11.09.2016

Քննարկման առանցքում բիզնես նախագծերն են...

Այսօր, նոյեմբերի 9-ին, Ավագ դպրոցի ընթերցասրահում, 10-րդ դասարանի տնտեսագիտության դասընթացի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում «Սեբաստացի մոլ» բիզնես կենտրոնի հմակարգող Լիլի Եղիազարյանի հետ: Հանդիպման նպատակն էր խթանել Ավագ դպրոցի սովորողների ներառումը կենտրոնի կողմից իրականացվող նախագծերում, ինչպես նաև հանդես գալ նոր  նախագծեր և գաղափարների առաջարկով: Հանդիպումը հատկապես արժեքավոր էր նրանով, որ նախագծերի ներկայացումից զատ, եղան ոչ միայն նոր նախագծերի առաջարկներ, այլ նաև քննարկմանը զուգահեռ կոնկրետ նախագծերի շրջանակում սովորողների կողմից ձևավորվեցին խմբեր, որոնք առաջիկայում պետք է ներկայանան և ներկայացնենք իրենց կատարած գործնական աշխատանքերը կամ որ նույնն է բիզնես նախագծերը` իրենց արդյունքով: Քաջ գիտակցելով, որ  հանդիպման արդյունավետության գնահատականը  չափվում է կոնկրետ և տեսանելի արդյունքով, հուսով ենք, որ կբավականացնի  պահանջվող հետևողականությունը նախագծերի իրականացման ընթացքում:
 Տե'ս նաև Ավագ դպրոցի  սովորող Լուսինե Ալեքսանյանի  անդրադարձը:

11.08.2016

Սեբաստացու օրերին ընդառաջ


Հանդիպում-ներկայացում-քննարկում
Վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ, ժամը՝ 9:20- 10:30
Նպատակը. ՙՙՍեբաստացի մոլ՚՚ բիզնես կենտրոնի կողմից իրականացվող նախագծերում Ավագ դպրոցի սովորողների ներառումը, նոր ուսումնահետազոտական նախագծերի գաղափարների առաջադրում, դրանց մշակման և իրականացման  մեկնարկի ազդարարում, Սեբաստացու օրերի շրջանակներում իրականացվելիք նախագծերի նախապատրաստական աշխատանքներ,
Նախագծերի ներկայացումը. ՙՙՍեբաստացի մոլ՚՚ բիզնես կենտրոն, համակարգող Լիլի Եղիազարյան
Մասնակիցներ. Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորողներ