6.26.2014

Չիրացված տնտեսական պոտենցիալ կամ որտեղից ենք գալիս, որտեղ ենք և ուր ենք գնում

Երկրի տնտեսական պոտենցիալը արտադրական ողջ ներուժն է, այն հնարավոր տնտեսական զարգացման չափը, որին պետությունը կարող է հասնել, եթե տնտեսության մեջ ներդնի իր ողջ արտադրական հնարավորությունները: Տնտեսական պոտենցիալը ցույց է տալիս երկրի բնական, արտադրական, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների չափը, իսկ տնտեսության մեջ դրանց ռացիոնալ ինտեգրման մակարդակի համաձայն, կարելի է բնորոշել երկրի տնտեսությունը (Հայաստանի տնտեսական հնարավորությունները և դրանց իրացումը ստորև): Տնտեսական ներուժի մաքսիմալ իրացման գործում մեծ դերակատարում ունի

6.25.2014

Պետբյուջեով Սևանա լճի էկոհամակարգի պահպանմանն ուղղված միջոցներ

ՀՀ 2014 թվականի պետական բյուջեից Սևանա լճի էկոհամակարգի պահպանման, վերականգնման, լճի հարակից շրջանների բարելավման միջոցառումների կազմակերպման համար, պետական հատկացումը կազմում է 605251 հազ. դրամ, որն ուղղված է Սևանա լճի ավազանը և դրա շրջակա միջավայրը բարելավելու գործին: Առանձին ուղղություններով կատարվեիք աշխատանքները և ընդհանուր բյուջետային հատկացումներից դրանց մասնաբաժինը ստորև դիագրամի և տեքստային նկարագրի տեսքով:

6.02.2014

Մակրոտնտեսագիտության ուսումնասիրության առարկան

 Մակրոտնտեսագիտությունը ուսումնասիրում է տնտեսությունը որպես մի ամբողջություն՝ նպատակ հետապնդելով ապահովել տնտեսության կայուն զարգացում, ռեսուրսների լրիվ զբաղվածություն և գնաճի մակարդակի մինիմալացում:
Մակրոտնտեսագիտության ուսումնասիրության առարկա են հանդիսանում այնպիսի տնտեսական երևույթներ, որոնք ոչ թե կապված են տնտեսության մի որևէ ճյուղի հետ, այլ ունեն ընդհանրական նշանակություն և վեաբերվում են ողջ տնտեսությանը: Մակրոտնտեսագիտությունը ուսումնասիրում է տնտեսության վարքագիծը, որպես մեկ ամբողջություն՝ նրա անկումը և վերելքը, գնաճը, գործազրկությունը և այլն: Հարկ է նշել, որ որոշ մակրոտնտեսական հարցեր  կարող են ինչպես վերաբերվել առանձին վերցած եկրների, այնպես էլ մի շարք երկրների (օրինակ՝ համաշխարհային նավթային կամ ֆինանսական ճգնաժամները): Այս դեպքում գործ ունենք գլոբալ մակրոտնտեսական վերլուծության հետ:
Մակրոտնտեսագիտությունը ուսումնասիրում է արտադրության ծավալների և զբաղվածության մակարդակի փոփոխությունները ինչպես երկար ժամանակահատվածի, այնպես էլ կարճաժամկետ հատածում՝ պայմանավորված գործարար ակտիվության ցիկլերով:
Մակրոտնտեսագիտոթյան ուսումնասիրության առարկա հանդիսացող հիմնական խնդիրներն են.
  1. ազգային արդյունքի և եկամտի չափի և կառուցվածքի ձևավորումը,
  2. ողջ տնտեսության կտրվածքով զբաղվածության կարգավորման գործոնների բացահայտումը,
  3. գնաճի բնութագրական վերլուծությունը,
  4. տնտեսական աճի մեխանիզմների և գործոնների ուսումնասիրությունը,
  5.  տնտեսական տատանումների պատճառների ուսումնասիրությունը և փոխկապակցված փոփոխությունները տնտեսության մեջ,
  6. ազգային տենտեսությունների փոխհարաբերությունների ուսումնասիրությունը,
  7. պետական մակրոտնտեսական քաղաքականության հիմնական  ուղղությունների, բովանդակության և ձևերի տեսական ձևակերպումը:
Չնայած, տնտեսագիտության ուսումնասիրության միկրո և մակրո տարանջատումներին՝ դրանք իրար հետ սերտորեն կապված են: Էական խզում կար մակրո և միկո տնտեսագիտությունների միջև նախկինում, երբ դեռ նոր էին տարանջատվել այս երկու ուղղությունները, սակայն,  այս տեսությունների զարգացմանը զուգընթաց դրանց միջև խզումը հետզհետե կրճատվեց: Ներկայումս, մակրոտնտեսագիտական հասկացությունների հիմքում ընկած է միկրոտնտեսագիտական հիմնավորումներ, որոնք վերախմբագրվում են մակրո մակարդակում:

Նախորդ նյութը                                                                                                             Հաջորդ նյութը

Մակրոտնտեսագիտության առաջացումը

Չնայած նրան, որ մակրոտնտեսական հարցեր առաջացել և ուսումնասիրվել են դեռևս 18-րդ դարում, սակայն մակրոտնտեսագիտությունը, որպես տնտեսագիտության առանձին ճյուղ, առաջացել է միայն 20-րդ դարի 30-ից 40-ական թվականներին: Մակրոտնտեսագիտության առաջացման խթան հանդիսացավ 1930-ականների  տնտեսական մեծ ճգնաժամը, որի արդյունքում մի շարք արևմտյան երկրներում արտադրության ծավալները գահավժեցին՝ հանգեցնելով աննախադեպ գործազրկության, ինչի հետևանքով այդ երկրները կանգնեցին աղքատության եզրին: Առաջացմնա խթան հանդիսացավ նաև այս երկրների ժողովրդավարացումը, որը զարգացում սկսեց ապրել առաջին աշխարհամարտից հետո: Ժողովրդավարության սկզբունքով առաջացած իշխանությունները ջանքեր չէին խնայում  ազգային տնտեսությունները կործանումից փրկելու ուղիներ գտնելու համար: