8.11.2014

Բաժին 6.Գործառնական և այլ ընթացիկ կրեդիտորական պարտքերի հաշվառումը

Կրեդիտորական պարտավորությունը, ի տարբերություն  դեբիտորականի, այն պարտավորությունն է, որը պարտք է կազմակերպությունը:

«Ընթացիկ պարտավորություններ» 5-րդ դասն իր մեջ ներառում է հետևյալ խմբերը` 51 «Ստաված կարճաժամկետ փոխառություններ և վարկեր», 52-53 «Գործառնական և այլ ընթացիկ կրեդիտորական պարտքեր» և 54 «Այլ ընթացիկ պարտավորություններ»:

Գործառնական և այլ ընթացիկ կրեդիտորական պարտքեր դասն իր մեջ ներառում է հետևյալ երկրորդ կարգի հաշիվները`
521         «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
523         «Ստացված կանխավճարներ»
524         «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին»
525         «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով»
527         «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
528       «Կրեդիտորական պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով»
529       «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին»
531       «Այլ ընթացիկ պարտավորություններ»

Կրեդիտորական պարտավորություններին են վերաբերվում դրամի վճարման, ծառայության մատուցման կամ ակտիվ փոխհատուցման հետ կապված պարտավորությունները: Դրանց կարելի է նաև սահմանել, որպես կազմակերպության ընթացիկ և ապագա ակտիվների և ռեսուրսների գծով պահանջներ: Այդ պահանջները սովորաբար ունեն առավելություն կազմակերպության տնօրինության պահանջների նկատմամբ:

Կրեդիտորական պարտքերը գնումների գծով հաշվառում են  521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» պասիվային հաշվով: Այդ հաշիվը նախատեսված է հումքի, նյութերի, ապրանքների, ծառայությունների, աշխատանքների, ֆինանսական ակտիվների, հիմնական միջոցների և այլ ակտիվների ձեռքբերման գծով կրեդիտորական պարտքերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Ակտիվների ձեռքբերումը կամ ծառայությունների ստացումը ձևակերպվում են հետևյալ թղթակցություններով`

Ակտիվների ձեռքբերման դեպքում`
          Դտ 111  «Շահագորժման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»
          Դտ 113  «Շահագորժման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
          Դտ 118  «Անավարտ և ընթացիկ նյութական ակտիվներ»
          Դտ 131  «Ոչ նյութական ակտիվներ»
          Դտ 141  «Բաժնեմասնության մեթոդով հաշվառվող ներդումներ»
          Դտ 211  «Նյութեր»
          Դտ 216  «Ապրանքներ» և այլն
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

Մատուցած ծառայությունների դեպքում`
          Դտ 712  «Իրացման ծախսեր»
          Դտ 713  «Վարչական ծախսեր»
          Դտ 813  «Անուղղակի արտադրական ծախսումներ»
          Դտ 821  «Հիմնական միջոցների կառուցման ծախսումներ»
          Դտ 823  «Հիմնական միջոցների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»
          Դտ 824  «Ոչ նյութկան ակտիվների ներստեղծման ծախսումներ»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով

Գնումների գծով կրեդիտորական պարտքերի մարումները ձևակերպվում են`
ա)Դրամական միջոցներով
          Դտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով
          Կտ 251 «Դրամարկղ»
          Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
բ)Վարկերով և փոխառություններով`
          Դտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով
          Կտ 411 «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
          Կտ 412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»
          Կտ 511 «Կարճաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
          Կտ 513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»

Գնումների գծով կրեդիտորական պարտքերի զիջման դեպքում տրվում է հետևյալ ձևակերպումը`
          Դտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով
          Կտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»

Ստացված կանխավճարներ հաշիվը նախատեսված է գնորդներից և պատվիրատուներից արտադրանքի, ապրանքների, այլ ակտիվների մատակարարման, ինչպես նաև աշխատանքների, ծառայությունների մատուցման և գործառնական վարձակալության համար ստացված կանխավճարների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ստացված կանխավճարների հաշվառման նպատակով բացվել է 523 «Ստացված կանխավճարներ» պասիվային հաշիվը: Տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`
                  
Ստացված կանխավճարների գծով
          Դտ 252 «Հաշվարկային հաշիվ»
          Կտ 523 «Ստացված կանխավճարներ»

Կանխավճարի դիմաց առաքվում է արտադրանք`
          Դտ 523 «Ստացված կանխավճարներ»
          Կտ 6111 «Արտադրանքի վաճառքից հասույթ»

Կանխավճարի դիմաց առաքվում է ապրանք`
          Դտ 523 «Ստացված կանխավճարներ»
          Կտ 6112 «Ապրանքների վաճառքից հասույթ»

Կանխավճարի դիմաց մատուցվում է ծառայություն`
          Դտ 523 «Ստացված կանխավճարներ»
          Կտ 6114 «Ծառայությունների մատուցումից հասույթ»

Ստացված կանխավճարների հետ վերադարձման դեպքում
          Դտ 523 «Ստացված կանխավճարներ»
          Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»

