10.30.2013

Գոռը՝ Գոռի ընտանիքի մասին...

Գանձասար հասնելուն պես պարզվեց ,որ շատ աշակերտներ պետք է գիշերերը անցկացնեին  գյուղացիների տանը՝ այդ թվում նաև եսՊարզվեց , որ ես և Լեոնը պետք է հյուրընկալվենք  Գոռենց ընտանիքին:
Նրանք 4 հոգի էին Գոռը 11 տարեկաննրա քույրիկըորը 9 տարեկան էր, մայրը՝ Արմինեն և հայրը՝ Մհերը:Նրանց հարևանությամբ ապրում էին Գոռի տատիկը և պապիկը, հորեղբայրը և եղբայրները՝ Ալեքսը և Արմանը:
Նրանց ընտանիքը պատականում է միջին խավինՆրանց ընտանեկան բյուջե հոսող միջոցները բազմազան էինԳոռի հայրը աշխատում էր մսավաճառ, մայրը՝ ուսուցչուհի և դրան զուգահեռ  ունեին փոքրիկ խանութ:  Գոռենք զբաղվում էին նաև  թռչնաբուծությամբ և ունեին շուրջ 30 հավ:
Նրանք շատ սիրալիրհյուրընկալ և բարի ընտանիք էինԵս շատ շնորհակալ եմ նրանց ամեն ինչի համար...


Վանք

Մենք ճամփա ելանք առավոտ ծեգին...Դուրս գալով Երևանից հանդիպեցինք՝ աշնանային Կոտայքի և Գեղամա աշխարհի <<չոր ու ցամաք>> սարերին ու դաշտերին, որոնց հաջորդեցին Արցախ աշխարհի` գունեղ, սաղարթախիտ անտառների տակ կքած լեռներն ու բլուրները, որոնց արանքով` ուղղաձիգ ձորերերի հատակով, մեղմորեն, անաղմուկ հոսում էր Արցախի մայր գետը՝ Թարթառը: Շահումյանի շրջանն է: Առաջին անգամը չէ, որ գնում եմ այս ճանապարհով, սակայն զգացողությունները միշտ տարբեր են լինում: 
Հյուսիսից հարավ ձգվող ճանապարհի երկայնքով բնական անտառներ են տարածվում: Մարդու ներդրումը այստեղ այն է, որ թերևս չի միջամտել և խոչընդոտել ֆլորայի անսանձ տարածմանը: Շահումյանի շրջանում, որտեղով անցանք, մարդկանց գրեթե չհանդիպեցինք, այլ տեղ-տեղ կովեր նկատեցինք՝ ինչն էլ հուշում էր, որ մոտակայքում շեներ կան: Ճանապարհին հանդիպած բնակավայրերը դժվար էր անվանել գյուղեր: Տները ցաքուցրիվ, անկանոն և իրարից բավականին հեռու էին կառուցված, և յուրաքանչյուր տան տեր իրեն կարող է երևակայել ժամանակակից օլիգարխ… Ամեն մի տուն մի բլրի գագաթի էր կառուցված:
...Երբ մուտք ես գործում Վանք, տպավորություն է ստեղծվում, որ դու ապագա հայկական գյուղի տեսլականը պատկերող գյուղում ես: Գլխավոր փողոցը, որը  ձգվում է ամբողջ գյուղի երկայնքով, բավականին բարեկարգ է, իսկ  աջ կողմում մերօրյա գյուղերին ոչ բնորոշ գունագեղ և բարեկարգ շինություններ են՝ ոստիկանության  մասնաշենքը, գյուղի դպրոցը, մանկապարտեզը, որին հաջորդում է  հակասական զգացողություններ առաջացնող պաստառով բավականին մեծ մի խանութ, որի վրա <<էստի համեցեքի>> փոխարեն հայերենով և ռուսերենով գրված է, որ խանութը պատկանում է արցախյան պատերազմի մասնակցի: Եթե շարունակենք ճանապարհը, ապա տեսարանը շատ ավելի գրավիչ և հետաքրիր կդառնա:  Ճանապարհի երկայնքով ստեղծված կառույցներն( գազանանոց, հանգստյան տուն, ռեստորան և այլն) ու արձանները ներդաշնակվել են  բնության հետ, և  ստացվել է մեկը մյուսից գեղեցիկ և հետաքրքիր լուծումներով ստեղագործություն: Նշեմ, որ բացի գազանանոցից՝ մնացած շինությունները կա'մ պարիսպ չունեն, կա'մ էլ շրջափակված են բավականին ցածր պարիսպներով:
 Նախ վերջինիս մասին.Գրեթե այն ամենը ինչ շողում և փայլփլում է Վանքում՝ դրան անմիջական կապ և մասնակցություն ունի Լևոն Հայրապետյանը, որին տեղացիները պարզապես բարերար են կոչում: Բարերարի ջանքերի շնորհիվ են հայտնվել վերը թվարկված շինությունները իրենց՝ բավական գրավիչ և գեղեցիկ էքստերիերով ու ինտերիերով: Լ. Հայրապետյանը գյուղում շատ հազվադեպ է լինում՝ տարին մեկ անգամ, և ժամանում է ուղղաթիռով:
Վանքեցիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ (ավելի ստույգ` հավաքչությամբ): Չնայած  նպաստավոր պայմաններ կան անասնապահության զարգացման համար, սակայն դրան զուգահեռ, երբ մեր կրթահամալիրի անխոնջ բարեկամ Ռազմիկի հետ փորձում էինք ճամաբարականներիս համար պանիր գնել՝ ոչ խանութներում, ոչ էլ առանձին բնակիչներից չկարողացանք ճարել:  Վանքեցիները անասունը պահում են միայն մորթի համար, իսկ հողագործությամբ գրեթե չեն զբաղվում: Դրանով կարելի բացատրել այն իրողությունը, որ ճամբարին անհրաժեշտ 20կգ.կարտոֆիլի ծավալը լրացնելու համար ստիպված եղանք գնել ոչ միայն  գյուղի  խանութներում առկա ողջ կարտոֆիլը, այլ նաև դիմել առանձին բնակիչների օգնության:
Վանքի տարիքային նկարագրի վրա բացասական է անդրադարձել երկու տարի առաջ փակված փայտամշակման գործարանը, ինչի պատճառով շուրջ 120 վանքեցիներ՝ հիմնականում երիտասարդներ մնացել են գործազուրկ և մեկնել Ռուսաստան՝ կամ արտագնա աշխատանքի, կամ էլ ընդհանրապես ընտանիքով լքել գյուղը:
Վանքի քիչ թե շատ աշխուժությունը ապահովում է <<Գանձասար>> տուրիստական գործակալությունը և Գանձասար վանք այցելող զբոսաշրջիները: Սակայն,եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ, ապա զբոսաշրջիների քանակը էականորեն կրճատվել է:
Չնայած,Արցախում ապրանքների գները երևանյանի  համեմա բարձր են  (որոշ ապրանքատեսակների դեպքում գրեթե 100 տոկոս), սակայն մեզ հետ ճամբարում գտնվող ստեփանակերտցիները և շուշեցիների դժգոհում էին Վանքի խանութներում վաճառվող ապրանքների թանկությունից:
Այդուամենայնիվ, չնայած դժվարություններին՝ Վանքը շատ հյուրասեր բնակիչներ ունի, որոնք հինգ օր շարունակ իրենց տանը հյուրընկալեցին մեր կրթահամալիրի սովորողներին՝ ինչի համար հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը: 
Չեմ կարող առանձնահատուկ շնորհակալություն չհայտնել Ռազմիկ Հակոբյանին և նրա ընտանիքին: Խոսքեր չկան նկարագրելու այդ հոգատար և մարդկային ջերմ վերաբերմունքը, որը մեր նկատմամբ ցուցաբերվեց ողջ ճամբարի ընթացքում: 

