Մեծ ուրախությամբ փաստում ենք, որ «Մխիթար
Սեբաստացի»
կրթահամալիրի ավագ դպրոց-վարժարանի
11-րդ
դասարանի
աշակերտուհի,
Փողի
միջազգային
շաբաթվա
կայացման,
ապա
նաև
վերջինիս
շարունակման
մեջ
մեծ
վաստակ
ունեցող Մերի Թելունցն արժանացել է կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան»
2015թ.
մրցանակին
և
կրթաթոշակին:
Կրթահամալիրի Տնտեսագետի ակումբի
ղեկավար Արման
Երանոսյանի և Մերիի մեծ ջանքների,
ինչպես
նաև
ՀՀ
կենտրոնական
բանկի
աջակցության
շնորհիվ
կրթահամալիրի
և
այլ
հանրակրթական
դպրոցների
սաները
մասը
դարձան
Երեխաների
և
երիտասարդների
ֆինանսական
միջազգային
կազմակերպության
(Child and Youth Finance International) կազմակերպած Փողի միջազգային շաբաթվա միջոցառումների:
Նշենք, որ ապագա տնտեսագետ Մերին 2014 թվականին մասնակցել է ՀՀ կենտրոնական բանկի կազմակերպած «Իմ ֆինանսների
միամսյակ» ծրագրին:
«Երբ
առաջին
անգամ
որոշեցի
խնայել»
խորագրով
շարադրության
մրցույթում
3-րդ
հորիզոնականի
մրցանակակիրն
է,
ով
խնայելու
առաջին
քայլերը
սկսել
էր
մոխրագույն
փղիկի
տեսքով
խնայատուփ
նվեր
ստանալուց
հետո:
Այժմ
նա
մի
միջազգային
միջոցառման
կազմակերպիչներից
է,
որի
այս
տարվա
խորագիրն
է «Խնայի՛ր
այսօր,
ունեցի՛ր
ապահով
վաղվա
օր» (Save
today, Safe tomorrow):
ՀՀ կենտրոնական բանկը կարևորում և խրախուսում է տնտեսագիտական գիտելիքները հարստացնելուն,
անձնական
ֆինանսների
ճիշտ
կառավարմանն
ուղղված
այսպիսի
նախաձեռնությունները,
դրանով
ոգևորում
նաև
մյուս
դպրոցներին:
Աղբյուրը` ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ ֆինանսներ
Комментариев нет:
Отправить комментарий