3.19.2015

Իմ օրը Կենտրոնական բանկում

Մարիամ Մանսուրյան, 8-րդ դասարան
Այսօր կայացավ <<Տնտեսական միամսյակ>>-ի շրջանակներում կազմակերպված սեմինարը, որը խիստ տարբերվում էր մյուսներից: Այս անգամ ոչ թե պարզապես հավաքվել էինք դասարանում եւ քննարկում էինք որեւէ թեմա, այլ նաեւ հնարավորություն ունեինք տեսնելու այն ամենը, ինչի մասին որ այսքան ժամանակ զրուցում էինք մասնագետների հետ:

Պարզվում է, որ հայկական դրամը օգտագործվել է դեռ մեր թվարկությունից առաջ: Ճիշտ է, այն այդքան էլ նման չէր այսօրվա փողին, սակայն կարելի է ասել, որ եղել է ժամանակակից դրամի «նախահայրը»:

Սկզբում հայկական մետաղադրամներին տարբեր բաներ են գրված եղել հունարենով (քանի որ հայոց այբուբենը դեռ չէր ստեղծվել): Մենք տեսանք մի քանի այդպիսի նմուշներ, որոնք, ինչպես ասաց էքսկուրսավարուհին, պահպանվում են անվտանգության համակարգով պաշտպանված, հատուկ ապակե խցիկների մեջ:

Պարզվում է նաեւ, որ Կենտրոնական բանկը անկախ կառույց է եւ դրա ֆունկցիաներն են.
Անհրաժեշտ պայմաններ ապահովել ֆինանսական համակարգի կայունության, բանկերի գործունեության համար:

  • Ստեղծել ու զարգացնել գործուն վճարահաշվարկային համակարգ:
  • Կազմակերպել հայկական դրամի թողարկումը, կարգավորել դրամաշրջանառությունը:
  • Կազմակերպել ու կարգավորել «փողերի լվացման» դեմ պայքարը:
  • Անհրաժեշտ պայմաններ ապահովել արժեթղթերի շուկայի զարգացման համար:
  • Ապահովել սպառողների իրավունքների եւ շահերի պաշտպանությունը:

Ահա այսօր կենտրոնական բանկի աշխատակիցները մեզ մանրամասն բացատրում էին այս բոլոր կետերը, դրանց կարեւորությունը եւ պատասխանում էին մեր հարցերին: Սկզբում եղավ փոքրիկ շրջայց՝ բանկի «թանգարանային» հատվածով, որտեղ պահվում էին հին դրամներ: Ամենագրավիչ բանը ինձ համար, ժամանակակից թղթադրամների ապահովությունն էր: Փաստորեն, ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով, հեշտությամբ կարելի է պարզել 1000 դրամանոցի իսկությունը: Դրանում տնտեսագետների խումբը այսօր համոզվեց, կենտրոնական բանկի աշխատակցուհին՝ Անժելան բացահայտեց մեզ համար ժամանակակից թղթադրամի բոլոր գաղտնիքները:
 Պարզվում է, որ դրանք պատրաստված են բամբակով եւ լաքով ու թղթադրամի շխկշխկոցը լսվում է հենց լաքի միջոցով:
Այնուհետեւ, շրջայցից հետո, հասանք պրեզենտացիայի մասին, որը վարում էր Սեւակը: Սովորողները այնքան շատ հարցեր էին տալիս, որ պարզապես հնարավոր չէ հիշել դրանց քանակը: Ու զարմանալին այն է, որ Սեւակը եւ Անժելան հասցնում էին պատասխանել բոլորին: Սեմինարը նրանով էր օգտակար, որ կարողացանք ընդհանուր պատկերացում կազմել ֆինանսական ծառայությունների (վարկի, ավանդի ձեւակերպում, գումարի կանխիկացում, ֆինանսական փոխանցումներ...) մասին:
Շատ շնորհակալ եմ Կենտրոնական բանկի անձնակազմին, այսքան նոր գիտելիքներ տալու համար...

Комментариев нет:

Отправить комментарий