3.19.2015

Ֆինանսական շուկաները և դրանց դերը տնտեսության մեջ

Սիրուշիկ Սահակյան, 9-րդ դասարան

Ինչպես գիտեք ավագ դպրոցի տնտեսագետի ակումբը սկսել է նոր նախագիծ, որին մասնակցում են նաև միջին դպրոցի սովորղները: Մեկ շաբաթ է արդեն սկսվել է համագործակցությունը Հայաստանի Կենտրոնական բանկի հետ: Եվ փողի միջազգային շաբաթվա ընթացքում մենք կրթահամալիրում ունեցանք վարպետության դասեր տարբեր թեմաներով: Նախագծի շրջանակներում այսօր այցելեցինք ՀՀ Կենտրոնական բանկ: Ունեցանք շատ հետաքրքիր և մեզ համար արդյունավետ հանդիպում: Այցելության սկզբում ծանոթացանք հին մետաղադրամներին, գումարներին, խոսեցինք իրենց արժեքների մասին, արժեքի տատանումների՝ գնաճի, գնիջեցման մասին: Ցանոթացանք Կենտրոնական բանկի գործունեությանը, իսկ հետո Սևակ Միքայելյանի հետ ունեցանք սեմինար՝ «ֆինանսական շուկաների դերը տնտեսության մեջ» թեմայով: Հանդիպումը անցավ շատ հաջող, մենք ստացանք մեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանը: Ես ինքս շատ մեծ ուրախությամբ մասնակցեցի այցին, մեծ բավականություն ստացա հանդիպումից: Եվ հուսով եմ, որ համագործակցությունը շարունակակն կլինի:

Комментариев нет:

Отправить комментарий