8.14.2014

Բաժին 8. Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն

Կազմակերպության ֆինանսական հաշվետվություններ օգտագործողնեևը հետաքրքրված են, թե ինչպես է կազմակերպությունը ստեղծում և օգտագործում դրամական միջոցներ և դրանց համարժեքներ:
Սա վերաբերվում է բոլոր կազմակերպություններին, անկախ նրանց գործունեության բնույթից: Կազմակերպությունների դրամական միջոցների պահանջը հիմնականում պայմանավորված է նույն պատճառով, որքան էլ տարբեր լինի հասույթ բերող նրանց հիմնական գործունեությունը: Դրամական միջոցները նրանց անհրաժեշտ են իրենց գործառնությունները վարելու, պարտավորությունները մարելու և ներդրողների հատույցներ տրամադրելու նպատակով:

Դրամական միջոցներ. Դրամարկղում դրամական միջոցներն են և ցպահանջ ավանդները:
Դրամական միջոցների համարժեքներ. Կարճաժամկետ, բարձր իրացվելի ներդրումներն են, որոնք հեշտ փոխարկվում են դրամական միջոցների` նախապես հայտնի գումարներով, և որոնց արժեքի փոփոխման ռիսկը նշանակելի չէ:
Դրամական միջոցների հոսքեր. Դրամական միջոցների և դրանց համարժեքների ներհոսքերն ու արտահոսքերն են:

Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունում ներկայացվում են ժամանակաշրջանում դրամական միջոցների հոսքերը:

Համաձայն ՀՀՄՍ 7 «Հաշվետվություն դրամական հոսքերի մասին» ստանդարտի դրամական հոսքերը դասակարգվում են ըստ գործառնական, ներդրումային և ֆինանսավորման գործունեությունների:

Գործառնական գործունեություն. Կազմակերպության հասույթ բերող հիմնական գործուննեությունն է և ներդրումային կամ ֆինանսական գործունեության չհանդիսացող այլ գործունեություններ:

Գործառնական գործունեությունից առաջացող դրամական միջոցների հոսքերը հիմնականում գոյանում են կազմակերպության հասույթ բերող հիմնական գործունեությունից: Հետևաբար, դրանք սովորաբար հանդիսանում են գործառնությունների և այլ իրադարձությունների արդյունք, որոնք ընդգրկվում են շահույթի կամ վնասի որոշման մեջ: Գործառնական գործունեության արդյունքում առաջացող դրամական միջոցների զուտ հոսքերի մեծությունը կարևոր ցուցանիշ է այնքանով, որքանով ներկայացվում է, թե կազմակերպության գործունեությունն ինչ չափով է ստեղծում բավարար դրամական հոսքեր` իր վարկերի մարման, գործունեության մակարդակի պահպանման, շահաբաժինների վճարման և նոր ներդումների կատարման համար` առանց ֆինանսավորման արտաքին աղբյուրներին դիմելու: Գործառնական գործունեությունից առաջացող դրամական միջոցների հոսքերի օրինակներ են`

ա)Ապրանքների (արտադրանքի) վաճառքից և ծառայությունների մատուցումից ստացված դրամական միջոցների մուտքերը:
բ)Ոոյալիթներից, վարձավճարներից, միջնորդավճարներից և այլ հասույթներից ստացված դրամական միջոցների մուտքերը:
գ)Ապրանքների և ծառայությունների դիմաց մատակարարներին վճարված դրամական միջոցները:
դ)Աշխատակիցները և նրանց անունից դրամական վճարումները:
ե)Ապահովագրական կազմակերպության դրամական միջոցների մուտքերը և վճարումները` ապահովագրավճարներ, վնասապահանջներ, անուիտներ, և այլ վճարներ:
զ)Շահույթահարկի գծով դրամական միջոցների վճարումները կամ հետստացումները, բացառությամբ եթե դրանք կապված չեն ֆինանսավորման կամ ներդրումային գործունեության հետ:
է)Դիլերային և առևտրային պայմանագրերից դրամական միջոցների մուտքերը և վճարումները:


Կազմակերպությունները կարող են առևտրային և դիլերային նպատակով պահել արժեթղթեր և փոխառություններ, որոնք այս դեպքում նման են վերավաճառքի նպատակով ձեռք բերված պաշարներին: Հետևաբար, դիլերային և առևտրային առժեթղթերի առք ու վաճառքից ստացվող դրամական միջոցների հոսքերը դասակարգվում են որպես գործառնական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր: Նույն կերպ, ֆինանսական հաստատությունների կողմից դրամական միջոցներով կատարվող փոխառությունները և տրամադրվող վարկերը ևս դասակարգվում են որպես գործռնական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր, քանի որ դրանք վերաբերում են տվյալ կազմակերպությանը դրամական միջոցներ բերող հիմնական գործունեությանը:

Կազմակերպությունն իր գործառնական գործունեությունից առաջացող դրամական միջոցների հոսքերի մասին տեղեկատվությունը պետք է ներկայացնի` օգտագործելով`

ա)ուղղակի մեթոդը, ըստ որի բացահայտվում են համախառն դրամական մուտքերի և համախառն դրամական վճարումների հիմնական դասերը, կամ
բ)անուղղակի մեթոդը, ըստ որի շահույթը կամ վնասը ճշգրտվում է` հաշվի առնելով ոչ դրամական բնույթի գործառնությունների արդյունքները, անցյալ կամ ապագա գործառնական գործունեության դրամական միջոցների մուտքերը կամ վճարումների հետաձգման կամ հաշվեգրման արդյունքները, ինչպես նաև ներդրումային կամ ֆինանսավորման գործուներությունից առաջացող դրամական միջոցների հոսքերի հետ կապված հասույթների կամ ծախսերի հոդվածների արդյունքները:

Ներդրումային գործունեություն. երկարաժամկետ ակտիվների և այլ ներդրումների ձեռքբերումն ու օտարումն է, որոնք չեն ընդգրկվում դրամական միջոցների համարժեքների մեջ:

Ներդրումային գործունեությունից առաջացող դրամական միջոցների հոսքերի առանձին բացահայտումն անհրաժեշտ է, քանի որ դրանք ցույց են տալիս այն միջոցների համար կատարված ծախքերի մեծությունը, որոնք պետք է ստեղծեն ապագա եկամուտներ և դրամական միջոցների հոսքեր:
Օրինակներ`
ա)հիմնական միջոցների, ոչ նյութական և այլ երկարաժամկետ ակտիվների ձեռքբերման համար դրամական վճարումներ: Դրանք ներառում են սեփական ուժերով կառուցված հիմնական միջոցների և զարգացման աշխատանքների վրա կապիտալացված ծախսումների հետ կապված վճարումները:
բ)հիմնական միջոցների, ոչ նյութական և այլ երկարաժամկետ ակտիվների վաճառքից դրամական միջոցների մուտքերը:
գ)այլ կազմակերպությունների բաժնային և պարտքային գործիքների ձեռքբերման, ինչպես նաև համատեղ ձեռնարկումների համար դրամական վճարումները (բացի այն գործիքների դիմաց վճարումներից, որոնք համարվում են դրամական միջոցների համարժեքներ, կամ որոնք պահվում են դիլերային կամ առևտրային նպատակներով):
դ)այլ կազմակեպությունների բաժնային և պարտքային գործիքների, ինչպես նաև համատեղ ձեռնարկումների վաճառքից դրամական միջոցների մուտքերը (բացի այն գործիքների դիմաց մուտքերից, որոնք համարվում են դրամական միջոցների համարժեքներ, կամ պահվում են դիլերային կամ առևտրային նպատակներով):
ե)այլ կողմերին դրամական միջոցներով տրամադրված փոխատվությունները և վարկերը (բացի ֆինանսական հաստատությունների կողմից տրամադրված փոխատվություններից և վարկերից):
զ)այլ կողմերին տրամադրված փոխատվությունների վերադարձումից և վարկերի մարումից դրամական մուտքերը (բացի ֆինանսական հաստատությունների կողմից տրամադրված փոխատվություններից և վարկերից):

Ֆինանսավորման գործունեություն. գործունեություն է, որը հանգեցնում է կազմակերպության ներդրված սեփական կապիտալի և փոխառու միջոցների մեծության ու կառուցվածքի փոփոխությունների: 

Ֆինանսավորման գործունեությունից առաջացող դրամական միջոցների հոսքերի առանձին բացահայտումն անհրաժեշտ է, քանի որ այն օգտակար է` տվյալ կազմակերպությանը կապիտալ տրամադրող անձանց կողմից ապագա դրամական միջոցների հոսքերի հանդեպ պահանջները կանխատեսելու համար:

