12.21.2014

Գնաճի (ինֆլյացիա) էությունը և տեսակները:

Փողը փչացնում է մարդկանց, իսկ ինֆլյացիան՝ փողին...

   Գնաճը կամ ինֆլյացիան գների ընդհանուր մակարդակի շարունակական աճն է, այսինքն՝ արտադրվող և սպառվող ապրանքների և ծառայությունների տիպական զամբյուղի գնման ծախսերի բարձրացումը: Նույնիսկ երբ գների ընդհանուր մակարդակը կայուն է, որոշ գներ կարող են աճել, իսկ մյուսները՝ նվազել: Ինֆլյացիայի ժամանակ գների աճը գերակշռում է գների անկմանը: Բարձր (կամ միջին) գների պատճառով, միավոր դրամով կարելի է գնել ավելի քիչ քան՝ նախկինում: Գնաճը, այսպիսով, կարող է սահմանվել որպես դրամական միավորի արժեքի (գնողունակության) նվազում:

   Սովորաբար ինֆլյացիան ներկայացվում է նաև՝ որպես շրջանառության մեջ փողի քանակի ավելցուկ, որը չի ծածկվում ապրանքային մասսայով: Երբեմն ինֆլյացիան ներկայացվում է՝ որպես փողի արժեզրկում ապրանքների և արտարժույթի համեմատ: Սակայն ամեն մի ապրանքի թանկացում դեռևս չի նշանակում ինֆլյացիա, օրինակ, եթե երկրում թանկացել է որևէ ապրանք, այսինքն դրա պահանջարկը գերազանցել է առաջարկին դա դեռևս ինֆլյացիա չէ: Ինֆլյացիան երկրում առաջանում է շուկայում երկարատև անհամապատասխանության, անհամամասնության հետևանքով, երբ ամբողջական պահանջարկը գերազանցում է ամբողջական առաջարկին: Այսինքն, ինֆլյացիան ամբողջական պահանջարկի և ամբողջական առաջարկի միջև առաջացող անհամամասնությունն է:
Շուկայական տնտեսության պայմաններում նման անհամամասնությունը կարելի է վերացնել գների բարձրացման միջոցով, իսկ այդ բարձրացումը տեսանելի է բոլորին և դրա համար էլ ինֆլյացիայի այս ձևն անվանում են ինֆլյացիայի բաց ձև: Սակայն, օրինակ ԽՍՀՄ տարիներին գները կայուն էին, ֆիքսված և դրանք բարձրացնել հնարավոր չէր. դա էլ հանգեցնում էր դեֆիցիտի, հերթերի, ապրանքների վերավաճառքի և սև շուկայի առկայության: Ինֆլյացիայի այս ձևն անվանում են  թաքուն կամ քողարկված ինֆլյացիա:
Ըստ ինֆլյացիայի տեմպերի՝ պետք է տարբերակել հետևյալ 4 ձևերը.
  1. չափավոր ինֆլյացիա, որը երբեմն անվանում են սողացող: Այս դեպքում գներն աճում են տարեկան մինչև 10%, փողի արժեքը չի փոխվում,
  2. քառատրոփ ինֆլյացիա, որի դեպքում գներն աճում են տարեկան 10-100%, 
  3. հիպերինֆլյացիա, երբ գներն աճոււմ են տարեկան աստղաբաշխական տեմբերով՝ 100 և ավելի տոկոսով,
  4. սուպերինֆլյացիա, երբ գներն աճում են ամիսը 50 և ավելի տոկոսով:
1922թ.-ին Գերմանիայոււմ ինֆլյացիայի մակարդակը կազմել է 5470%, իսկ ահա 1923թ.-ին այդ նուն Գերմանիայում գներն աճեցին 13*10^11 %-ով: Սա նշանակում է, որ գները երկրում ամեն օր փոխվում էին, ընդ որում օրը մի քանի անգամ: Մարդկության պատմության մեջ յուրահատուկ է 1946թ. Հունգարիայի սուպերինֆլյացիան, երբ հունգարական 1 նոր ֆորինտը հավասար էր 829*10^22 հին ֆորինտին:
Տարբերակվում են նաև ինֆլյացիայի հաշվեկշռված և չհաշվեկռված ձևերը: Հաշվեկշռված է կոչվոււմ այն ինֆլյացիան, երբ գներն աճոււմ են չափավոր և տարածվոււմ համարյա բոլոր ապրանքների վրա, իսկ չհաշվեկշռվածի դեպքոււմ անհամապատասխան:
Տարբերակվոււմ են նաև չսպասվող կամ անկանխատեսելի և կանխատեսելի ինֆլյացիայի տեսակներ: Չսպասվող կամ անկանխատեսելի է համարվոււմ այն ինֆլյացիան, երբ գներն աճոււմ են թռիչքաձև, որն էլ հանգեցնոււմ է ինֆլյացիոն սպասոււմների. քայքայվոււմ է ողջ տնտեսոււթյոււնը: Կախատեսելի է համարվոււմ այն ինֆլյացիան, երբ գների ընդհանոււր մակարդակի աճը նախապես հայտնի է կառավարոււթյան կամ որոշոււմ կայացնողների համար:

