Բառարան

Բարիք. համարվում է այն ամենը ինչը մարդու կողմից օգտագործվում է իր կարիքների բավարարման և օգտակարության ստացման համար:
Ազատ բարիքներ. այն բարիքներն են, որոնց սպառելիս պարտադիր չէ հրաժարվել այլ բարիքի սպառումից, այսինքն դրանց քանակն անսահմանափակ է:
Տնտեսական բարիքներ. այն բարիքները, որոնց սպառելիս մարդ ստիպված է հրաժար-վել մեկ այլ բարիքի սպառումից, այսինքն դրանց քանակը սահմանափակ է:
Ռեսուրս. համարվում է այն ամենը, ինչը կարող է օգտագործվել  բարիքների արտադրության համար:
Աշխատուժ. աշխատելու ունակություն ունեցող մարդկանց ընդհանուր համախումբ:
Արտադրություն. մարդու կողմից բնական ռեսուրսների վերամշակման գործընթաց, որի նպատակը սպառողական բարիքների ստացումն է: 
          Համախառն ազգային արդյունք (ՀՆԱ). երկրի                        տարածքում արտադրված բոլոր վերջնական                            ապրանքների և ծառայությունների շուկայական                      արժեքն է՝ որոշակի ժամանակամիջոցում, սովորաբար՝          մեկ տարի:

       Համախառն ազգային արդյունք (ՀԱԱ). Երկրի                      քաղաքացիների կողմից արտադրված  բոլոր                            վերջնական ապրանքների և ծառայությունների                        շուկայական  արժեքն է՝ որոշակի ժամանակամիջոցում,        սովորաբար՝ մեկ տարի:

       Զուտ ազգային արդյունք (ԶԱԱ). իրենից                                  ներկայացնում է  ՀՆԱ-ն ՝  առանց ամոտիզացիայի: 

      Ազգային եկամուտ (ԱԵ). Մարդկային (աշխատանքի           արդյունքում) և ֆիզիկական ակտիվների                                   սեփականատերերի ստացած ընդհանուր եկամուտները       որոշակի ժամանակաշրջանի ընթացքում: Այն ներառում       է քաղաքացիների ստացած եկամուտները ներսից և               դրսից:

     

Комментариев нет:

Отправить комментарий