10.27.2013

Հյուրընկալ Մարիամը

Գանձասարյան ակումբային ստեղծագործական հավաքին մասնակցող ակուբների սովորողներից շատերը արդեն չորս օր է ինչ գիշերում հյուրընկալ Վանք գյուղի  առանձինտներում: <<Տնտեսագետի>> ակումբի կազմում ճամբարին մասնակցող Հայկուհին և Գայանեն  նույնպես հյուրընկալվեցին Գուրգեն Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցի  սովորող Մարիամիկենց տանըՈսկեծամիկ Մարիամիկը շատ գեղեցիկ կապույտ և  պայծառ աչքերով մի աղջնակ էորը ամբողջ ճամբարի ընթացքում պատարաստակամորեն մասնակցում և աջակցում էր ակումբային միջոցառումներինՄարիամիկը  սովորում է 8-րդ դասարանումև  ի դեպ դպրոցի լավագույն սովորողներից մեկն է:
Մարիամը ապրում է հայիկիՎասիլիիմայիրկիտիկին Ռոմելայի և երկու  եղբայրներիԽաչատուրի և Վլադիմիրի հետԱռաջ անցնելով նշեմոր մեր սովորողները շատ տպավորված են Մարիամի ընտանիքի հյուրընկալ և ջերմ ընդունելությունից:
Ներկայացնում են Հայկանուշը և Գայանեն:  

