Այսօր մեկնարկեց «Տնտեսական միամսյակ» ուսումնական ստուգատեսը.
ստուգատեսի սկիզբը ազդարարվեց «Ինչո՞ւ դառնալ տնտեսագետ» թեմայով սեմինար-քննարկմամբ,
որը վարում էր Կենտրոնական բանկի` սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման
կենտրոնի մասնագետ Արաքս Մանուչարյանը. սեմինարին մասնակցում էր նաև ԿԲ աշխատակից Էլինա Բալոյանը։ Սեմինարը մեկնարկեց
10:45, մինչ այդ հավաքվում էին սովորողները, որոնք ի դեպ` սեմինարին մասնակցելու
համար նախապես գրանցվել էին: Առաջին սեմինարը ընդհանրական էր. հաշվի
առնելով սովորողների տարիքային ցենզը` սեմինարավար Արաքս Մանուչարյանը և մենք որեշեցինք
չխորանալ տնտեսագիտության բազմաշերտ աշխարհում, փոխարենը ներկայացնել սովորողներին
այն, ինչ պարզ, հետաքրքիր, կարևոր և հեշտ ըմբռնելի է: Չնայած` ստուգատեսի ծրագիրը ԿԲ մասնագետների հետ կազմելիս նախօրոք որոշել էինք, որ ստուգատեսը 8-12-րդ դասարանի սովորողների համար է, այնուամենայնիվ այսօր միջին դպրոցի մի խումբ
6-7-րդցիներ ցանկություն հայտնեցին մասնակցել սեմինարին և ստուգատեսին, ինչը
ուրախացրեց թե' մեզ, թե' Կենտոնական բանկի ներկայացուցիչներին: Սեմինարի արդյունավետությունը գնահատելու համար սեմինարի վերջում
սովորողներին բաժանեցինք հարցաթերթիկներ, որոնցում ներառված էին սեմինարի թեմային առնչվող հարցեր (արդյունավետության գնահատման այս եղանակը
կօգտագործի նաև հաջորդ հինգ սեմինարներում): Առաջին սեմինարի արդյունքը գոհացնող էր. նախ սեմինարի վերջում
ևս երկու հոգի փոխեցին մասնագիտական կողմնորոշումը և որոշեցին դառնալ տնտեսագետ, երկրորդ`
սովորողների տված պատասխանները մեծամասամբ տրամաբանված և ստեղծական էին:
Կրթահամալիրը` իր խելոք սովորողներով, ըստ արժանվույն ներկայացավ. հուսամ, որ այս դրական տպավորությունը կուղեկցի մեզ ստուգատեսի ողջ ընթացքում: Եվ վերջում հպարտությամբ ցիտում եմ սեմինարի ավարտից հետո Արաքս Մանուչարյանի` ինձ ասածը,-
«Ինչ խելացի են ձեր երեխաները», դե ես էլ անհամեստ` բա ոնց...
Հ.Գ. Հիշեցնում եմ նաև, որ սեմինար-քննարկումներից
բացի, միամսյակի ընթացքում տեղի կունենա շարադրության և կոմերցիոն/սոցիալական գովազդի
մրցույթներ: Մրցութային աշխատանքները արդեն ընդունվում են, ուստի շտապեք ուղարկել ձեր
շարադրություններն ու հոլովակները globalmoneyweek@mskh.am
էլ.փոստին:
ՀՀ Կենտրոնական բանկի անդրադարձը Տե'ս նաև օրվա ֆոտոշարքը
ՀՀ Կենտրոնական բանկի անդրադարձը Տե'ս նաև օրվա ֆոտոշարքը
Комментариев нет:
Отправить комментарий