Ֆինանսավորման գործունեությունից առաջացող դրամական միջոցների հոսքերի օրինակներ են`
ա)բաժնետոմսերի կամ բաժնային այլ գործիքների թողարկումից դրամական միջոցների մուտքերը:
բ)դրամական վճարումները սեփականատերերին` կազմակերպության բաժնետոմսերը ձեռք բերելու կամ մարելու համար:
գ)չապահովված պարտատոմսերի, վարկերի, մուրհակների, ապահովված պարտատոմսերի, գրավագրերի և այլ կարճաժամկետ կամ երկարաժամկետ փոխառությունների թողարկումից դրամական միջոցների հոսքերը:
դ)փոխառությունների` դրամական միջոցներով մարումները:
ե)վարձակալի կողմից կատարվող դրամական վճարումները` ֆինանսական վարձակալությանը վերաբերող պարտավորությունների մարման նպատակով:

Դրամական հոսքերի մասին հաշվետվության կազման ձևերը

Դրամական հոսքերի մասին հաշվետվությունը կազմվում է 3 ձևով.
1.Տվյալները վերցվում են «Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ» հաշվից, հանրագումարի բերելով տարբեր ուղղություններից ստացված և տարբեր ուղղություններով վճարված դրամական միջոցների գումարները:
2.Դրամական միջոցների հաշվարկման ուղղակի եղանակի դեպքում դրամական հոսքերը դուրս են բերվում հաշվեգրման եղանակով հաշվարված գումարները դրամարկղային գումարների վերածելու միջոցով: Հաշվետվությունը կազմվում է ֆինանսական վիճակի մասին հաշվետվության և համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության տվյալների հիման վրա:
3.Դրամական միջոցների հաշվարկման անուղղակի եղանակի դեպքում ներկայացվում են գործառնական գործունեությունից ստացված կամ վճարված «զուտ» գումարները: Ֆինանսական և ներդրումային գործունեությունից առաջացած դրամական միջոցների հոսքերի հաշվարկը ուղղակի և անուղղակի եղանակով կատարվում է նույն ձևով:

Աշխատանք 31
Երևակայական ընկերության հետևյալ ֆինանսական հաշվետվությունները կօգտագործվեն դրամական հոսքերի հաշվետվության կազմումը ցույց տալու համար:
Համապարփակ Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն 2010թ. դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա համար
Ապրանքի իրացումից հասույթ
$900,000
Իրացված ապրանքի ինքնարժեք
$720,000
Համախառն շահույթ
$180,000

Իրացման ծախսեր
$24,000
Վարչական ծախսեր
$60,000

Գործառնական գործունեությունից շահույթ
$96,000
Եկամուտ ներդրումներից
$4,000
Ֆինանսական ծախսեր
$5,000

Շահույթ մինչև հարկումը
$95,000
Շահութահարկի գծով ծախս
$20,000
Հաշվետու տարվա զուտ շահույ
$75,000

>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>> 
Շահաբաժինները կազմել են`
Միջանկյալ վճարված-$20,000
Վերջնական վճարված-$30,000


Ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն առ 31 դեկտեմբեր 2010թ.

2009թ.
2010.
Ակտիվներ

Ոչ ընթացիկ ակտիվներ
Հիմնական միջոցներ
Ֆինանսական ակտիվներ

460,000
40,000

510,000
40,000
Ընթացիկ ակտիվներ
Պաշարներ
Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով
Դրամական միջոցներ

40,000
30,000
10,000

110,000
90,000
12,000
Հաշվեկշիռ
580,000
762,000

Կապիտալ և պարտավորություններ

Թողարկված բաժնետիրական կապիտալ
Էմիսիոն եկամուտ
Կուտակված շահույթ (չբաշխված շահույթ)
350,000
40,000
80,000
500,000
52,000
105,000
Ընդամենը սեփական կապիտալ
470,000
657,000

Ոչ ընթացիկ պարտավորություններ

10% փոխառություններ
50,000
45,000
Ընթացիկ պարտավորություններ

Կրեդիտորական պարտքեր գնումների գծով
Կրեդիտորական պարտք շահութահարկի գծով
Կրոդիտորական պարտք շահաբաժինների գծով
20,000
15,000
25,000
10,000
20,000
30,000
Ընդամենը պարտավորություններ
110,000
105,000

Հաշվեկշիռ
580,000
762,000
Նշումներ.
1.Տարվա ընդհանուր մաշվածության հատկացումները կազմել են $20,000, որոնց մի մասը ընդգրկված է իրացման, մի մասը` վարչական ծախսերում:
2.Տարվա ընթացքում հիմնական միջոցների վաճառք չի կատարվել:
3.Դեբիտորական և կրեդիտորական պարտքերը ամբողջովին վերաբերում են առևտրային գործարքներին:


