1.18.2015

ԱՄՆ-ի ճգնաժամը և Ռուզվելտի կուրսը


Ներածություն
1929 թվական, հոկտեմբերի 24, ԱՄՆ: Այս օրը մնաց պատմության մեջ «սև հինգշաբթի» անունով` որպես նմանը չունեցող համաշխարհային ճգնաժամի սկիզբ: Հինգշաբթի առավոտյան նյու-յորքյան ֆոնդային բորսայում կատարվեց անսպասելին. դիտվեց արժեթղթերի կտրուկ անկում` 60-70%-ով: Մեկ շաբաթվա ընթացքում հերթով փակվեցին ամերիկյան մի շարք խոշոր ձեռնարկություններ, մեքենաշինական գործարաններ, միանգամից սննանկացան հարյուրավոր առևտրային բանկեր: 1929 թվականի դեկտեմբերի դրությամբ` արժեզրկման վերջին հարվածով, ամերիկյան շուկան կորցրեց մոտ 40 մլրդ դոլար: Պաշտոնական տվյալների համաձայն ֆինանսական բորսայում առաջացած քաոսի հետևանքով ԱՄՆ-ում մի քանի տարիների ընթացքում գործազուրկ դարձավ 30 մլն մարդ. ճգնաժամից տուժեցին նաև Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի տնտեսությունները: Մեծ ճգնաժամը սաստկացավ մինչև 1933 թվականը, սակայն դրա բացասական ազդեցությունը ամերիկյան տնտեսությունում նկատվեց մինչև 1930-ականների վերջին տարիները:

Մինչ այսօր ամերիկյան մեծ ճգնաժամը համարվում է համաշխարհային պատմության ընթացքում գրանցված ամենամեծ տնտեսական անկումը: Տնտեսագետները դեռևս վերջնական համաձայնության չեն եկել, թե ի վերջո որն էր տնտեսական այդ աղետի պատճառը, որ տարիներ շարունակ ճգնաժամին իրավիճակում պահեց տնտեսապես զարգացած երկրները: «Մեծագույն դեպրերսիա»-ն հարուցած գործոնները հաճախ նույնացվում են ամերիկյան արժեթղթերի արժեզրկման հետ, սակայն իրականում արժեթղթերի արժեզրկումը հետևանք է, իսկ հետևանքը ձևավորած պատճառները` փոխկապակցված են: 1920-ականների ԱՄՆ-ն գտնվում էր տնտեսական զարգացվածության այնպիսի փուլում, երբ տնտեսության մեջ իրացվում էր երկրի ողջ արտադրական պոտենցիալը: Տնտեսությունում դիտվում էր գերարտադրություն, ինչին զուգընթաց պետք է աճեր և շրջանառության մեջ գտնվող փողի քանակությունը: Ի տարբերություն այսօրվա ամերիկյան դրամավարկային քաղաքականության, 20-րդ դարի ԱՄՆ-ում գլխավորվում էր ոսկու գնի ապահովումը: Պետությունը ամեն կերպ փորձում էր պահպանել ոսկու գինը` հաճախ անգամ շրջանառության մեջ գտնվող փողի քանակության հաշվին: Ապրանքատեսակների ծավալը գնալով ավելանում էր, շրջանառության մեջ գտնվող փողը` մնում էր նույնը. դրամական սղությունը պատճառով արտադրողները ստիպված էին դիմել դեֆլացիա (գների նվազում): Գների անկումը հարուցեց ֆինանսական անկայունության. դեֆլացիայի պատճառով ապրանքների վերջնական գինը գրեթե հավասարվում էր ինքնարժեքին, և շատ արտադրողների այլևս ձեռնտու չէր զբաղվել արտադրությամբ: Կապիտալիզմի բնորոշ գերարտադրությունը հանգեցրեց նրան, որ դոմինոյի քարերի նման գահավիժեցին տնտեսության գրեթե բոլոր արտադրական ճյուղերը, փակվեցին ձեռնարկություններն ու կազմակերպությունները արդյունաբերական արտադրությունը տուժեց 46%-ով:

