2.18.2014

Պահանջարկի և առաջարկի տեսություն

Պահանջարկը բարիքների այն քանակությունն է, որը սպառողները ցանկանում են և ի վիճակի են գնել առկա շուկայական գնի պայմաններում, կամ պահանջարկը ապրանքների և ծառայությունների նկատմամբ գնողունակ պահանջմունքն է: Ապրանքի գնի նվազման պարագայում մեծանում է դրա նկատմամբ պահանջարկը և հակառակ, գնի բարձրացումը հանգեցնում է պահանջարկի նվազման:


2.16.2014

Պետական բյուջե 2014

Պետական բյուջեն փաստաթուղթ է, որում ներկայացված են մեկ տարվա կտրվածքով կատարվելիք ծախսերը և եկամուտները: 2014թվականի պետական բյուջեի եկամուտները ձևավորվել է հիմնականում հարկերի և պետական տուրքերի միջոցով, որը կազմում է բյուջետային եկամտի 96.64%-ը: Պաշտոնական դրամաշնորհները կազմում են բյուջետային եկամտի 1.76%, մնացած 1.60%-ը այլ բնույթի եկամուտներ են:

2.12.2014

Գործազրկություն

Աշխատուժը դա երկրի ամբողջ աշխատանքային ռեսուրսներն են: Զբաղվածների և գործազուրկների ընդհանուր թիվը կազմոււմ է աշխատուժը: Աշխատանք ունեցող մարդիկ և նրանք ովքեր զբաղված են ոչ լրիվ աշխատանքային օրը կամ շաբաթը համարվում են

2.11.2014

Տնտեսական բարիքների շրջապտույտ


Գոյություն ունեն ռեսուրսների բաշխման տրամագծորեն տարբեր երկու հիմնական համակարգեր.

  1. Վարչահրամայական կամ կենտրոնացված համակարգ, որի դեպքում ռեսուրսների օգտագործման և ապրանքների բաշխման որոշումները ընդունվում են կենտրոնական կամ միասնական մամնի կողմից,
  2. Շուկայական համակարգ, որի դեպքում նշված որոշումները կայացնում են առանձին տնտեսական գործակալներ:
    Կենտրանացված տնտեսությունում ի՞նչ, ինչպե՞ս և ո՞ւմ հարցերի պատասխանը և որոշումները կայացնում է պետությունը, իսկ շուկայական տնտեսությունում նման կառույցներ չկան և տնտեսվարողները (տնտեսական գործակալները) իրենց որոշումները կայացնում են սեփական շահերից ելնելով: Հարց է առաջանում, իսկ ինչպե՞ս է կարգավորվում տնտեսությունը այս դեպքում: Պարզվում է, որ գների միջոցով: Փորձենք կառուցել շուկայական տնտեսության մի պարզ մոդել և ուսումնասիրենք, թե ովքե՞ր են այս մոդելի մասնակիցները կամ տնտեսական գործակալները և ի՞նչ փոխհարաբերությունների մեջ են միմյանց հետ: Հիմնական տնտեսական գործակալներն են արտադրողները (ձեռնարկություններ կամ ֆիրմաներ), և սպառողները (տնային տնտեսություններ):
       Նշենք, որ շուկայական տնտեսության հիմքը մասնավոր սեփականությունն է: Աշխատանքը պատկանում է այն կրողին՝ մարդուն, հողը՝ հողի սեփականատիրոջը, ձեռնարկությունեն էլ ունեն իրենց սեփականատերերը և այլն: Այսպիսով յուրաքանչյուր տնային տնտեսություն հանդիսանում է արտադրության որոշակի գործոնի սեփականատեր, ընդ որում այս ռեսուրսների մի մասը տնային տնտեսությունը հենց ինքն էլ սպառում է: Մնացած մասը տնային տնտեսությունը դուրս է բերում շուկա վաճառքի: Շուկայում այս ռեսուրսների գնորդները ֆիրմաներն են, որոնք օգտագործելու են այլ շուկաներում, որտեղ էլ գնորդներ են հանդիսանալու տնային տնտեսությունները: Արդյունքում ստեղծվում է փակ ցիկլ: 







2.03.2014

Նախագիծ 1. Անսահմանափակ պահանջմունքներ և սահմանափակ բարիքներ:

Նախագծի իրականացումը ենթադրում է սովորողի կողմից ներկայացված հասկացությունների յուրովի մեկնաբանություն և ներկայացում՝ փաստարկված և հիմնավորված օրինակներով:
Նախագծային աշխատնքին ուղեկցող տնտեսագիտական հասկացություններ:


Պահանջմունքներ
(Մասլոուի բուրգ)

Ինքնաիրացում,
Ինքնաարտահայտում

Հարգանք,    ինքնահարգանք

Սոցիալական      պատկանելություն

Անվտանգություն       և            ապահովություն

Ֆիզիոլոգիական և կենսաբանական պահանջմունքներ


Տնտեսագիտության ծագումը, կայացումը և զարգացման հիմնական ուղղությունները:

Տնտեսագիտությունը գիտություն է, սահմանափակ ռեսուրսների այլընտրանքային օգտագործմամբ, անսահմանափակ պահանջմունքների առավելագույն բավարարման, մեթոդի, սկզբունքների և օրենքների վերաբերյալ:



Տնտեսագիտությունն իր ձևավորման պրոցեսում անցել է երկու փուլ. առաջինը նրա նախապատմությունն է, երկրորդը՝ ձևավորումը և որպես առանձին, ինքնուրույն, համակարգված գիտության կայացումը և հետագա զարգացումը:
1.Նախապատմության շրջանում  տնտեսագիտությունը որպես առանձին ինքնուրույն գիտություն գոյություն չի ունեցել: Տնտեսական այս կամ այն հարցի մասին եղել են մեկնաբանություններ, կարծիքներ այն էլ պետական, պատմա-փիլիսոփայական որևէ խնդիր քննարկելիս: Այդ շրջանում մասնավորապես քննարկման առարկա են դարձել բնաիրային և դրամական տնտեսությունները, պատերազմների տնտեսական հետևանքները, հարստության և աղքատության խնդիրները,.. և այլն: Օրինակ, պատերազմները դիտվում էին ոչ միայն տարածքներ գրավելու, այլև հարստանալու միջոց: