2.12.2014

Գործազրկություն

Աշխատուժը դա երկրի ամբողջ աշխատանքային ռեսուրսներն են: Զբաղվածների և գործազուրկների ընդհանուր թիվը կազմոււմ է աշխատուժը: Աշխատանք ունեցող մարդիկ և նրանք ովքեր զբաղված են ոչ լրիվ աշխատանքային օրը կամ շաբաթը համարվում են
զբաղվածներ: Սովորաբար  գործազուրկ են համարվում այն մարդիկ, ովքեր վիճակագրական հետազոտման ժամանակ չունեն աշխատանք, բայց ակտիվ փնտրում են և պատրաստ են գտնելու դեպքում անմիջապես անցնել աշխատանքի: Այն մարդիկ, ովքեր չունեն աշխատանք և ակտիվ կերպով չեն փնտրում՝ համարվում են  աշխատուժի կազմից դուրս մնացածներ: Նրանց թվին են դասվում աշխատունակ տարիքի, աշխատելու պոտենցիալ ունեցող, բայց ինչ-որ պատճառով չաշխատողները, սովորողները, կենսաթոշակառուները, տնային տնտեսուհիները, երկար ժամանակով ինստիտուցիոնալ հիմնարկներոււմ (հոգեբուժարան, բանտ և այլն) գտնվողները, նրանք ովքեր հուսահատվել են աշխատանք փնտրելուց և դադարեցրել են փնտրել և այլն:
     
Գործազրկության տեսակները:

Գործազրկության տեսակներն են ՝ ֆրիկցիոն, կառուցվածքային և ցիկլային:
  • Ֆրիկցիոն գործազրկություն:  Այն գործազուրկները, ովքեր փնտրում են աշխատանք կամ սպասում են աշխատանք ստանալու մոտ ապագայում (կապված իրենց մասնագիտությանը, ըստ գերադասության աշխատանքի տեղ փնտրելու, բնակավայրը փոխելու, առաջին անգամ աշխատանք փնտրելու և այլնի հետ) տնտեսագետներն անվանում են ֆրիկցիոն գործազրկություն: Ֆրիկցիոն գործազրկությունը համարվում է անխուսափելի երևույթ և ունի կամավոր, կարճատև բնույթ: Երբ այդ բոլոր գործազուրկ մարդիկ գտնեն նոր աշխատանք կամ վերադառնան հին աշխատանքին, նրանց փոխարինելու կգան աշխատանքի այլ «փնտրողնր», ովքեր կհամալրեն ֆրիկցոն գործազուրկների շարքերը:
  • Կառուցվածքայի գործազրկություն:  Ժամանակի ընթացքում սպառողական պահանջարկի և տեխնոլոգիների մեջ տեղի են ունենում փոփոխություններ, որոնք իրենց հերթին փոխում են աշխատուժի համախառն պահանջարկի կառուցվածքը: Այդպիսի փոփոխությունների պատճառով որոշ մասնագիտությունների պահանջարկը կրճատվում է և նույնիսկ վերանում, իսկ որոշ մասնագիտությունների պահանջարկը, ինչպես նաև նոր, որոնք առաջ գոյություն չունեին,  ավելանում է: Տվյալ դեպքում գործազրկությունը առաջանում է, երբ աշխատուժը անմիջապես չի կարող արձագանքել այդ փոփոխություններին: Ֆրիկցիոն և կառուցվածքային գործազուրկների միջև տարբերությունը կայանում է նրանում, որ ֆրիկցիոն գործազուրկները ունեն նորույթներ, որոնք կարող են վաճառել, իսկ կառուցվածքային գործազուրկները պատրաստ չեն նոր աշխատանքի անցնելու, առանց լրացուցիչ սովորելու կամ բնակավայրը փոխելու: Ի տարբերություն ֆրիկցիոն գործազրկության, կառուցվածքային գործազրկությունն ունի ավելի երկարաժամկետ բնույթ և այդ պատճառով ավելի լուրջ է համարվում:
  • Ցիկլային գործազրկություն: Ցիկլային գործազրկություն առաջանում է տնտեսական անկման ժամանակահատվածում, այսինքն տնտեսական ցիկլի այն փուլում, որը բնութագրվում է համախառն կամ ընդհանուր եկամուտների անբավարարությամբ: Երբ կառավարությունը վարում է հակացիկլային քաղաքականություն, ապա սա նշանակում է, որ նպատակ է հետապնդում կանխել գործազրկության աճը: Երբ ապրանքների և ծառայությունների համախառն պահանջարկը կրճատվում է, որը հանգեցնում է զբաղվածության կրճատման, իսկ արդյունքում գրծազրկությունը աճում է: Այդ պատճառով այս գործազրկությունն երբեմն անվանում են պահանջարկի դեֆիցիտի հետ կապված գործազրկություն:
Լրիվ զբաղվածություն հասկացությունը: Գործազրկության մակարդակի որոշումը:

Աշխատանք ունեցող մարդիկ և նրանք ովքեր զբաղված են ոչ լրիվ աշխատանքային օրը կամ շաբաթը համարվում են զբաղվածներ: «Լրիվ զբաղվածություն» ասելով կարելի է հասկանալ աշխատուժի 100% զբաղվածություն: Սակայն իրականում այդպիսի իրավիճակ հնարավոր չէ: Լրիվ զբաղվածությունը չի նշանակում գործազրկության բացարձակ բացակայություն, քանի որ տնտեսագետները ֆրիկցիոն և կառուցվածքային գործազրկությունը համարում են անխուսափելի, ապա լրիվ զբաղվածության դեպքում գործազրկության մակարդակը կամ գործազրկության բնական մակարդակը հավասար է ֆրիկցիոն և կառուցվածքային գործազրկությունների գումարին, որը կազմում է աշխատուժի մոտ 5-6%-ը կամ ցիկլային գործազրկությունը հավասար է 0-ի: ՀՆԱ-ի իրական ծավալը, որը ուղեկցվում է գործազրկության բնական մակարդակով, անվանում են տնտեսության արտադրական պոտենցիալ: Լրիվ զբաղվածության դեպքում գործազրկության մակարդակ կամ գործազրկության բնական մակարդակ հաստատվում է այն դեպքում, երբ շուկայում հավասարակշռություն է տիրում, այն իմաստով, որ աշխատանք փնտրողների քանակը հավասար է ազատ աշխատատեղերի թվին: Եթե աշխատանք փնտրողների թիվը գերազանցում է աշխատատեղերի թվին, նշանակում է աշխատաշուկաները հավասարակշռված չեն: Հակառակ դեպքում գործազրկության փաստացի մակարդակը ցածր է բնական մակարդակից:
Գործազրկության մակարդակը որոշվում է որպես գործազուրկների և աշխատուժի քանակի հարաբերություն.
Գործազրկության մակարդակ = գործազուրկ. թիվ  X  100 / աշխատուժի թվաքանակ:

Գործազրկության տնտեսական և սոցիալական հետևանքները: Օուքենի օրենքը:

Բարձր գործազրկությունը իր հետ բերւմ է խոշոր տնտեսական և սոցիալական ծախքեր: Գործազրկության գլխավոր «գինը» չթողարկված արտադրանքն է: Երբ տնտեսությունն իվիճակի չէ ստեղծելու բավականաչափ աշխատատեղեր բոլոր նրանց համար, ովքեր կարող են և պատրաստ են աշխատելու, ապրանքների և ծառայությունների պոտենցիալ արտադրանքը կոչվում է անվերադարձ (վերլուծության թեմա): Տնտեսագետները անվանում են այդ կորված արտադրանքը  ՀՆԱ-ի խզում: ՀՆԱ-ի խզումը արտահայտում է, թե որքանով է ՀՆԱ-ի փաստացի ծավալը փոքր ՀՆԱ-ի պոտենցիալ ծավալից: ՀՆԱ-ի պոտենցիալ ծավալը որոշվում է, այն բանի ենթադրությամբ, որ գոյություն ունի գործազրկության բնական մակարդակ՝ տնտեսական աճի «նորմալ» տեմպերի պայմաններում: 
      Մակրոտնտեսագետ Արթուր Օուքենը (նյութ) մաթեմատիկորեն արտահայտում է գործազրկության մակարդակի և ՀՆԱ-ի խզման միջև  եղած կապը: Օուքենի օրենքը ցույց է տալիս, որ եթե գործազրկության փաստացի մակարդակը գերազանցում է բնական մակարդակին 1%-ով, ապա ՀՆԱ-ի խզոււմը՝ (Y-Y*)/Y* -ը կազմում է 2,5 %: Մաթեմատիկորեն այն կարելի է արտահայտել հետևյալ ձևով.
(Y-Y*)/Y* = -q (U-U*),
որտեղ Y-ը արտադրոււթյան փաստացի ծավալն է, Y*-ը՝ ՀՆԱ-ի պոտենցիալ ծավալը, U-ն գործազրկության փաստացի մակարդակը, U*-ը գործազրկոււթյան բնական մակարդակը, q-ն ցիկլային գործազրկության դինամիկայի նկատմամբ ՀՆԱ-ի զգայունության գործակիցն է, որը դուրս է բերված էմպիրիկ ձևով: Եթե գործազրկության փաստացի մակարդակը բնական մակարդակից բարձր է 1%-ով, ապա արտադրության փաստացի ծավալը պոտենցիալից ցածր կլինի q%-ով: q գործակիցը տարբեր երկրներում տարբեր է և շատ հաճախ տանտանվում է [2;3] միջակայքում, ինչը ցույց է տալիս, որ ցիկլային գործազրկության պատճառով ՀՆԱ-ն բավականաչափ կորուղտներ է կրում::
Եթե այս օրենքը կիրառենք իրար հաջորդող 2 տարիների համար, ապա կստանանք.
(Y-Y-1)/Y-1 = 3%-2 (U-U-1),
որտեղ Y-ը արտադրության փաստացի ծավալն է ընթացիկ տարում, իսկY-1-ը՝ նախորդ տարվա: Եթե գործազրկության փաստացի մակարդակը չի փոփոխվել նախորդ տարվա նկատմամբ, ապա իրական ՀՆԱ-ի աճի տեմպը կազմում է 3%: Այդ դեպքոււմ տեմպը պայմանավորված է բնակչոււթյան հավելաճով, կապիտալի կոււտակմամբ և գիտատեխնիկական առաջընթացով: Գործազրկոււթյան մակարդակի յոււրաքանչյոււր 1% աճի դեպքում (նախորդ տարվա համեմատ) իրական ՀՆԱ-ի աճի տեմպը կնվազի 2%-ով:

Комментариев нет:

Отправить комментарий