5.26.2014

Հարկերը և դրանց տեսակները:

Հարկերը դիտարկվում են որպես օրենսդրությամբ սահմանված կարգով պետական և այլ մակարդակների բյուջեներ (կախված պետության կառուցվածքից) պարտադիր, անվերադարձ, համապատասխան ժամկետներում և դրույքաչափերով գանձվող վճարներ: Ընդհանրապես,     տեսության շարունակական զարգացումը՝ կապված հասարակության տնտեսական, քաղաքական և սոցիալական հարաբերությունների անընդհատ փոփոխման հետ, թույլ չի տալիս <<հարկ>> տնտեսական կատեգորիային տալ կոնկրետ սահմանում: Հնարավոր է միայն բացահայտել ժամանակի կոնկրետ պայմաններում դրանց բնորոշ գծերն ու բնութագրիչները: Մասնավորապես, որպես այդպիսիք կարելի է նշել այն, որ հարկերը կրում են պարտադիր բնույթ, սահմանվում են օրենքով, կատարում են պետական ծախսերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ապահովողի դեր և այլն:




Հարկերը , վճարումներ են, որոնք պարտադիր կարգով վճարում են իրավական և ֆիզիկական անձինք, անհատները, ձեռնարկությունները, կազմակերպությունները և այլն: Հարկերի միջոցով պետությունը ներգործություն է ունենում տնտեսության վրա: 
/յուրաքանչյուր հարկատեսակ բովանդակում է պարտադիր տարրեր, որոնք ցույց են տալիս թե ով է հանդիսանում վճարողը, այսինքն հարկման  սուբյեկտը (աշխատող, ձեռնարկություն, ժառանգորդ և այլն), թե որն է հարկման օբյեկտը (աշխատավարձ, եկամուտ, շահույթ), թե ինչ միավորով է չափվում հարկման օբյեկտը և որքան է հարկային դրույքաչափը:
Հիմնական հարկատեսակներն են ուղղակի և անուղղակի հարկերը:

Ողղակի հարկերը գանձվում են պետության կողմից հարկատուի եկամուտներից և ունեցվածքից: Դրանց աղբյուրը հանդիսանում են եկամուտը և հարկատուի ունեցվածքի արժեքը:


Անուղղակի հարկերը սահմանվում են ապրանքների գների և ծառայությունների սակագերի վճարման վրա որպես հավելուրդ: Անուղղակի հարկերը կախված չեն եկամուտներից և ունեցվածքի արժեքից: Անուղղակի հարկերը բաժանվում են հետևյալ ձևերի՝  ակցիզային, ֆիսկալային, մենատիրական և մաքսատուրքային:

Հարկերի տնտեսական էությունը, ներքին բովանդակությունը և դերը բացահայտվում է նրա ֆունկցիաներում. 
  • Ֆիսկալ- պետական և տեղական համապատասխան ծախսերի ֆինանսավորման համար ռեսուրսների ձևավորում,
  • Բաշխիչարտադրության ոլորտների, բնակչության խմբերի և տարածաշրջանների միջև եկամուտների բաշխում,
  • Սպառման և կուտակման համաչափության ապահովման -  ընթացիկ եկամտի որոշ մասի գանձման միջոցով բնակչության ընթացիկ սպառման սահմանափակում և միջոցների ուղղում արտադրության զարգացման նպատակներին,
  • Խթանիչարտադրության ծավալների աճի և ընդհանուր տնտեսության զարգացման համար խթանների ստեղծում,
  • Սահմանափակիչորոշ ապրանքատեսակների, արտադրության, բնակչության աճի տեմպերի սահմանափակում,
  • Վերահսկողականտնտեսավարող սուբյեկտների, բնակչության, արտադրության ծավալների, ֆինանսական հոսքերի հաշվառում և վերահսկում,
  • Սոցիալականսոցիալական բազմաբնույթ հիմնախնդիրների լուծում:
Քաղաքատնտեսության դասականներից Ա. Սմիթը և Դ. Ռիկարդոն բացասաբար էին վերաբերվում հարկերի` որպես ակտիվ տնտեսական քաղաքականության գործիքի օգտագործմանը, նշելով, որ այն միայն ֆիսկալ գործիք է: Մինչդեռ, քեյնսյան դպրոցի ներկայացուցիչները հակված էին հակառակին, ինչի արդյունքում էլ ձևավորվեցին արևմտյան տնտեսական մտքի երկու հիմնական ուղղությունները: Սակայն պետք է նշել, որ նշված երկու ուղղությունների միջև տարաձայնություններն ավելի շուտ վերաբերում էին տնտեսական գործընթացներին պետության միջամտության հարցին:

Ըստ ՀՀ <<Հարկերի մասին օրենք>>-ի՝ ՀՀ-ում սահմանվում են հարկերի հետևյալ տեսակները.
  • ՇահութահարկՇահութահարկը հարկ վճարողների կողմից  պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է: Հարկատուները շահութահարկի գումարները պետք է որոշեն յուրաքանչյուր տարվա արդյունքներով` հաշվարկելով շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ 20 տոկոս դրույքաչափով,
  • Եկամտահարկ ՀՀ-ում եկամտահարկ են վճարում (հարկատու են) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ (այսուհետ՝ ռեզիդենտ) եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:                                                                                                                                Համախառն եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում հարկատուի ստացած բոլոր եկամուտների հանրագումարն է՝ անկախ դրանց ստացման աղբյուրներից:
    Սույն օրենքի իմաստով եկամուտ են համարվում, մասնավորապես.
    ա) աշխատանքի վարձատրությունը եւ դրան հավասարեցված այլ վճարումները.
    բ) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման, կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձեւից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների եւ տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առեւտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առեւտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (այսուհետ՝ ռոյալթի).
    գ) փոխառության դիմաց ստացվող տոկոսը եւ այլ հատուցումը (այսուհետ՝ տոկոս).
    դ) շահաբաժինները.
    ե) խաղատներում, շահումներով խաղերում ստացած եկամուտները (շահումները).
    զ) մրցույթների եւ մրցությունների, ինչպես նաեւ վիճակախաղերի իրային շահումները (մրցանակները).
    է) մրցույթների եւ մրցությունների, ինչպես նաեւ վիճակախաղերի դրամական շահումները (մրցանակները).
    ը) նվիրատվության եւ օգնության կարգով ստացված գույքը եւ դրամական միջոցները.
    թ) ժառանգության կարգով ստացված գույքը եւ դրամական միջոցները.
    ժ) ապահովագրական հատուցումները.
    ժա) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը.
    ժբ) գույքն օտարելուց ստացված եկամուտը.
    ժգ) վարձակալության դիմաց ստացվող վճարը եւ այլ հատուցումը (այսուհետ՝ վարձավճար), քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացվող եկամուտը.
    ժդ) իրավաբանական անձանց եւ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից ֆիզիկական անձանց համար կատարված ապահովագրավճարները, բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների։
    Բնամթերային (ոչ դրամական) ձեւով ստացված եկամուտները համախառն եկամտում հաշվի են առնվում (այդ թվում՝ նաեւ հարկային գործակալի կողմից, սույն օրենքի դրույթներին համաձայն, հարկը պահելու (գանձելու) դեպքում) պետական հաստատագրված (կարգավորվող), իսկ դրանց բացակայության դեպքում ազատ (շուկայական) գներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
    Ֆիզիկական անձանց կողմից արտարժույթով ստացված եկամուտները վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով՝ ելնելով դրանց ստացման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արտարժութային փոխարժեքից:
  • Ակցիզային հարկԱյս հարկը սույն օրենքով սահմանված ապրանքների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքներն արտադրողների կողմից դրանց օտարման համար օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական բյուջե վճարվող անուղղակի հարկ է: Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են գարեջուրը, խաղողի եւ այլ գինիները, գինենյութը, սպիրտը եւ սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները եւ սիգարետները՝ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինը, հում նավթը եւ նավթամթերքները, դիզելային վառելիքը, նավթային գազերը եւ գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի):
  • Ավելացված արժեքի հարկանուղղակի հարկ է, որը սույն օրենքի համաձայն վճարվում (գանձվում) է պետական բյուջե՝ ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց արտադրության ու շրջանառության, ինչպես նաեւ ծառայությունների մատուցման բոլոր փուլերում։ 
  • Գույքահարկ - Սույն հարկը օրենքով սահմանված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար  օրենքով սահմանված կարգով եւ չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:                                               1. Գույքահարկ վճարող են համարվում Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները եւ դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների եւ հիմնարկների:
    2. Եթե հարկվող օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա գույքահարկի գծով սույն օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն:
    Եթե հարկվող օբյեկտն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա գույքահարկի գծով սույն օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են պատասխանատվություն՝ յուրաքանչյուրն իր բաժնի չափով: 
  • Հողի հարկ Հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական եւ ժամանակավոր օգտագործողները:
    Վարձակալության պայմաններով օգտագործման տրամադրված հողերի համար հարկը գանձվում է վարձատուից:
    Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:                                                         Գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը:

Օրենքով կարող են սահմանվել վերոհիշյալ հարկատեսակներին փոխարինող հաստատագրված վճարներ կամ պարզեցված հարկեր:

Комментариев нет:

Отправить комментарий