4.10.2015

Վարժարանցիներն առավելություն ունեին...

  










«Տնտեսական միամսյակ»-ի շրջանակներում տեղի ունեցավ «Ինֆլյացիան ավելի դրականթե՞ բացասական երևույթ է» թեմայով եզրափակիչ բանավեճը: Թեմայի շուրջ բանավիճեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վարժարանի և «ԱՅԲ» կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողներից ձևավորած թիմերը:
Առաջինը թեմայի վերաբերյալ իրենց տեսակետը ներկայացրեցին «ԱՅԲ» -ի սովորողները, որոնք հիմնական շեշտադրումը կատարել էին չափավոր գնաճի առաջացրած դրական հետևանքների վրա: Երկրորդը հանդես եկավ մեր դպրոցը ներկայացնող թիմը: Վարժարանցիները ներկայացեցին գնաճ հասկացությունը և դրա առաջացրած բացասական հետևանքները:
Առաջ անցնելով՝ նշենք, որ ժյուրիին հատկապես դուր եկավ վարժարանցիների ներկայացումը՝ ինչը հատուկ ընդգծվեց ժյուրիի կողմից:
Հարցադրումների փուլում արդեն թիմերը գրեթե հավասար էին և հնչեցին բավական հետաքրքիր և սուր հարցադրումներ, որոնց սովորողները փորձում էին տալ լիարժեք պատասխաններ: Այստեղ ևս վարժարանցիները ունեին փոքր առավելություն. թե՛ հարցադրումները, թե՛ հնչեցրած տեսակետները շարադրվում էին ավելի տնտեսագիտորեն: 
Նշենք, որ ժյուրիի կազմը ներկայացնում էին ՀՀ Կենտրոնական բանկի աշխատակիցներ՝ Շահանե Հարությունյանը (ԿԲ, Դրամավարկային քաղաքականոււթյան վարչություն) և Արաքս Մանուչարյանը (ԿԲ-ի՝ սպառողների պաշտպանության և ֆին. կրթման կենտրոն), որոնց գնահատականների արդյունքում էլ հաղթող ճանաչվեց մեր ավագ դպրոցը ներկայնող թիմը:
Հիշեցնենք, որ վարժարանը ներկայացնում էին Մերի Թելունցը, Հովհաննես Իխտիարյան, Կարինե Հովհաննիսյանը, Վլադիմիր Ռափյանը և Լիլիթ Աղաջանյանը, որոնց հետ աշխատում էր ձեր խոնարհ ծառան, իսկ  «ԱՅԲ» ավագ դպրոցը ներկայացնում էին Սյուզաննա Մկրտչյանը, Լյուսի Ասլանյանը, Ռաֆիկ Մովսեսյանը, Աննա Լալայանը և Լեսման Սանթրոսյանը: 
Հ.Գ. «Տնտեսական միամսյակ»-ի ամփոփումը և մրցանակների հանձումը տեղի կունենա երկուշաբթի՝ ապրիլի13-ին:

Комментариев нет:

Отправить комментарий