Ապրանքների գերարտադրության կողքին, ԱՄՆ-ում 1920 թվականից սկսած հասունանում էր մի նոր ու եկամտաբեր գործարք` միջակայքային վարկ տրամարդրելը: Տարածված էր արժեթղթերի «ապառիկ առքը», մարդիկ ձեռք էին բերում ձեռնարկության արժեթղթեր, վճարելով արժեղթղթերի գնի 10%-ը, մնացածը վճարում էին ֆինանսական կազմակերպությունները` հետագայում տրամադրված մայր գումարը և հավելված տոկոսները շահառուից ստանալու պայմանով: Գործարքը երկու կողմերի համար էլ շահավետ էր թվում, սակայն իրականում միջակայքային վարկը ուներ մի նրբություն: Վարկատուն` ֆինսանական կառույցի ներկայացուցիչ բրոկերը, կարող էր ցանկացած պահի ետ պահանջել իր տրամադրած վարկը (տոկոսներով), որը ակցիոները պետք է վերադարձներ 24 ժամվա ընթացքում (յուրաքանչյուր ուշացում ենթադրում էր լրացուցիչ տոկոսներ): 1929 թվականի հոկտեմբերի 24-ին նյու-յորքյան բոլոր բրոկերները մի մարդու նման սկսեցին ետ պահանջել իրենց պարտքերը: Ակցիոներները ավելորդ տոկոսներ վճարելուց խուսափելով` սկսեցին արագ վաճառքի ներկայացնել իրենց արժեթղթերը, իսկ բանկերը չունեին ակտիվներ (միջոցներ), որպեսզի կատարեին սահմանված պարտավորությունները: Բանկերին տիրապետող ակտիվները վերածել էին արժեթղթերի, իսկ ակցիոները պահանջում էին իրենց գումարները: Արդյունքում բանկերը և ակիցոներները վաճառքի ներկայացրին իրենց արժեթղթերը, բանկերը` ակցիոներներներին, իսկ ակցիոներները բանկիրներին վճարելու համար: Ակցիաների չափից մեծ առաջարկը հանգեցրեց արժեթղթերի գնի 87% անկման: Ստեղծված իրավիճակից օգտվեցին արտասահմանցի ներդրողները, ովքեր էժան գներով գնեցին շահութաբեր արժեթղթեր: Արժեթղթերի արժեզրկման պատճառով ԱՄՆ-ում գործող շուրջ 16 հազարի բանկ սննանկացավ, սննանկ ճանաչվեցին նաև ամերիկյան խոշոր ձեռնարկություններ:

Արժեթղթերի անկումից հետո ամերիկյան տնտեսությանն ուղղված հաջորդ հարվածը եղավ ապրանքների արտահանման արգելքը: 1930 թվականին ամերիկյան կառավարությունը տնտեսության ներքին արտադրությունը խթանելու համար բարձրացրեց ներկրվող ապրանքատեսակների մաքսատուրքերը: ԱՄՆ-ը ներմուծվող էժանագին ապրանքատեսակները մաքսատուրքով պայմանավորված գնի պատճառով, տեղի շուկայում չէին իրացվում, դա լրացուցիչ ցածրացնում էր սպառողների գնողունակությունը: Ամերիկյան նոր տնտեսական քաղաքականությունը շարժեց ԱՄՆ-ի տնտեսական գործընկեր երկրների բարկությունը. Ներմուծող երկրների իշխանությունները սկսեցին համապատասխան միջոցառումներ կիրառել, որի արդյունքում սահմանափակվեց ամերիկյան արտադրանքի ներմուծումը: Զգալի կրճատվեց արտահանման ծավալները, ինչը էլ ավելի «սրրեց» ճգնաժամային իրավիճակը:

Առաջին համաշխարհային պատերազի ընթացքում, ԱՄՆ տնտեսության առանցքային ժյուղերից մեկը դարձել էր արդյունաբերության այնպիսի մի ճյուղ` ինչպիսին ռազմաարդյունաբերությունն է: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-1918), զինամթերքի մեծ քանակությամբ պատվերները, զինամթերքի արտադրությունը դարձրել էր ԱՄՆ-ի համար եկամտաբեր ոլորտ: Հետպատերազմյան շրջանում զինամթերքի վաճառքի ծավալների զգալի կրճատումը հանգեցրեց արդյունաբերական այս ճյուղի և տնտեսության անկման, ՀՆԱ-ի նվազման: Պատերազմից հետո կտրուկ աճեց բնակչության թիվը` ծնելիության բարձրացումով, և բժշկության զարգացումով պայմանավորված: Բնակչության թվի աճի և արդյունաբերության ծավալների կրճատման պատճառով պետությունը չէր կարողանում ապահովել իր քաղաքացիների կենսական պահանջմունքները:

Ամերիկյան ճգնաժամը անհետևանք չմնաց: Կտրուկ նվազեց արտադրության ծավալները` հասնելով 20-րդ դարասկզնի ցուցանիշներին: Գործազուրկների թիվը հասավ 30 միլիոնի. գործատուները` սննանկացան, իսկ աշխատողները հայտնվեցին աղքատության մեջ: Այդ տարիների ծնված երեխաների 90%-ը սովի էին մատնված, ինչն էլ հանգեցրեց ծնելիության նվազման: Տնտեսական իրավիճակը ստիպում էր ԱՄՆ իշխանությանը անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի երկիրը դուրս գա դժվարին կացությունից: 1933թվականին ԱՄՆ-ի նորընտիր` 32-րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը առաջարկեց նոր տնտեսական քաղաքականության մոդել, որով ԱՄՆ-ն կկարողանար հաղթահարել խոշոր տնտեսական ճգնաժամը: Ռուզվելտի մշակած մակրոտնտեսական ռեֆորմը ստացավ «Նոր կուրս» կամ «Ռուզվելտի կուրս» անվանումը, որի նպատակն էր վերացնել գործազրկությունը, կարգավորել ֆինանսական շուկան, խթանել արտադրության աճը և կանխել հետագա ճգնաժամերը: «Նոր կուրս»-ի` տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված քաղաքականության առաջին օղակը դրամական համակարգի կարգավորումն էր: Որպեսզի կարգավորվի դրամական համակարգը, Ռուզվելտի պլանով արգելվեց երկրից ոսկու արտահանումը: Հարկադրվեց ոսկու` դրամի հետ փոխանակումը, որով արժեզրկվեց դոլարը: Երկրի արդյունաբերությունը վերականգնելու նպատակով ստեղծվեցին հատուկ աշխատանքային խմբներ, որոնց անվանեցին «Ազգային կենտրոն» կամ «Արդյունաբերությունը վերականագնելու ադմինիստրացիա»: Տնտեսությունը բաժանվեց 17 ճյուղի, որոնք ղեկավարվում էին ադմինիստրացիաների կողմից: «Ազգային կենտրոն»-ները ապահովում էին տնտեսության բազմաբնույթ զարգացումը, ձեռներեցների հավասար մրցակցային պայմաննները, ձեռնարկության աշխատողների թիվը, նրանց աշխատաժամանակը, աշխատավարձի չափը, պետակության կողմից տրամադրված վարկերի և սուբսիդավորումների արդյունավետ օգտագործումը: Բանկային համակարգը կարգավորելու համար պետությունը առևտրային բանկերին տրամադրեց վարկեր և սուբսիդիաներ: Օրենքով թույլատրվեց ալկոհոլային խմիչքների արտադրությունը, ինչը հսկայական օգուտներ տվեց բյուջեին: Որպեսզի կրճատվի գործազրկությունը «Արտակարգ օգնության ֆեդերալ ադմինիստրացիա»-ն գործազուրկներին ներգարվեց տարբեր տիպի հասարակական աշխատանքներում: Կազմվեցին շինջոկատներ, որոնք զբաղվում էին ճանապարհների, կամուրջների, շենքերի, օդանավակայանների շինարարության աշխատանքներով: Շինջոկատների կազմը որոշելիս նախապատվություն էր տրվում երիտասարդներին, կանայք ներգրավված չէին աշխատանքներում, և յուրաքանչյուր ընտանիքից կարող էր ադմինիստարտիվ գործով զբաղվել մեկ հոգի: Միայն 1935 թվականին կառավարությունը ծրագրեր մշակեց նաև կանանց զբաղվածության խնդիրը լուծելու համար: Կանայք հիմնականում աշխատում էին կարի արտադրամասերում և հիվանդանոցներում:
Արդյունաբերության զարգացման համար Ռուզվելտը ստեղծեց հատուկ կառավարման մարմին, որը պետք է կանոնակարգեր գործատու-աշխատող հարաբերությունները: Ընդունվեց օրենք, որով պարտադիր էր դառնում գործատուի և աշխատողի միջև կոլեկտիվային պայմանագրի կնքումը: Օրենքը արգելում էր երեխաների աշխատանքը, որպեսզի աշխատատեղերը զբաղեցինեին չափահասները: Կառույցը պետք է պաշտպաներ աշխատողի իրավունքները, վերահսկեր, որ գործատուն չավելացներ իր օգուտները` աշխատողի աշխատավարձի, աշխատաժամանակի, աշխատանքային պարտավարությունները մեծացնելու հաշվին:

Գյուղատնտեսության ոլորտում ռեֆորմները կարգավորում էր «Գյուղատնտեսության կարգավորման ադմինիստրացիա»-ն: Պետությունը ֆերմերներից գնում էր հացահատիկի ավելցուկը, վճարում ցանքատարածությունների և անասնաքանակի կրճատման համար: Պետության սուբսիդավորմամբ առևտրային բանկերը հետաձգում էին գյուղարցու պարտավորությունների կատարումը: Գյուղատնտեսական ոլորտին ուղղված նախագիծը ուներ մի տարօրինակ կետ. ոչնչացվեց 40 հազար քառ. կմ բամբակի պլանտացիաներ, 6 մլն գլխանաքանակ խոճկորներ: Դա միտված էր արտադրության ծավալի կրճատմանը, որը կկարգավորեր շուկայական գները: Ռուզվելտի` գյուղատնտեսության ոլորտում ռեֆորմը բազմաթիվ քննադատությունների տեղի տվեց, դրա պատճառով «Գյուղատնտեսության կարգավորման ադմինիստրացիա»-ն լուծարվեց: Դրա փոխարեն կառավարությունը որդեգրեց լրիվ այլ քաղաքականություն` ֆինանսավորել նոր կուլտուրաների ցանքը: ԱՄՆ-ի հարավի բնակչությունը ապրում էր ծայրահեղ աղքատության մեջ, և նրանց կենսամակարդակը բարձրացնելու համար, կառավարությունը այդ տարածաշրջանում կազմակերպեց ճանապարհների և դպրոցների կառուցում, անտառտնտեսությունների և գյուղատնտեության զարգացումը, ֆինանսավորեց ջրամբարի կառուցմումը, որը հնարավորություն տվեց ջրային ռեսուրսներից էլեկտրաէներգիա ստանալ: Կառավարության կողմից մշակված հասարակական աշխատանքները գործազուրկների բանակը կրճատեցին 2-3մլն-ով:
Ճգնաժամի արդյունքում երկրում անօթևանների թիվը մեծ էր: Կառավարությունը մշակեց միջոցառումների ցանկ, որով պետք է կարգավորվեր անօթևանների խնդիրը: Ձևավորվեց երկու գերատեսչություն` «Բնակարանաշինական ֆեդերալ ադմինիստրացիա» և  «Սեփականատերերի-վարձատուների կորպորոացիա»: Առաջին մարմինը զբաղվում էր բնակարանաշինարարության մեջ պետական ստանդարտների ապահովմամբ, երկրորդը` հիպոթեքային վարկավորմամբ: Հիպոթեքային վարկերի մարման ժամկետը 5-10 տարուց հասավ մինչև 30տարի: Նոր բնակարանաշինական ռեֆորմի շնորհիվ, սեփականություն ունեցող բնակչության թիվը 40%-ից հասավ 66%-ի:

Ամփոփում


Դասական տնտեսագիտության հիմնադիրներից մեկը` Ադամ Սմիթը կարծում էր, որ տնտեսության զարգացման միակ գործոնը ազատ շուկայական հարաբերություններն են, որ տնտեսությունը կարող է ինքնակառավարվել, առանց պետական միջամտության` անտեսանելի ձեռքի շնորհիվ: Երկու դար անց, մակրոտնտեսագիտության հիմնադիր, ամերիկացի տնտեսագետ Ջոն Մեյնարդ Քեյնսը, ով տեսել է նաև ամերիկյան ճգնաժամը, հերքեց սմիթյան տեսությունը ասելով, որ զուտ շուկայական մեծանիզմը (զուտ կապիտալիզմը) առանց պետական միջամտության չի կարող ապահովել տնտեսական կայունությունը, և անխուսափելի են դրանց պարբերաբար տատանումները, եթե պետությունը ներգրավված չէ տնտեսության մեջ: Ռուզվելտի «Նոր կուրս»-ի շնորհիվ ԱՄՆ-ի արտադրության ծավալը մեծացավ 45%-ով, զգալի կրճատվեց գործազուրկների և անտունների թիվը (25%-ով), մի քանի տարվա ընթացքում տնտեսական դեպրեսիայում գտնվող տնտեսությունը հասավ կայունության: Այնուամենայնիվ կա տեսակետ, որ Ռուզվելտի քաղաքականությունը շուկայական տնտեսական համակարգը պլանայինի վերածել էր: Ամերիկյան ճգնաժամը գործնականում ապացուցեց Քեյնսի տեսությունը…

1 комментарий:

  1. Hello everyone on here my name is Fumo Sadiku living in Malindi City Kenyan I want to tell a little more about a good hearten man called Benjamin Breil Lee working with funding service as loan officer, Mr Benjamin Breil Lee helped me get a loan of 37,115,225.00 Shillings on my trying time trying to get back on my feet to raise my business I know there are some of you here who are in financial difficulties to talk to Mr Benjamin on what's app +1-989-394-3740 Or  also with his personal E-mail on 247officedept@gmail.com I'm so glad for what he did for me and for his Bank accountant as well Accountant Hernandez Lucas Thank you very much for your work well done.

    ОтветитьУдалить