Աշխատանքի վարձատրությունը գործատուների կողմից աշխատողներին նրանց աշխատանքի դիմաց դրամական կամ այլ ձևով կատարվող վճարումն է: Աշխատակիցների հատուցումները աշխատակիցների կողմից մատուցած ծառայության դիմաց կազմակերպության կողմից ցանկացած ձևով տրվող հատուցումներն են: Աշխատակիցների հատուցումները ներառում են`

ա)աշխատակիցների կարճաժամկետ հատուցումները (աշխատավարձ):
բ)հետաշխատանքային հատուցումները (կենսաթոշակ):
գ)աշխատակիցների այլ երկարաժամկետ հատուցումները:
դ)ազատման նպաստներ և այլն:

Աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով կրեդիտորական պարտքերը հաշվառվում են 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» առաջին կարգի հաշվով: Մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է աշխատակիցներին աշխատավարձի և այլ կարճաժամկետ հատուցումների գծով կրեդիտորական պարտքերը հաշվետու ամսվա դրությամբ: Կազմակերպությունները աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով կրեդիտորական պարտքերը պետք է ձևակերպեն որպես իրացման կամ վարչական ծախս կամ ներառեն մեկ այլ ակտիվի ինքնարժեքի մեջ:

Սոցիալական վճարումներ են կատարում գործատուները, վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը: Կազմակերպությունները սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած պարտավորությունները ևս պետք է ձևակերպեն որպես ծախս կամ ներառեն մեկ այլ ակտիվի ինքնարժեքի մեջ: Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ գծով հաշվառումն իրականացվում է 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով» առաջին կարգի հաշվով:

Աշխատողի անվանական աշխատավարձի առավելագույն չափը սահմանվում է կազմակերպության կողմից` ելնելով նրա ֆինանսական հնարավորություններից և սահմանափակման ենթակա չէ:

Աշխատանքի վարձատրության նվազագույն չափը հարկման ենթակա չէ: Աշխատողների աշխատավարձերից կատարվում են տարբեր պահումներ, որոնց չափով նվազեցվում են պարտավորությունները նրանց հանդեպ: Դրանցից պարտադիր են համարվում եկամտահարկի և սոցիալական ապահովագրության վճարների պահումները, որոնք իրականացվում են «Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքների դրույթների համապատասխան:

Եկամտահարկի պահումները իրականացվում են «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, մասնավորապես`
  • հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի հաշվին կատարվող կենսաթոշակային, զբաղվածության, սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների չափով (3%):
  • հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար 32,500 դրամի չափով (անձնական նվազեցում):
Եկամտահարկի հաշվարկը հարկային գործակալի կողմից իրականացվում է հետևյալ դրույքաչափով`
Հարկվող եկամտի նկատմամբ կիրառվող դրույքաչափը
Ամսական հարկվող եկամտի չափը
 Հարկի գումարը
Մինչև 80,000 դրամ
 Հարկվող եկամտի 10%-ը
80,000 դրամից ավելի
8,000 դրամին գումարած 80,000 դրամը գերազանցող գումարի 20%-ը

«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն գործատուները յուրաքանչյուր վարձու աշխատողի համար սոցիալական վճարները կատարում են հետևյալ չափով`
Գործատուի կողմից կատարվող սոցիալական ապահովագրության վճարներ
Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի ամսական չափը
Սոցիալական վճարների չափը
Մինչև 20,000դրամ
7,000դրամ
20,000-ից մինչև 100,000դրամ
7,000դրամ գումարած 20,000 դրամը գերազանցող գումարի 15%-ը
100,000դրամից ավելի
19,000դրամ գումարած 100,000դրամը գերազանցող գումարի 5%

Ստորև ներկայացնում ենք աշխատավարձի և սոցիալական ապահովագորության վճարների հաշվեգրման և վճարման հետ կապված հաշվապահական գրացնումները.

1.Աշխատավարձի հաշվեգրում`
Դտ 7121, 7131 «Աշխատավարձի վճարման ծախսեր, սոցիալական ապահովագրության վճարներ»
Կտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»

2.Գործատուի կողմից վճարվելիք սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտքի արտացոլում`


Դտ 7121, 7131 «Աշխատավարձի վճարման ծախսեր, սոցիալական ապահովագրության վճարներ»
Կտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով»

3.Աշխատավարձից պահված սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտքի արտացոլում`
Դտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
Կտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով»

4.Աշխատավարձից ուղղվող հատկացումներ եկամտահարկին`
Դտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
Կտ 5242 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր եկամտահարկի գծով»

5.Եկամտահարկի գծով կարճաժամկետ պարտքերի մարում


Դտ 5242 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր եկամտահարկի գծով»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»

6.Սոցիալական ապահովագրության գծով կարճաժամկետ պարտքերի մարում (գործատուի)
Դտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»

7.Սոցիալական ապահովագրության գծով կարճաժամկետ պարտքերի մարում (3%)
Դտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»

8.Աշխատավարձի վճարում
Դտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»


Комментариев нет:

Отправить комментарий