2.03.2014

Տնտեսագիտության ծագումը, կայացումը և զարգացման հիմնական ուղղությունները:

Տնտեսագիտությունը գիտություն է, սահմանափակ ռեսուրսների այլընտրանքային օգտագործմամբ, անսահմանափակ պահանջմունքների առավելագույն բավարարման, մեթոդի, սկզբունքների և օրենքների վերաբերյալ:



Տնտեսագիտությունն իր ձևավորման պրոցեսում անցել է երկու փուլ. առաջինը նրա նախապատմությունն է, երկրորդը՝ ձևավորումը և որպես առանձին, ինքնուրույն, համակարգված գիտության կայացումը և հետագա զարգացումը:
1.Նախապատմության շրջանում  տնտեսագիտությունը որպես առանձին ինքնուրույն գիտություն գոյություն չի ունեցել: Տնտեսական այս կամ այն հարցի մասին եղել են մեկնաբանություններ, կարծիքներ այն էլ պետական, պատմա-փիլիսոփայական որևէ խնդիր քննարկելիս: Այդ շրջանում մասնավորապես քննարկման առարկա են դարձել բնաիրային և դրամական տնտեսությունները, պատերազմների տնտեսական հետևանքները, հարստության և աղքատության խնդիրները,.. և այլն: Օրինակ, պատերազմները դիտվում էին ոչ միայն տարածքներ գրավելու, այլև հարստանալու միջոց:
Անտիկ աշխարհում տնտեսագիտական մտորումները և քննարկումները գիտական որոշ տարրեր են ձեռք բերում Արիստոտելի (384 -322 մ.թ.ա.), Պլատոնի, Ավգուստինի և Թովմա Աքվինացու ուսումնասիրություններում և աշխատություններում: Արիստոտելը ամբողջ տնտեսությունը սիստեմավորում և բաժանում էր երկու մասերի՝ <<տնտեսության>> և <<խրեմատիստիկայի>>: <<Տնտեսության>> տակ նա նկատի ուներ նրա բնաիրային ձևը, իսկ <<խրեմատիստիկայի>>տակ տմտեսության դրամական կամ փողային ձևը: Դա արժեքավոր և գիտական մակարդակին մոտ ընդհանրացում էր: Բացի դրանից, Արիստոտելն ըստ էության  մոտեցավ պարզ արժեձևը դրամաձևի վերածելու գաղափարին:
Տնտեսագիտական հայացքների ձևավորումը կապված էր նաև տնտեսական երևույթների սոցիալական ասպեկտների մեկնաբանությունների հետ: Դա իր արտահայտությունն է գտել առևտրի, փողի և գների երկարատև ու հաճախ հակասական գնահատումների ու արժեքավորումների մեջ: <<Հարստության և առաքինության անհամատեղելիության (Պլատոն), դրամական հարստության <<անբանականության>> (Արիստոտել) գաղափարն այն մասին, որ <<հարստությունը աղքատների կողոպուտն է…>>, <<կերպարանափոխվել է <<արդարացի գներ>>, <<արդարացի փոխանակության որոնումների մեջ >>(Թովմա Ակվիմացի): Դա ոչ այլ ինչ է, քան գույքային անհավասարության և սոցիալական անարդարության երևույթների այս կամ այն կերպ արտացոլումը ժամանակի տնտեսագիտական մտորուների, գնահատուների և հայացքների մեջ:


