12.21.2014

Գնաճի (ինֆլյացիա) էությունը և տեսակները:

Փողը փչացնում է մարդկանց, իսկ ինֆլյացիան՝ փողին...

   Գնաճը կամ ինֆլյացիան գների ընդհանուր մակարդակի շարունակական աճն է, այսինքն՝ արտադրվող և սպառվող ապրանքների և ծառայությունների տիպական զամբյուղի գնման ծախսերի բարձրացումը: Նույնիսկ երբ գների ընդհանուր մակարդակը կայուն է, որոշ գներ կարող են աճել, իսկ մյուսները՝ նվազել: Ինֆլյացիայի ժամանակ գների աճը գերակշռում է գների անկմանը: Բարձր (կամ միջին) գների պատճառով, միավոր դրամով կարելի է գնել ավելի քիչ քան՝ նախկինում: Գնաճը, այսպիսով, կարող է սահմանվել որպես դրամական միավորի արժեքի (գնողունակության) նվազում:

Ժամանակակից գնաճի տեսություն. Ֆիլիպսի կոր

11.16.2014

‹‹Փոքր և միջին ձեռնարկությունները ՀՀ-ում›› նախագիծ

Նպատակը: Ստեղծել ուսումնական ֆիլմ փոքր և միջին ձեռնարկությունների  (այսուհետ ՓՄՁ) և դրանց նկատմամբ ՀՀ-ում իրականավող հարկային քաղաքականություն  վերաբերյալ:
Նախագծի նկարագիր: Վերջին շրջանում կառավարության կողմից ՓՄՁ-ների հարկման օրինագծի փոփոխությունը հարուցեց ոլորտի շահառուների դժգոհությունը: Ֆիլմի տեսքով ‹‹Տնտեսագետի›› ակումբը փորձում է ներկայացնել ՓՄՁ-ները, այդ թվում՝

  • ՀՀ-ում ՓՄՁ-ների առաջացման պատմությունը,
  • ՓՄՁ-ների ‹‹զարգացման›› ընթացքը,
  • ՓՄՁ-ների ներկա իրավիճակը (գնահատում, վերլուծում), ՀՀ տնտեսության մեջ դրանց ազդեցությունը,
  • Օրենսդրական փոփոխությունները և դրանց ազդեցությունը  (ժամկետներ),
  • Ներկա և նոր օրենքի դրույթները,
  • Խնդրի երկու կողմերի տեսակետները:
Նախագծի իրականացումը հնարավորություն կտա սովորողին.

Բնակչության եկամուտները

9.18.2014

Նոր տնտեսական քաղաքականություն



Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ), որ ստեղծվել էր Խորհրդային Ադրբեջանում, 1920 թ-ի նոյեմբերի 29-ին, Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի աջակցությամբ, մուտք գործեց Հայաստան և երկիրը հռչակեց անկախ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Դեկտեմբերի 2-ին Երևանում ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցչության և Հայաստանի առաջին հանրապետության Կառավարության միջև կնքվեց համաձայնագիր, որով իշխանությունը հանձնվեց Հայաստանի ՌՀԿ-ին։

9.07.2014

Տնտեսագիտական մտածելակերպ

Պետք չէ շատ երկար ժամանակ գտնվել տնտեսագետների շրջապատում համոզվելու համար, որ գոյություն ունի «տնտեսագիտական մտածելակերպ»: Տնտեսագետները, ինչպես բոլոր մարդիկ, տարբերվում են իրենց գաղափարական տեսակետներով: Լուրերի մի մեկնաբան նշել է՝ «Ցանկացած վեց տնտեսագետներ հանդես են գալիս քաղաքականության վեց տարբեր մեկնաբանությամբ»: Անկախ նրանց փիլիսոփայական մոտեցումների տարբերությունից, տնտեսագետների մեջ կա մի ընդհանուր բան:

8.25.2014

Բաժին 9. Հաստատող և ճշգրտող մեխանիզմներ

1.Սկզբնական գրանցումներ

1.1.Գրանցման ցիկիլի հիմնական քայլերը
Այս մասին յուրացման համար հարկ է վերհիշել առաջին մասում ներկայացված գրանցման և հաշվառման 6 քայլերը: Ստորև 1-4քայլերը.