Ինֆլյացիայի պատճառը: Պահանջարկի և առաջարկի ինֆլյացիա:

Ինֆլյացիայի պատճառները բազմաթիվ են ու բազմազան: Դրանք կարելի է բաժանել երկոււ խմբի՝ ներքին և արտաքին.

  1. Ներքին խնդիրներն են՝
  • փողի մասսայի ավելացումը,
  • արտադրության կառուցվածքի, հետևաբար նաև ամբողջական առաջարկի կառուցվածքի փոփոխությունը և անհամապատասխանությունը ամբողջական պահանջարկին,
  • պետական բյուջեի դեֆիցիտը նոր փողերի հաշվին փակելը,
  • ինֆլյացիոն սպասումները:
    2. Արտաքին պատճառներից են՝
  • արտաքին առևտրի և վճարային հաշվեկշռի բացասական սալդոն,
  • արտաքին պարտքի ավելացումը,
  • ներմուծվող ինֆլյացիան,
  • երկրի ազգային արժույթի արժեզրկումը այլ արժույթների նկատմամբ:
Ինֆլյացիայի չափումը

     Տարեկան ինֆլյացիայի մակարդակը տվյալ տարվա գների ինդեքսն (ԳԻ) է՝ նախորդ տարվա ինդեքսի նկատմամբ տոկոսով արտահայտված: Մաթեմատիկորեն, ինֆլյացիայի մակարդակը կարելի է գրել հետևյալ կերպ.

Ի=(տվյալ տարվա ԳԻ - նախորդ տարվա ԳԻ) / նախորդ տարվա ԳԻ x 100

    Այսպիսով, եթե այս տարվա գների ինդեքսը 220 է՝ համեմատած նախորդ տարվա 200-ի հետ, ապա ինֆլյացիայի մակարդակը հավասար կլինի 10%-ի:

(220-200)/200x100 =10

        Ինֆյլացիայի մակարդակը չափելու համար Հայաստանում լայնորեն օգտագործում են սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) և ՀՆԱ-ի դեֆլյատորը: Քանի որ ՍԳԻ և ՀՆԱ-ի դեֆլյատորը հաշվարկվոււմ են ամսական և եռամսյակային կտրվածքով, համապատասխանաբար, հաճախ նախորդ 12 ամիսների ինֆլյացիայի մակարդակը հաշվելու համար համեմատում են որևէ առանձին ամսվա (կամ եռամսյակի) արժեքը նախորդ տարվա միևնույն ամսվա (կամ եռամսյակի) արժեքի հետ:

    

Комментариев нет:

Отправить комментарий