի Մայր տաճարը, դարձերեսին՝ Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ III թագավորը բարձրացնում են հայկական եկեղեցին, աջ կողմում խաչքար Կեչառիսի վանքից:

                           


100.000 դրամ. Հիմնական գույնը՝  կապույտ/սրճագույն: Դիմերեսին՝ Եդեսիայի Աբգար Ե թագավորը, դարձերեսին՝ Թադեոս առաքյալը փոխանցում է Հիսուս Քրիստոսի նկարը (կենդանի նկարած) Աբգար թագավորին:

                                                   


Комментариев нет:

Отправить комментарий