8.14.2014

Բաժին 8. Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն

Կազմակերպության ֆինանսական հաշվետվություններ օգտագործողնեևը հետաքրքրված են, թե ինչպես է կազմակերպությունը ստեղծում և օգտագործում դրամական միջոցներ և դրանց համարժեքներ:

8.13.2014

Բաժին 7. Սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվություն

Սեփական կապիտալը կազմակերպության ակտիվներն են պարտավորությունները հանելուց հետո: Այս դասի հաշիվները, բացառությամբ կարգավորող և ակտիվապասիվային հաշիվների պասիվային են և նախատեսված են սեփական կապիտալի առկայության և շարժի վերաբերյալ

8.11.2014

Բաժին 6.Գործառնական և այլ ընթացիկ կրեդիտորական պարտքերի հաշվառումը

Կրեդիտորական պարտավորությունը, ի տարբերություն  դեբիտորականի, այն պարտավորությունն է, որը պարտք է կազմակերպությունը:

«Ընթացիկ պարտավորություններ» 5-րդ դասն իր մեջ ներառում է հետևյալ խմբերը` 51 «Ստաված կարճաժամկետ փոխառություններ և վարկեր», 52-53 «Գործառնական և այլ ընթացիկ կրեդիտորական պարտքեր» և 54 «Այլ ընթացիկ պարտավորություններ»:

Գործառնական և այլ ընթացիկ կրեդիտորական պարտքեր դասն իր մեջ ներառում է հետևյալ երկրորդ կարգի հաշիվները`

7.24.2014

Բաժին 5. Ոչ ընթացիկ ակտիվներ. Հիմնական միջոցներ

Հիմնական միկջոցները նյութական ակտիվներն են, որոնք`
ա)առկա են ապրանքների կամ ծառայությունների արտադրման կամ մատուցման,  այլ կողմերի վարձակալության տալու կամ վարչական նպատակներով օգտագործելու համար,
բ)ակնկալվում է օգտագործել ավելի մեծ ժամանակաշրջանի համար:

7.20.2014

Բաժին 4. Դեբիտորական պարտքեր

Զարգացած շուկայական տնտեսությունում գործառնությունների մեծ մասը երկու տարբեր կազմակերպությունների միջև իրականացվում է ապառիկ վաճառքի հիմունքով: Ապառիկ վաճառքի հիմունքներն այնպիսին են, որ հաճախ դրանց դիմաց վճարումը կատարվում է դրանց առաքումից 30 օր հետո: Այդ 30 օրվա ժամանակահատվածը կոչվում է մարման ժամկետ և հանդիսանում է կողմերի միջև կնքված պայամագրի մաս: Վարկային այլ ժամկետները (ավելի կարճ կամ երկար) սահմանվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

6.26.2014

Չիրացված տնտեսական պոտենցիալ կամ որտեղից ենք գալիս, որտեղ ենք և ուր ենք գնում

Երկրի տնտեսական պոտենցիալը արտադրական ողջ ներուժն է, այն հնարավոր տնտեսական զարգացման չափը, որին պետությունը կարող է հասնել, եթե տնտեսության մեջ ներդնի իր ողջ արտադրական հնարավորությունները: Տնտեսական պոտենցիալը ցույց է տալիս երկրի բնական, արտադրական, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների չափը, իսկ տնտեսության մեջ դրանց ռացիոնալ ինտեգրման մակարդակի համաձայն, կարելի է բնորոշել երկրի տնտեսությունը (Հայաստանի տնտեսական հնարավորությունները և դրանց իրացումը ստորև): Տնտեսական ներուժի մաքսիմալ իրացման գործում մեծ դերակատարում ունի

6.25.2014

Պետբյուջեով Սևանա լճի էկոհամակարգի պահպանմանն ուղղված միջոցներ

ՀՀ 2014 թվականի պետական բյուջեից Սևանա լճի էկոհամակարգի պահպանման, վերականգնման, լճի հարակից շրջանների բարելավման միջոցառումների կազմակերպման համար, պետական հատկացումը կազմում է 605251 հազ. դրամ, որն ուղղված է Սևանա լճի ավազանը և դրա շրջակա միջավայրը բարելավելու գործին: Առանձին ուղղություններով կատարվեիք աշխատանքները և ընդհանուր բյուջետային հատկացումներից դրանց մասնաբաժինը ստորև դիագրամի և տեքստային նկարագրի տեսքով:

6.02.2014

Մակրոտնտեսագիտության ուսումնասիրության առարկան

 Մակրոտնտեսագիտությունը ուսումնասիրում է տնտեսությունը որպես մի ամբողջություն՝ նպատակ հետապնդելով ապահովել տնտեսության կայուն զարգացում, ռեսուրսների լրիվ զբաղվածություն և գնաճի մակարդակի մինիմալացում:
Մակրոտնտեսագիտության ուսումնասիրության առարկա են հանդիսանում այնպիսի տնտեսական երևույթներ, որոնք ոչ թե կապված են տնտեսության մի որևէ ճյուղի հետ, այլ ունեն ընդհանրական նշանակություն և վեաբերվում են ողջ տնտեսությանը: Մակրոտնտեսագիտությունը ուսումնասիրում է տնտեսության վարքագիծը, որպես մեկ ամբողջություն՝ նրա անկումը և վերելքը, գնաճը, գործազրկությունը և այլն: Հարկ է նշել, որ որոշ մակրոտնտեսական հարցեր  կարող են ինչպես վերաբերվել առանձին վերցած եկրների, այնպես էլ մի շարք երկրների (օրինակ՝ համաշխարհային նավթային կամ ֆինանսական ճգնաժամները): Այս դեպքում գործ ունենք գլոբալ մակրոտնտեսական վերլուծության հետ:
Մակրոտնտեսագիտությունը ուսումնասիրում է արտադրության ծավալների և զբաղվածության մակարդակի փոփոխությունները ինչպես երկար ժամանակահատվածի, այնպես էլ կարճաժամկետ հատածում՝ պայմանավորված գործարար ակտիվության ցիկլերով:
Մակրոտնտեսագիտոթյան ուսումնասիրության առարկա հանդիսացող հիմնական խնդիրներն են.
  1. ազգային արդյունքի և եկամտի չափի և կառուցվածքի ձևավորումը,
  2. ողջ տնտեսության կտրվածքով զբաղվածության կարգավորման գործոնների բացահայտումը,
  3. գնաճի բնութագրական վերլուծությունը,
  4. տնտեսական աճի մեխանիզմների և գործոնների ուսումնասիրությունը,
  5.  տնտեսական տատանումների պատճառների ուսումնասիրությունը և փոխկապակցված փոփոխությունները տնտեսության մեջ,
  6. ազգային տենտեսությունների փոխհարաբերությունների ուսումնասիրությունը,
  7. պետական մակրոտնտեսական քաղաքականության հիմնական  ուղղությունների, բովանդակության և ձևերի տեսական ձևակերպումը:
Չնայած, տնտեսագիտության ուսումնասիրության միկրո և մակրո տարանջատումներին՝ դրանք իրար հետ սերտորեն կապված են: Էական խզում կար մակրո և միկո տնտեսագիտությունների միջև նախկինում, երբ դեռ նոր էին տարանջատվել այս երկու ուղղությունները, սակայն,  այս տեսությունների զարգացմանը զուգընթաց դրանց միջև խզումը հետզհետե կրճատվեց: Ներկայումս, մակրոտնտեսագիտական հասկացությունների հիմքում ընկած է միկրոտնտեսագիտական հիմնավորումներ, որոնք վերախմբագրվում են մակրո մակարդակում:

Նախորդ նյութը                                                                                                             Հաջորդ նյութը

Մակրոտնտեսագիտության առաջացումը

Չնայած նրան, որ մակրոտնտեսական հարցեր առաջացել և ուսումնասիրվել են դեռևս 18-րդ դարում, սակայն մակրոտնտեսագիտությունը, որպես տնտեսագիտության առանձին ճյուղ, առաջացել է միայն 20-րդ դարի 30-ից 40-ական թվականներին: Մակրոտնտեսագիտության առաջացման խթան հանդիսացավ 1930-ականների  տնտեսական մեծ ճգնաժամը, որի արդյունքում մի շարք արևմտյան երկրներում արտադրության ծավալները գահավժեցին՝ հանգեցնելով աննախադեպ գործազրկության, ինչի հետևանքով այդ երկրները կանգնեցին աղքատության եզրին: Առաջացմնա խթան հանդիսացավ նաև այս երկրների ժողովրդավարացումը, որը զարգացում սկսեց ապրել առաջին աշխարհամարտից հետո: Ժողովրդավարության սկզբունքով առաջացած իշխանությունները ջանքեր չէին խնայում  ազգային տնտեսությունները կործանումից փրկելու ուղիներ գտնելու համար:

5.26.2014

Հարկերը և դրանց տեսակները:

Հարկերը դիտարկվում են որպես օրենսդրությամբ սահմանված կարգով պետական և այլ մակարդակների բյուջեներ (կախված պետության կառուցվածքից) պարտադիր, անվերադարձ, համապատասխան ժամկետներում և դրույքաչափերով գանձվող վճարներ: Ընդհանրապես,     տեսության շարունակական զարգացումը՝ կապված հասարակության տնտեսական, քաղաքական և սոցիալական հարաբերությունների անընդհատ փոփոխման հետ, թույլ չի տալիս <<հարկ>> տնտեսական կատեգորիային տալ կոնկրետ սահմանում: Հնարավոր է միայն բացահայտել ժամանակի կոնկրետ պայմաններում դրանց բնորոշ գծերն ու բնութագրիչները: Մասնավորապես, որպես այդպիսիք կարելի է նշել այն, որ հարկերը կրում են պարտադիր բնույթ, սահմանվում են օրենքով, կատարում են պետական ծախսերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ապահովողի դեր և այլն:


5.04.2014

Այլ տեսակետ: (Եվրոմիություն vs ԵվրԱզԷս)



Հեղինակ՝ Արսեն Ադունց


Կարդալով Մերի  Թելունցի Մաքսային  միության  վերաբերյալ  վերլուծությունը՝   կցանկանայի նյութի վերաբերյալ արտահայտել իմ   որոշ  անհամաձայնությունները և  փորձել թեմայի վերաբերյալ ներկայացնել իմ տեսկատն ու դիտարկումները:

4.27.2014

Ասպետ բանկիրները

Շուրջ տաս դար առաջ, 1095 թվականին, Սրբազան Հռոմեական կայսրության (Գերմանիայի, Իտալիայի, Բուգունդիայի թագավորություն) և Ֆրանսիայի թագավորության գլխավոր դերակատարմամբ տեղի ունեցավ Եվրոպայում քրիստոնեական պատմության ամենամեծ շարժումը`Խաչակրած արշավանքը: Մոտ 200 տարի շարունակված արշավանքի նպատակն էր ազատագրել մուսուլմանների իշխանության տակ գտնվող Սուրբ երկիրը`Երուսաղեմը (ներկայիս Իսրայելը), որը գրավված էր դեռ Արաբական խալիֆաության ժամանակներից:

4.17.2014

Առաջադրանք

Պահանջվում է կազմել կազմակերպության ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն առ 31.01.2010թ. և համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն 2010թ. Հունվարի 31-ին ավարտվող ամսվա համար:





Բաժին 1. Հաշվապահական հաշվառման միջավայրը





Հաշվապահական հաշվառումը կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքագրման գրանցման և ընդհանրացման համակարգ է՝ տնտեսական գործառնությունների համընդհանուր և անընդհատ հաշվարկման միջոցով:

4.03.2014

Փողը և դրա ֆունկցիաները:

                                      Մարդկության մեծագույն հայտնագործություններից մեկը հանդիսանում է փողը: Ինչպես արդեն գիտենք, փողը շատ կարևոր դեր ունի մարդկային հասարակության զարգացման գործում: Փողը լայն հասկացություն է, այս պատճառով էլ տարբեր տնտեսագետներ տվել են տարբեր սահմանումներ, սակայն փողը հնարավոր չէ մեկ սահմանումով ամբողջովին բնորոշել: Փողն առաջացել է ապրանքային արտադրության, փոխանակային հարաբերությունների և արժեձևերի պարզ կամ պատահական, լրիվ կամ ծավալուն, ընդհանրական և դրամական դրսևորումների զարգացման արդյունքում: Բոլոր քաղաքակրթություններում ապրանքն իրացվում է փողով, իսկ ստացված գումարով գնվում է մեկ այլ ապրանք, որն անհրաժեշտ է արտադրության կազմակերպման կամ անձնական սպառման համար:

3.31.2014

Դրամավարկային քաղաքականություն: Բանկային համակարգ: Կենտրոնական և առևտրային բանկեր:

Բանկային համակարգ: Կենտրոնական և առևտրային բանկեր:
Անկախ տարբեր երկրներում բանկային համակարգի կազմակերպման կառուցվածքային բազմազանությունից, բոլորին հատուկ է միատեսակ, գլխավոր սկզբունք՝ երկմակարդակ կառուցվածք: Բանկային համակարգի վերևի կամ 1-ին մակարդակում Կենտրոնական բանկերն են կամ մեկ Կենտրոնական բանկն (ԿԲ) է: ԿԲ-ն, առանց բացառության, բոլոր երկրներում գործում է որպես պետական օրգան՝ կոչված կարգավորելու երկրի դրամավարկային տնտեսությունը և համակարգելու առևտրային բանկերի ամբողջ համակարգի գործունեությունը: Բանկային համակարգի 2-րդ մակարդակում գտնվում են առևտրային կամ գործարար բանկերը և այլ ֆինանսական հաստատություններ:

3.16.2014

Հարկաբյուջետային քաղաքականություն




Պետության կողմից վարվող տնտեսական քաղաքականության կարևորագույն տարրերից մեկը հարկաբյուջետային քաղաքականությունն է:
Հարկաբյուջետային քաղաքականությունը կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումներն են՝ կապված պետական ծախսերի, հարկային քաղաքականության և պետական բյուջեի հաշվեկշռի փոփոխության հետ՝ նպատակ հետապնդելով տնտեսությունում ապահովել լրիվ զբաղվածություն և բարձր տնտեսական աճ:
Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական գործիքներն են.