«Տնտեսական միամսյակ» ուսումնական ստուգատեսը
շարունակվում է. այսօր տեղի ունեցավ «Ազգային
հաշիվների համակարգ (ԱՀՀ)» թեմայով սեմինար-քննարկումը,
որը վարում էր Հայաստանում Ֆրանսիական համալսարանի «Ֆինանսների և հաշվապահության» ամբիոնի
վարիչ Անաստաս Աղազարյանը: Սեմինարը մեկնարկեց
11:30. միջին և ավագ դպրոցի սովորողներից բացի, սեմինարին
մասնակցելու էին եկել նաև «ԱՅԲ» ավագ դպրոցի սովորողները: Թեման շատ հետաքրքիր և բազմաբովանդակ էր. սեմինարին հատկացված 45 րոպեի ընթացքում հասցրինք
խոսել ԱՀՀ-ի, դրա հիմնական ցուցանիշների, վիճակագրական համակարգի, վիճակագրության հավաքագրման
մեխանիզմների մասին, քննարկեցինք
նաև հայաստանյան պատկերը: Ժամանակը քիչ էր, ներկայացվող
թեման և հարցերը շատ, ուստի ստիպված էինք տեղավորվել ժամանակի մեջ:
«Տնտեսական միամսյակ»-ի ընթացքում հասցրել ենք կազմակերպել հինգ
սեմինար-քննարկում: Պարոն Աղազարյանի սեմինարը վերջինն էր. այսպիսով ավարտեցինք ստուգատեսյան
քննարկումները, և ես իհարկե չէի կարող բաց թողնել սեմինար վարելու իմ հնարավորությունը:
Մինչ ԱՀՀ-ին անցնելը, ակումբային առաջին դասաժամին միջին դպրոցի 6-9-րդ դասարանցիների
համար փորձեցի պատմել սպառողական զամբյուղի մասին, թե ինչ է սպառողական զամբյուղը,
Հայաստանում և այլ երկրներում դրա չափը, կառուցվածքը, սպառողական զամբյուղի հաշվարկման
մեխանիզմը և այլ թեմաներ: Հետաքրքիր, բայց միարժամանակ բարդ գործ է սեմինար վարելը:
Այլ բան է հասկանալը, մեկ այլ բան` բացատրելը, և պատմել փորձող մեկի խնդիրը, լավ ներկայացնել
կարողանալն է, լսարանին լսել «ստիպելը»: Կարծում եմ` մասամբ հաջողեցի, եթե հաշվի չառնենք
արագ խոսելս (որ զգում էի նույնիսկ ես),
և շփոթմունքս, կարժում եմ գործը գլուխ բերեցի. ինձ ուղղված ուշադիր և խելացի աչքերը
շատ էին, իսկ դա ամենամեծ նվաճումն է, անչափ ոգևորող է:
«Սպառողական զամբյուղ»-ից հետո մեր կրթահամալիրի` տնտեսագիտությամբ
հետաքրքրված սովորողներից կազմված թիմը ունեցավ վիճակահանություն «ԱՅԲ» կրթահամալիրի
թիմի հետ, որոշելու համար ապրիլի 6-ին կայանալիք «Գնաճը դրակա՞ն, թե բացասակա՞ն երևույթ» թեմայով բանավեճի կողմերը: Մեր
թիմը կպաշտպանի բացասական կողմը:
Հ.Գ.«Տնտեսական միամսյակ»-ը շարունակվում
է, վաղը տեղի կունենա «Գյուղատնտեսություն,
թե արդյունաբերություն» թեմայով բանավեճը:
Տե'ս օրվա ֆոտոպատումը
Комментариев нет:
Отправить комментарий