1.29.2014

Տնտեսական տատանումներ (ցիկլեր):




Տնտեսական ցիկլերը գործարար ակտիվության միմյանց հաջորդող փուլերն են, որոնք կրկնվում են մի քանի տարվա ընթացքում: Տնտեսական ցիկլը՝ տնտեսական գործունեության ընդհանուր մակարդակի տատանումներ, որոնք չափվում են այնպիսի փոփոխություններով, ինչպիսիք գործազրկության մակարդակն է և իրական ՀՆԱ-ի փոփոխությունները: 
Տարբեր տնտեսական ցիկլեր տարբերվում են իրենց տևողությամբ և հաճախականությամբ, բայց դրանք բոլորն էլ անցնում են նույն փուլերը.
  1. ցիկլի գագաթ կամ պիկ,
  2. անկում, նվազում կամ ճգնաժամ,
  3. դեպրեսիա (անկման նվազագույն կետ, լճացում),
  4. վերելք (աշխուժացում, ընդլայնում):
Ցիկլերի գնհատումը կատարվում է  արտադրության ծավալի, գործազրկության և  ինֆլյացիայի մակարդակների փոփոխությունները հաշվի առնելով:
Ցիկլի գագաթի  փուլում տնտեսությունը բնութագրվում է լրիվ զբաղվածությամբ և արտադրությունն աշխատում է գրեթե ամբողջ հզորությամբ, և իրական ՀՆԱ-ն կտրուկ աճում է: Այս փուլում տնտեսությունը երբ հասնում է պոտենցիալ մակարդակին այստեղ արտադրության ծավալը և բոլոր տեսակի եկամուտները շատ բարձր են, հետևաբար բնակչության բոլոր ծախսումները գտնվում են բարձր մակարդակի վրա: Սա նշանակում է, որ պիկի ժամանակ հնարավոր է մեծ չափի ինֆլյացիա:
Անկում՝ տնտեսական ակտիվության նվազումն է, որը բնութագրվում է իրական ՀՆԱ-ի նվազմամբ և գործազրկության աճով: Այս փուլում արտադրությունը և եկամուտները նվազում են, գների բարձր մակարդակը երկար ժամանակ պահպահնվում է, բայց ի վերջո կտրուկ ընկնում է: Որոշ տնտեսագետներ անկումը բնորոշում են որպես իրար հաջորդող երկու եռամսյակներ, որոնց ընթացքում տեղի է ունեցել իրական ՀՆԱ-ի նվազում:
Դեպրեսիա: Ճգնաժամի հետագա խորացումը բերում է մի վիճակի, երբ գործազրկությունը հասնում է ամենաբարձր աստիճանին, արտադրության ծավալն ամենացածր մակարդակի վրա է: Խիստ ցածր են բոլոր տեսակի եկամուտները և ծախսումները: Այս փուլում ներդրումներ գրեթե չկան կամ շատ քիչ են և գործարար ակտիվությունը կրճատվում է: Գների ընդհանուր մակարդակը ցածր է:
Վերելքի ժամանակ արտադրությունը և եկամուտները աճում են, գների մակարդակն աճում է, մոտենում են լրիվ զբաղվածության մակարդակին: 
Ինչպես նշվեց, չնայած ցիկլերը անցնոււմ են նոււյն փուլերը, սակայն նրանք տարբերվում են տևողությամբ և հաճականությամբ: Այդ պատճառով որոշ տնտեսագետներ այս երևոււյթը գերադասում են անվանել ոչ թե տնտեսական ցիկլերը, այլ տնտեսական տատանումներ, քանի որ բիկլերը ի տարբերոււթյուն տատանումների, ենթադրում են կանոնավորություն:
Գործնական ակտիվության ոչ բոլոր տատանումներ են բացատրվում տնտեսական ցիկլերով: Գոյություն ունեն գործարար ակտիվության սեզոնային տատանումներ: Օրինակ՝ գյուղատնտեսությունը, շինարարությունը ևս սեզոնային տատանման օրինակներ են: Սրանց անվանում են ոչ ցիկլային  տատանումներ:


Օգտագործված գրականություն.

“Экономикс”, К. Р. Макконнелл, С. Л. Брю, Москва, 1993 

«Տնտեսագիտություն», ՋԴԳոռթնիԵրևան, 1999

Комментариев нет:

Отправить комментарий