7.24.2014

Բաժին 5. Ոչ ընթացիկ ակտիվներ. Հիմնական միջոցներ

Հիմնական միկջոցները նյութական ակտիվներն են, որոնք`
ա)առկա են ապրանքների կամ ծառայությունների արտադրման կամ մատուցման,  այլ կողմերի վարձակալության տալու կամ վարչական նպատակներով օգտագործելու համար,
բ)ակնկալվում է օգտագործել ավելի մեծ ժամանակաշրջանի համար:
Վերը նշված սահմանումից հետևում է, որ որպեսզի ակտիվը դասարակգվի, որպես հիմնական միջոց.
ա)այն պետք է լինի նյութական, այսինքն պետք է լինի տեսանել, շոշափելի և այլն (օրինակ` շենք, տրանսպորտային միջոց, հաստոց, գրասենյակային միջոց և այլն): Ոչ շոշափելի ակտիվները չեն կարող հանդիսանալ, որպես հիմնական միջոցներ (օրինակ` բաժնետոմսերը, լիցենզիան, հողի օգտագործման իրավունքը, համակարգչային ծրագրերը և այլն):
բ)այն պետք է անպայման առկա լինի ընկերությունում և նախատեսված լինի հետևյալ ուղղություններով օգտագործման համար.
  • Արտադրանքի արտադրության, աշխատանքի կատարման, ծառայությունների մատուցման (օրինակ` հաստոցային գործիք, մեքենաներ, ջրի տեղափոխման խողովակաշարեր, վերանորոգման արտադրամասեր, սարքավորումներ և այլն):
  • Ապրանքների (արտադրանքի, աշխատանքների, խառայությունների) իրացման (օրինակ`արտադրանքը գնորդին հասցնելու համար օգտագործվող մեքենաներ, իրացման բաժնի գրասենյակային գույքը, համակարգչային տեխնիկա):
  • Վարձակալության տալու (օրինակ` վարձակալության հանձնված տրանսպորտային միջոցներ) համար, բացի հողից ու շենքերից:
  • Այն պետք է օգտագործվի վարչական նպատակներով (օրինակ` վարչական նպատակներով օգտագործվող շենքը, ղեկավարին սպասարկող ավտոմեքենան, հաշվապահությունում օգտագործվող համակարգիչները):

Այլ նպատակով ձեռքբերված և պահվող ակտիվները չեն կարող դասակարգվել որպես հիմնական միջոցներ: Օրինակ`
  • Վաճառքի համար ձեռքբերված ավտոմեքենաները, համակարգիչները, գրասենյակային գույքը կազմակերպության համար կհանդիսանան որպես պաշար:
  • Վաճառքի համար կառուցված շենքերը և շինությունները կազմակերպության համար կհանդիսանան, որպես պաշար:
  • Վարձակալության նապատակով պահվող հողը և շենքները կազմակերպության համար կհանդիսանան, որպես ներդրումային գույք:գ)այն պետք է օգտագործվի ոչ պակաս քան մեկ տարի (շենքեր, մենքենաներ, սարքավորումներ, գրասենյակային գույք) անկախ դրա արժեքից (օրինակ`հեռախոսի ապարատը, գրասենյակային գույքը):


Հիմանական միջոցների հաշվապահական հաշվառման մոտեցումները սահմանված են ՀՀՄՄ «Հիմնական միջոցներ» ստանդարտում: Հիմնական միջոցների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվությունը ընդհանրացվում է հաշվային պլանի առաջին «Ոչ ընթացիկ ակտիվներ» դասի 11-12 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվներ» խմբում: Այս դասի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների ակտիվային են, նման են բնույթով և կազմակերպության մեջ իրենց օգտագործման եղանակով:

111  «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»
112  «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»
113  «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
114  «Ժամանակավորաօես շահագործումից հանած հիմնական միջոցների մաշվածություն»
115  «Հողամասեր»
116  «Բնական ռեսուրսներ»
117  «Բնական ռեսուրսների սպառում»
118  «Անավարտ, ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
119  «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»
121  «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն և այլ»

1.Հիմնական միջոցների ճանաչումը

Այն հանգամանքը, որ միավորը համապատասխանում է հիմնական միջոցի վերը նշված սահմանմանը, դեռևս բավարար չէ այն ակտիվ ճանաչելու համար, այսինքն` կազմակերպության հաշվապահական հաշվեկշռում արտացոլելու համար:
Հիմնական միջոցի միավորի սկզբնական արժեքը պետք է ճանաչվի որպես ակտիվ այն և միայն այն դեպքում, երբ`
ա)հավանական է որ այդ միավորի հետ կապված ապագա տնտեսական օգուտները կհոսեն դեպի կազմակերպություն:
բ)միավորի սկզբնական արժեքը կարող է արժանահավատորեն չափվել:

Այս երկու պարտադիր պայմանները ակտիվների ճանաչման ընդհանուր չափանիշներից չեն տարբերվում: Առաջին չափանիշը սովորաբար բավարարվում է, երբ հիմնական միջոցի սեփականության հետ կապված ռիսկերը և օգուտները անցնում են տվյալ կազմակերպությանը:

Օրինակ` այս դեպքում, երբ կազմակերպությունը ձեռք է բերում սարքավորում, առք ու վաճառքի պայմանագրով իրավունք ստանալով այդ սարքավորման փորձարկման անհաջող արդյունքի դեպքում չեղյալ համարելու գնումը, նախքան փորձարկման բարեհաջող ավարտը այդ հիմնական միջոցը չպետք է ճանաչվի որպես ակտիվ:

Հիմնական միջոցի ճանաչման երկրորդ չափանիշը սովորաբար որպես ակտիվ բավարարվում է, քանի որ հնարավոր է լինում հաշվարկել հիմնական միջոցի ձեռք բերման կամ կառուցման դիմաց տրված գումարները:

Պահեստամասերը կամ սպասարկող սարքավորումները սովորաբար հաշվառվում են որպես պաշարներ և ճանաչվում են շահույթում կամ վնասում`սպառման զուգընթաց: Այնուամենայնիվ, խոշոր պահեստամասերը, ռեզերվային սարքավորումները որակվում են, որպես հիմանական միջոցներ, երբ կազմակերպությունը ակնկալում է դրանք օգտագործել ավելի քան մեկ տարի: Նմանապես, եթե պահեստամասերը և սպասարկող սարքավորումները կարող են օգտագործվել միայն հիմանկան միջոցի միավորի հետ կապակցված, դրանք հաշվառվում են որպես հիմնական միջոց:

1.1 Չափումը ճանաչման պահին
2. Ակտիվների փոխանակություն (բարտեր)
3. Հետագա ծախսումներ
4. Մաշվածություն
5. Հիմնական միջոցների դուրս գրումը և իրացումը

Комментариев нет:

Отправить комментарий