«Տնտեսական միամսյակ» ուսումնական ստուգատեսի շրջանակներում այսօր տեղի ունեցավ նախանշված առաջին բանավեճը: «Գյուղատնտեսություն, թե՞ արդյունաբերություն» թեմայով բանավեճեցին միջին դպրոցի սովորողները: «Գյուղատնտեսություն» դիրքը պաշտպանում էին Մարիամ Մանսուրյանը, Անի Ջանոյանը և Արաքս Հովհաննիսյանը, իսկ «Արդյունաբերություն» դիրքը՝ Էրիկ Թելունցը, Միքայել Գրիգորյանը և Էմիլ Հովհաննիսյանը:
Նշենք, որ բանավեճն անցավ բավական հետաքրքիր, և գնահատող ժյուրին, ներկա սովորողները շատ գոհ մնացին բանավեճից: Երկու թիմերից ակտիվությամբ հատկապես աչքի ընկան Էրիկն ու Մարիամը:
Տեղեկացնենք, որ ժյուրիի կազմում ընդգրկված էին՝ Նարեկ Ղազարյանը (ԿԲ), Արաքս Մանուչարյանը (ԿԲ), և Լիլիթ Գասպարյանը (Ավագ դպրոց), որոնց հայտնում ենք մեր շնորհակալությունը:
Առանձնահատուկ կեցցեներ մասնակից սովորողներին, որոնց շնորհիվ կայացավ բանավեճը:
Վերջում, տեղեկացնենք, որ բանավեճը գնահատող ժյուրիի գնահատականների արդյունքում հաղթող ճանաչվեց Էրիկի, Միքայելի և Էմիլի ձևավորած թիմը:
Վերջում, տեղեկացնենք, որ բանավեճը գնահատող ժյուրիի գնահատականների արդյունքում հաղթող ճանաչվեց Էրիկի, Միքայելի և Էմիլի ձևավորած թիմը:
Комментариев нет:
Отправить комментарий