10.18.2013

Սպառողական նվազագույն զամբյուղ

«Ընտանեկան բյուջե: Նվազագույն սպառողական զամբյուղ» նախագիծ
Տնտեսագետի ակումբ

Բովանդակություն
Նկարագրություն
1
Նախագծի հեղինակ
Արման Երանոսյան
2
Մասնակիցներ
Ակումբի սովորողներ
3
Նախագծի համառոտ նկարագրությունն ու նպատակը
Նախագիծի նպատակն  է սովորողների մոտ ձևավորել պատկերացումներ
·         ընտանեկան բյուջեի, ընտանեկան բյուջեի ձևավորմանբյուջեի մուտքերի և ելքերի մասին,
·         նվազագույն սպառողական զամբյուղի, զամբյուղում առկա ապրանքախմբերի մասին,
4
Հարցեր, որոնք ուղղորդում են նախագիծը
  • Հինականում ի՞նչ  միջոցներից է ձևավորվում ընտանեկան բյուջեն,
  • Ի՞նչի վրա են հիմանականում ծախսերը կատարվում,
  • Ի՞նչ նկարագիր ունեն ձեռք բերված ապրանքները (դասկարգումը ըստ ապրանքատեսակների խմբերի)
  • Որքա՞ն է կազմում Ձեր (սովորողիամսեկան ծախսերը ընտանեկան բյուջեի,
  •  Ի՞նչ նկարագիր ունեն ձեռք բերված ապրանքները (դասկարգումը ըստ ապրանքատեսակների խմբերի)
5
Տևողությունը
սեպտեմբեր ամիս
6
Սովորողների և դասավանդողի նախագծային նյութերը


7
Աշխատանքային փուլերը
Դասավանդողը ծանոթացնում է նախագծինհիմնական հարցերինինֆորմացիայի աղբյուներինաշխատանքի ընթացքում ծագած խնդիրների և հարցերի քննարկում:
Սովորողները թեմայի վերաբերյալ նյութերը հրապարակում   են անձնական և ակումբային բլոգներում:
Նախագիծի ամփոփում և ներկայացում:
Սովորողների գնահատում և արդյունքների հրապարակում:

Առարկայի բովանդակություն

1. Տնտեսագիտություն առարկան և մեթոդը:
2. Տնտեսագիտության հիմնական ելակետային հասկացությունները:
3. Տնտեսության հիմնական նպատակներն ու խնդիրները:
4. Արադրական հնարավորությունների սահման: Այլընտրանքային արժեք:
5. Վերարտադրության փուլերը:6. Տնտեսական աճ: ՀՆԱ:
7. Աշխատանքի հասարակական բաժանումը:8. Փողի ծագումը և էությունը:
9. Շուկայական տնտեսակարգ: Բարիքի արժեք:
10. Շուկայի էությունը և կառուցվածքը:
11. Անհատական հետազոտական աշխատանքների միջոցով, առկա նյութի ամփոփում:
12. Պահանջարկ: Պահանջարկի կորը:
13. Պահանջարկի փոփոխության ոչ գնային գործոնները: Փոխարինող և Փոխլրացնող ապրանքներ:
14. Առաջարկ: Առաջարկի կոր:
15. Առաջարկի փոփոխության ոչ գնային գործոնները: Առաջարկի առաձգականություն:
16. Հավասարակշռությունը շուկայում:
17. Սպառողական վարքագծի տեսություն:
18. Աշխատանքի շուկա և աշխատավարձ:
19. Գործազրկություն: Պատճառները և տեսակները:
20. Անհատական հետազոտական աշխատանք:
21. Կապիտալ և տոկոս:
22. Հող և ռենտա:
23. Ձեռնարկատիրական գործունեության էությունը:
24. Ձեռնարկատիրական գործունեության տեսակները:
25. Տնտեսական ռիսկի էությունը:
26. Բաժնետիրական ընկերությունների էությունը և տեսակները:
27. Շուկայական մրցակցության մոդելները:
28. Բանկերը և դրանց գործառնությունները:
29. Վարկեր և արժեթղթեր:
30. Տնտեսության պետական կարգավորում:
31. Պետական բյուջեն: Հարկերը և տուրքերը: Ներքին և արտաքին պարտքը:
32. Բնակչության եկամուտները և դրանց անհավասարությունը
33. Սոցիալական ապահովության իրացման ձևերը:
34. Արտաքին առևտուրը: Բացարձակ և հարաբերական առավելությունների սկզբունքը:
35. Կապիտալի արտահանումը, աշխատանքի միջազգային միգրացիան և միջազգային արժույթային հարաբերությունները: Վճարաքյին հաշվեկշիռ:
36. Անհատական աշխատանքների միջոցով ամփոփում: