Показаны сообщения с ярлыком Մերի Թելունց. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մերի Թելունց. Показать все сообщения

6.26.2014

Չիրացված տնտեսական պոտենցիալ կամ որտեղից ենք գալիս, որտեղ ենք և ուր ենք գնում

Երկրի տնտեսական պոտենցիալը արտադրական ողջ ներուժն է, այն հնարավոր տնտեսական զարգացման չափը, որին պետությունը կարող է հասնել, եթե տնտեսության մեջ ներդնի իր ողջ արտադրական հնարավորությունները: Տնտեսական պոտենցիալը ցույց է տալիս երկրի բնական, արտադրական, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների չափը, իսկ տնտեսության մեջ դրանց ռացիոնալ ինտեգրման մակարդակի համաձայն, կարելի է բնորոշել երկրի տնտեսությունը (Հայաստանի տնտեսական հնարավորությունները և դրանց իրացումը ստորև): Տնտեսական ներուժի մաքսիմալ իրացման գործում մեծ դերակատարում ունի

2.16.2014

Պետական բյուջե 2014

Պետական բյուջեն փաստաթուղթ է, որում ներկայացված են մեկ տարվա կտրվածքով կատարվելիք ծախսերը և եկամուտները: 2014թվականի պետական բյուջեի եկամուտները ձևավորվել է հիմնականում հարկերի և պետական տուրքերի միջոցով, որը կազմում է բյուջետային եկամտի 96.64%-ը: Պաշտոնական դրամաշնորհները կազմում են բյուջետային եկամտի 1.76%, մնացած 1.60%-ը այլ բնույթի եկամուտներ են:

12.09.2013

Շինարարությունը Հայաստանում

2003-2004թվականներին շինարարությունը Հայաստանում ապրում էր իր ոսկե ժամանակաշրջանը: Անընդհատ կառուցվում էին տարբեր նշանակության շենքեր, քաղաքը ծաղկում էր ապրում, միարժամանակ ապահովելով հսկայական աշխատատեղեր բնակչության համար: Ըստ պետական տվյալների 2003թվականի համեմատ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող շինարարության ծավալները նվազել են շուրջ 41.6%-ով: Շինարարության ծավալների այսչափ կրճատման գլխավոր պատճառը շուկայում առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունն է: Բնակելի շենքերը կառուցվում են քաղաքի կենտրոնական փողոցներում, ուստի և նրանց կառուցման համար ծախսերը ավելի բարձր են, դրանով

11.30.2013

Արտարժույթ: Ֆունտ ստեռլինգ...

Անգլիական ֆունտ ստեռլինգը առաջացել է 10-րդ դարում, այդ ժամանակաշրջանում Անգլիայում ապրող դրամափոխ-ոսկերիչների կողմից: Դրամափոխները իրենց մոտ էին պահում մարդկանց թանկարժեք իրերը, դրա փոխարեն ստացականներ տրամադրելով: Մարդկանց միջև ապրանքափոխանակությունը իրականացվում էր ստացականների միջոցով, և կարելի է համարել, որ առաջին թղթադրամները հենց ստացականներն են եղել: Ստացականները ավելի հարմար էին, քան ոսկյա և արծաթյա մետաղադրամները, դրա համար` ստացականը, հետո նաև թղթադրամը դարձավ ոսկու`նյութական արժեքի այլ տարբերակ:

11.28.2013

Կեսաթոշակների կուտակային համակարգը

2011թվականից Հայաստանի Հանրապետությունում սկսեց գործել կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգը, որի համաձայն ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են կենսաթոշակային տարիքին հասնելուն պես, բացի իրենց հասնելիք կենսաթոշակից, լրացուցիչ կենսաթոշակ ստանալ, պարտավորվում են (ամսվա կտրվածքով) վճարել իրենց բազային եկամտի 5%-ը: 2014 թվականի հունվարի 1-ից, այս օրենքը պարտադիր է դառնալու 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր անձանց համար: Իսկ ինչ է իրենից ներկայացնում կուտակային կենսաթոշակային համակարգը: 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձինք, պարտավորվում են իրենց բազային եկամտի 5% վճարել պարտադիր կենսաթոշակային համակարգին` համապատասխան ֆոնդին, իսկ պետությունը պարտավորվում է վճարել նույն չափով (ընդ որում բարձր աշխատավարձի դեպքում պետությունը վճարում է, ոչ ավելին, քան 25000դրամ):