Փողը տնտեսություն կազմակերպելու հիմքն է: Այն համընդհանուր
արժեք
է,
որով
հնարավոր
է
բնորոշել
բոլոր
ապրանքները:
Փողը
արագ
իրացվելի
միջոց
է,
որը
ուզածդ
ժամանակ
կարող
է
վերածվել
ցանկացած
ապրանքի,
այն
կապիտալ
է, որի միջոցով
իրականացվում
տնտեսական գործարքները:Մարդկությունը իր զարգացմանժամանակաշրջանում միշտ կարիք
է
ունեցել
ապրանքափոխանակության, սկզբում
դա
եղել
է
զուտ
ունեցածդ
մեկ
այլ
բանով
փոխարինելու
տեսքով,
ընդ
որում
տարբեր
տարածաշրջաններում
փոխարինվելու
ենթակա
և
արժեքավոր
իրերը
տարբեր
են
եղել (արժեքավոր
իրեր
են
համարվել,
ոսկին,
մարգարիտը,
արծաթը,
կենդանիների
կաշին և այլն):
Ժամանակի
ընթացքում
ապրանքափոխանակության
պիտանի
իրերը
վերածվել են մետաղադրամների, մետաղադրամները իրենց հերին`թղթադրամների:
Այդպես,
իհարկե որոշակի փոփոխություններով, առաջացել են մերօրյա դրամական արժույթները` փողը:
Փողն անհրաժեշտ է ամեն ինչի
համար, բայց ամեն
ինչ ունենալուն երբեք չի բավականեցնում, որովհետև մարդկային ցանկությունները միշտ
ավելի են հնարավորություններից: Իրականում փողը շատ ու քիչ չի լինում, տարբեր լինում են մարդկանց ցանկությունները: Եթե մարդը
իր բնույթով սիրում է վատնել
իր փողերը, նրան երբեք փողը
բավարարի, եթե նույնիսկ միլիոնատեր լինի, որովհետև մեծացնելով իր ֆինանսական հնարավորությունները, նա մեծացնում է նաև իր ցանկությունները, ընդ որում
ավելի շատ, քան հնարավորությունները թույլ
են տալիս: Փողը հարգել է պետք, որովհետև փողն
է, որ կյանքը
առաջ է մղում, փողն է որ մարդկանց մեջ ձգտում է ստեղծում, անընդհատ մի ավել բանի
հասնելու մոլուցքը ստիպում է մարդկանց կատարելագործվել:
Դեռ փոքրուց, սկսած դպրոցական տարիներից, մարդկանց սովորելու ենթագիտակցությունը չի մարում, որովհետև բոլորը
սովորում են սպասելով, որ տարիներ անց լավ աշխատանք ու բարձր ֆիննանսական դիրք կունենան: Մարդու անընդհատ ֆիննանսական ցանկությունները, և դրանք իրականացնելու համար
նրա անցած
ճանապարհը, նրան հոգևոր
վերելքներ են տալիս: Փողը պետք
է սիրել, խնայել ու անընդհատ կուտակել, իսկ աննպատակային ծախսել, նշանակում չգնահատել այն աշխատանքը ինչի
դիմաց վաստակել ես:
Комментариев нет:
Отправить комментарий