Աշխատանք 32
1.Հաճախորդներից ստացված կանխիկ
2. Մատակարարներին վճարված դրամական միջոցներ
Քայլ 1. Գտնել գնված ապրանքների արժեքը
Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունից` Վաճառքի ինքնարժեք
Պաշարների սկզբնական մնացորդ (նախորդ տարում գնված)
Պաշարների վերջնական մնացորդ (ընթացիկ տարում գնված)
Ընթացիկ տարում գնված ապրանքների արժեք
Քայլ 2. Գնումները վերածել մատակարարներին վճարված դրամական միջոցների
Կրեդիտորական պարտքեր առ 31-ը դեկտեմբերի, 2009թ.
Կրեդիտորական պարտքեր առ 31-ը դեկտեմբերի 2010թ.
Մատակարարներին վճարված դրամական միջոցներ
3. Գործառնական այլ ծախսերի համար վճարված դրամական միջոցներ
Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունից`գործառնական ծախսեր
Մաշվածություն
Գործառնական ծախսերի համար վճարված կանխիկ

Մնացած բոլոր ճշգրտումները հարաբերականորեն հեշտ են և կարող են կատարվել դրամական հոսքերի մասին հաշվետվությունը կազմելու ընթացքում: Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվության ֆորմատը ստորև:




Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն. 2010թ. դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա համար (ուղղակի եղանակ)

1.Գործառնական գործունեությունից դրամական միջոցներրի հոսքեր
Հաճախորդներից ստացված դրամական միջոցներ
Մատակարարներին վճարված դրամական միջոցներ
Աշխատակիցներին վճարված դրամական միջոցներ
Գործառնական այլ ծախսերի համար վճարված դրամական միջոցներ
Վճարված շահութահարկ
Գործառնական գործունեությունից դրամական միջոցների զուտ հոսք
2.Ներդրումային գործունեությունից դրամական միջոցների հոսքեր
Հիմնական միջոցների ձեռք բերում
Հիմնական միջոցների վաճառքից հասույթ
Ներդրումների ձեռք բերում
Ստացված շահաբաժիններ
Ստացված տոկոսներ
Ներդրումային գործունեությունից դրամական միջոցների զուտ հոսք
3.Ֆինանսավորման գործունեությունից դրամական միջոցների զուտ հոսք
Բաժնետոմսերի թողարկումից ստացված կանխիկ
Երկարաժամկետ փոխառություններից մուտքեր
Փոխառությունների վերադարձ (մարում)
Վճարված շահաբաժիններ
Վճարված տոկոսներ
Ֆինանսավորման գործունեությունից ստացված զուտ դրամական միջոցներ
Դրամական միջոցների և դրանց համարժեքների զուտ աճ
Ժամանակաշրջանի սկզբի դրությամբ դրամական միջոցներ և դրանց համարժեքները
Ժամանակաշրջանի վերջի դրությամբ դրամական միջոցներ և դրանց համարժեքներ



Դրամական հոսքերի մասին հաշվետվություն. 2010թ. դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա համար (անուղղակի եղանակ)

1.Դրամական միջոցների հոսքերի գործառնական գործունեությունից
Զուտ շահույթ մինչև հարկումը
Ճշգրտումներ.
Մաշվածություն
Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքից վնաս (շահույթ)
Տոկոսավճարներ
Գործառնական շահույթ մինչև աշխատանքային կապիտալում փոփոխությունները
Պաշարների (աճ) նվազում
Դեբիտորական պարտքերի (աճ) նվազում
Կրեդիտորական պարտքերի աճ (նվազում)
Գործառնություններից ստացված կանխիկ
Վճարված տոկոսավճարներ
Վճարված շահութահարկ
Գործառնական գործունեությունից դրամական միջոցների զուտ հոսքեր
2.Դրամական միջոցների հոսքեր ներդրումային գործունեությունից
Ոը ընթացիկ ակտիվների գնում
Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքից կանխիկ
Ստացված տոկոսներ
Ստացված շահաբաժիններ
Ներդրումային գործունեությունից դրամական միջոցների զուտ հոսքեր
3. Դրամական միջոցների հոսքեր ֆինանսավորման գործունեությունից
Բաժնետոմսերի թողարկումից մուտք
Երկարաժամկետ վարկերի մարումից ելք
Վճարված շահաբաժիններ
Ֆինանսավորման գործունեությունից դրամական միջոցների զուտ հոսքեր
Դրամական միջոցների զուտ աճ (նվազում)
Դրամական միջոցներ առ 2009թ. դեկտեմբերի 31-ը
Դրամական միջոցներ առ 2010թ. դեկտեմբերի 31-ը

Комментариев нет:

Отправить комментарий