2.12.2014
2.11.2014
Տնտեսական բարիքների շրջապտույտ
Գոյություն ունեն ռեսուրսների բաշխման տրամագծորեն տարբեր երկու հիմնական համակարգեր.
- Վարչահրամայական կամ կենտրոնացված համակարգ, որի դեպքում ռեսուրսների օգտագործման և ապրանքների բաշխման որոշումները ընդունվում են կենտրոնական կամ միասնական մամնի կողմից,
- Շուկայական համակարգ, որի դեպքում նշված որոշումները կայացնում են առանձին տնտեսական գործակալներ:
Կենտրանացված տնտեսությունում ի՞նչ, ինչպե՞ս և ո՞ւմ հարցերի պատասխանը և որոշումները կայացնում է պետությունը, իսկ շուկայական տնտեսությունում նման կառույցներ չկան և տնտեսվարողները (տնտեսական գործակալները) իրենց որոշումները կայացնում են սեփական շահերից ելնելով: Հարց է առաջանում, իսկ ինչպե՞ս է կարգավորվում տնտեսությունը այս դեպքում: Պարզվում է, որ գների միջոցով: Փորձենք կառուցել շուկայական տնտեսության մի պարզ մոդել և ուսումնասիրենք, թե ովքե՞ր են այս մոդելի մասնակիցները կամ տնտեսական գործակալները և ի՞նչ փոխհարաբերությունների մեջ են միմյանց հետ: Հիմնական տնտեսական գործակալներն են արտադրողները (ձեռնարկություններ կամ ֆիրմաներ), և սպառողները (տնային տնտեսություններ):
Նշենք, որ շուկայական տնտեսության հիմքը մասնավոր սեփականությունն է: Աշխատանքը պատկանում է այն կրողին՝ մարդուն, հողը՝ հողի սեփականատիրոջը, ձեռնարկությունեն էլ ունեն իրենց սեփականատերերը և այլն: Այսպիսով յուրաքանչյուր տնային տնտեսություն հանդիսանում է արտադրության որոշակի գործոնի սեփականատեր, ընդ որում այս ռեսուրսների մի մասը տնային տնտեսությունը հենց ինքն էլ սպառում է: Մնացած մասը տնային տնտեսությունը դուրս է բերում շուկա վաճառքի: Շուկայում այս ռեսուրսների գնորդները ֆիրմաներն են, որոնք օգտագործելու են այլ շուկաներում, որտեղ էլ գնորդներ են հանդիսանալու տնային տնտեսությունները: Արդյունքում ստեղծվում է փակ ցիկլ:
2.06.2014
2.03.2014
Նախագիծ 1. Անսահմանափակ պահանջմունքներ և սահմանափակ բարիքներ:
Նախագծի իրականացումը ենթադրում է սովորողի կողմից ներկայացված հասկացությունների յուրովի մեկնաբանություն և ներկայացում՝ փաստարկված և հիմնավորված օրինակներով:
Նախագծային աշխատնքին ուղեկցող տնտեսագիտական հասկացություններ:
Պահանջմունքներ
(Մասլոուի
բուրգ)
Ինքնաիրացում,
Ինքնաարտահայտում
Հարգանք, ինքնահարգանք
Սոցիալական պատկանելություն
Անվտանգություն և ապահովություն
Ֆիզիոլոգիական
և կենսաբանական պահանջմունքներ
Տնտեսագիտության ծագումը, կայացումը և զարգացման հիմնական ուղղությունները:
Տնտեսագիտությունը գիտություն է, սահմանափակ ռեսուրսների այլընտրանքային օգտագործմամբ,
անսահմանափակ պահանջմունքների առավելագույն բավարարման, մեթոդի, սկզբունքների և օրենքների
վերաբերյալ:
Տնտեսագիտությունն իր ձևավորման պրոցեսում անցել է երկու փուլ.
առաջինը նրա նախապատմությունն է, երկրորդը՝ ձևավորումը և որպես առանձին, ինքնուրույն,
համակարգված գիտության կայացումը և հետագա զարգացումը:
1.Նախապատմության
շրջանում տնտեսագիտությունը որպես առանձին ինքնուրույն գիտություն գոյություն
չի ունեցել: Տնտեսական այս կամ այն հարցի մասին եղել են մեկնաբանություններ, կարծիքներ
այն էլ պետական, պատմա-փիլիսոփայական որևէ խնդիր քննարկելիս: Այդ շրջանում մասնավորապես
քննարկման առարկա են դարձել բնաիրային և դրամական տնտեսությունները, պատերազմների տնտեսական
հետևանքները, հարստության և աղքատության խնդիրները,.. և այլն: Օրինակ, պատերազմները
դիտվում էին ոչ միայն տարածքներ գրավելու, այլև հարստանալու միջոց:
1.29.2014
1.07.2014
Գազի սպառումը կրթահամալիրում
«Գազի սպառման արդյունավետությունը կրթահամալիրում» նախագծի
շրջանակներում Տնտեսագետի ակումբի սովորողները ուսումնասիրում են կրթահամալիրի տարբեր
դպրոցներում գազի սպառումը: Նախագծի իրականացման համար հերթով այցելեցինք կրթահամալիրի տարբեր մասնաշենքեր, զրույցներ ունեցանք կոմունալ ծախսերի պատասխանատուների հետ, լուսանկարեցինք կաթսայատները: Նախագծի նպատակն է վերլուծել կրթահամալիրի տարբեր դպրոցներում
գազի սպառումը, գազի փաստացի ծախսը համադրելով եղանակային պայմանների,
դպրոցի տարածքի և սովորողների թվի հետ:
Ընդհանուր տեղակատվություն
կրթահամալիրի տարբեր դպրոցներում ջեռուցուման համակարգից
Կրթահամալիրը ձմեռային ռեժիմով սկսել է ջեռուցվել նոյեմբերի 20-ից:
Դպրոցների մի մասը
Подписаться на:
Сообщения (Atom)


