Ապրիլի 10-ին, ժամը 11:00-ին, «Տնտեսական միամսյակ»-ի շրջանակում տեղի կունենա «Ինֆլյացիան ավելի դրական, թե՞ բացասական երևույթ է» թեմայով բանավեճը: Թեմայի շուրջ կբանավիճեն «Մխիթար Սեբաստացի» և «ԱՅԲ» կրթահամալիրների՝ ավագ դպրոցների սովորողներից ձևավորած թիմերը:
Դիրքերը կպաշտպանեն՝
Կողմ դիրք՝ «ԱՅԲ» կրթահամալիր, «AybEcon» թիմ, Սյուզաննա Մկրտչյան, Լյուսի Ասլանյան, Ռաֆիկ Մովսեսյան, Աննա Լալայան, Լեսման Սանթրոսյան,
Դեմ դիրք՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, «Վարժարանցիներ» թիմ, Լիլիթ Աղաջանյան, Հովհաննես Իխտիարյան, Մերի Թելունց, Կարինե Հովհանիսյան, Վլադիմիր Ռափյան:
Ժյուրիի կազմը՝
Շահանե Հարությունյան, Կենտրոնական բանկ, դրամավարկային վարչություն,
Արաքս Մանուչարյան, Կենտրոնական բանկի` սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոն:
Արաքս Մանուչարյան, Կենտրոնական բանկի` սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոն:
Գնահատման կարգը.
- Թեմայի վերաբերյալ ներկայացված նյութի բովանդակությունը (առավել. 10 միավոր),
- Բանավեճ: Հարցերի սրություն և ճկուն պատասխաններ (10),
- Թիմային աշխատանք, խոսքի մշակույթ և վարվեցողության կանոններ (10):
Բանավեճին հարցադրումներով կարող է ներառվել նաև լսարանը:
Комментариев нет:
Отправить комментарий