Միջազգային «Global Money Week» միջոցառման շրջանակում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում շարունակվում
է «Տնտեսական միամսյակ» ուսումնական
ստուգատեսը: Ստուգատեսի գլխավոր բաղադրիչի` սեմինար-քննարկումների շարքից այսօր տեղի ունեցավ
երկրորդ քննարկումը` «Գովազդի դրական և բացասական հետևանքները» թեմայով, որը վարում
էր Հայաստանում ամերիկյան համասարանի ներկայացուցիչ Դիանա Մելքումյանը:
Սեմինարը շատ հետաքրքիր և բազմաբովանդակ էր:
Սովորողների հետաքրքրություններն ու ամենատարբեր հարցերը վերջ չունեին, իսկ սեմինարավար
Դիանան, սիրով և համառոտ պատասխանում էր ապագա տնտեսագետների հարցերին: Որպեսզի սեմինարը
ավելի կենդանի և գործնական լինի, մենք պարբերաբար ընդմիջում էինք ներկայացվող տեսական
նյութից, դիտում կոմերցիոն և սոցիալական գովազդներ, հետո քննարկում` արդյոք այդ գովազդները
համապատասխանում են սահմանված նորմատիվներին, վերջում թեման վերլուծում էինք սպառողի
և արտադրողի տեսանկյունից: Սեմինարներ անցկացնելիս արդեն ավանդույթ է դարձել սեմինարի
ավարտինստուգող հարցերին պատասխանելը, մենք պատասխանեցինք հարցերին,վերցրինք Global
Money Week-ի,Կենտրոնական բանկի, կրթահամալիրի լոգոները և իջանք մարմարյա սրահ, որտեղ
արդեն ողջ կրթահամալիրը հավաքվեց մեկ ընդհանուր` «Միջազգային
փողի շաբաթ» գաղափարի շուրջ: Գաղափարը միավորող էր...
Տե'ս նաև սեմինարի մասին ՀՀ կենտրոնական բանկի արձագանքը
Կից` սեմինարի նյութը
Տե'ս նաև սեմինարի մասին ՀՀ կենտրոնական բանկի արձագանքը
Կից` սեմինարի նյութը
Комментариев нет:
Отправить комментарий