Ապրիլի 1-ին, ժամը 10:45, ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահում տեղի կունենա «Ազգային արժույթի պահպանման նպատակահարմարությունը ԵՏՄ շրջանակներում» թեմայով բանավեճը: Թեմայի շուրջ կբանավիճեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ»-ի սովորողները:
Դիրքերը կպաշտպանեն`
Կողմ դիրք` Մերի Թելունց, Կարինե Հովհաննիսյան, Հովհաննես Իխիտիարյան, Վլադիմիր Ռափյանը:
Դեմ դիրք` Գասպարյան Դավիթ, Մարկոսյան Հրաչյա, Հարությունյան Գոռ, Մխոյան Անի, Մարտիրոսյան Վարդիթեռ:
Ժյուրիի կազմը`
Հայկ Ավետիսյան` Կենտրոնական բանկ, դրամավարկային քաղաքականության վարչություն,
Արաքս Մանուչարյան` Կենտրոնական բանկի` սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոն,
Արման Երանոսյան` Ավագ դպրոց-վարժարան, Տնտեսագետի ակումբի ղեկավար:
Գնահատման կարգը.
- Թեմայի վերաբերյալ ներկայացված նյութի բովանդակությունը (առավել. 10 միավոր),
- Բանավեճ: Հարցերի սրություն և ճկուն պատասխաններ (10),
- Թիմային աշխատանք, խոսքի մշակույթ և վարվեցողության կանոններ (10):
Բանավեճին հարցադրումներով կարող է ներառվել նաև լսարանը:
Комментариев нет:
Отправить комментарий