2. Դասական տնտեսագիտության ձևավորումը և կայացումը:
Մերկանտիլիստներ: Տնտեսագիտության, որպես ինքնուրույն գիտության սկիզբ դրվեց Անգլիայում, 17–րդ դարում մերկանտիլիստների կողմից: Մերկանտիլ դպրոցի ներկայացուցիչներն իրենց հետազոտությունների ուշադրության կենտրոնում էին պահում շրջանառության ոլորտը: Ինչպես վաղ շրջանի(16-րդ դար), այնպես էլ ուշ , զարգացած շրջանի (17-րդ դար) մերկանտիլիստները հարստության ամենաիրական ու բարձրագույն ձևը համարում էին փողը, դրամական ձևը, իսկ նրա ստեղծման ոլորտը առևտուրը, մասնավորապես արտաքին առևտուրը:
Դա բացատրվում էր նրանով, որ 16-17 –րդ դարերում Անգլիան համարվում էր <<աշխարհի արհեստանոցը>> ու ուներ բավականին ծավալուն և ակտիվ բալանսով արտաքին առևտուր: Անգլիան մի կողմից հանդիսանում էր արտաքին աշխարհից հումք և սննդային ապրանքներ գնող, իսկ մյուս կողմից պատրաստի արդյունաբերական արտադրանքներ (սարքավորումներ, մեքենաներ, մահուդ, հագուստ և այլն)  արտահանող երկիր:
Այսպիսով, մերկանտիլիստները առաջինը, ըստ էության, ընդգծեցին նոր ձևավորվող շուկայական տնտեսությունում շրջանառության ոլորտի, փողի կամ հարստության դրամական ձևի առավելությունը  և կարևորությունը՝ մինչ այդ տիրապետող   հարստության հողային ձևի նկատմամբ:
Գիտական դասական տնտեսագիտության ստեղծման ու կայացման հայրենիքը նույնպես դարձավ Անգլիան (18-րդ դար): Անգլիական գիտական դասական  տնտեսագիտության ստեղծողը դարձավ Ուլիամ Պետտին: Ի տարբերություն մերկանտիլիստների, Պետտին հարստության ստեղծման  հետազոտության  ոլորտը բացի շրջանառությունից տարածեց նաև արտադրության վրա: Նա առաջինն էր, որ նկատեց և կարևորեց արտադրության ու շրջանառության ոլորտների փոխադարձ կապը և հարստության ստեղծման աղբյուրը շրջանառության ոլորտից տեղափոխեց արտադրության ոլորտը՝ հայտարարելով, որ աշխատանքը նյութական հարստության հայրն է, իսկ հողը՝ նրա մայրը:
Ֆիզիոկրատներ: Գիտական դասական տնտեսագիտության կայացման գործում շատ կարևոր  դեր կատարեց ֆրանսիական ֆիզիոկրատների դպրոցը (Ֆրանսուա Քենե (1694 – 1774) և Անի Ռոբեր Ժակ (1772 - 1781)) : Ֆիզիոկրատների հիմնական ծառայությունը և առաջընթաց քայլն այն էր, որ վերջնականապես հաղթահարվեց մերկանտիլիստների տեսակետը միայն շրջանառության ոլորտում հարստության ստեղծման հարցում: Ֆիզիոկրատները ի տարբերություն նաև Ուիլյամ Պետտիի, հարստության ստեղծման աղբյուր համարեցին արտադրության մեջ կիրառվող արտադրական աշխատանքը, այլ ոչ թե միայն ոսկի ու արծաթ արտադրող աշխատանքը:
Առաջինը ֆիզիոկրատները   փորձ կատարեցին կազմելու հասարակական վերարտադրության և տարեկան ստեղծված ամբողջական արդյունքի շրջապտույտի ու իրացման մակրոտնտեսական մոդելը (Քենեի տնտեսական աղուսյակ):
Ֆիզիոկրատները, սակայն, արտադրողական և հարստության ստեղծող էին համարում միայն գյուղատնտեսության մեջ կիրառվող աշխատանքը: Այսպես,Քենեն գտնում էր, որ միայն հողն է պտղաբեր և միայն նա կարող է տալ զուտ արդյունք և արտադրության ծախքերը գերազանցող եկամուտ: Քենեն  արդյունաբերությունը համարում էր անպտուղ ճյուղ, իսկ արդյունաբերողներին անպտուղ դասակարգ, որը միայն փոխանակում է իր արտադրանքը ֆերմերային արտադրանքի հետ:
Դասական տնտեսագիտության ձևավորումն ու կայացումն իր ավարտական փուլին հասավ Ադամ Սմիթի (1723-1790)  ջանքերով:
 Ադամ Սմիթը որպես Գլազգոյի համալսարանի բարոյափիլիսոփյության  պրոֆեսոր Ֆրանսիա կատարած ուղևորության ժամանակ ծանոթանում է Ֆրանսուա Քենեի հետ և ստանում մեծ տպավորություն, որն անհետ չկորավ և անշուշտ որոշակի դեր խաղաց նրա հետազոտություններում:
1776թ. Հրապարակվեց Ադամ Սմիթի դարագլուխ կազմող և մինչև այժմ իր նշանակությունը պահպանող <<Ժողովուրդների հարստությունը>> (կամ <<Ազգերի հարստությունը>>) աշխատությունը:Պատահական չէ, որ  բոլոր անվանի տնտեսագետները  ընդունեցին, որ Ա. Սմիթի աշխատությունով ազդարարվեց գիտական տնտեսագիտության ծնունդը և կայացումը: <<Ժողովուրդների հարստությունը>> աշխատանքով ազդարարվեց գիտական տնտեսագիտության ծնունդը և կայացումը: Գրքում առաջին անգամ տրվեց շուկայական կապիտալիստական տնտեսության համակարգված հետազոտությունը: Այն ներառում է արժողության չափը և աղբյուրը, արտդրության ծախքերի տեսությունը, առաջարկով որոշվող գները, աշխատավարձը, շահույթը, ռենտան, հասարակական հաշիվների ցուցանիշները, կապիտալը և եկամուտը,բանկային գործը, արտադրողական և ոչ արտադրողական աշխատանքը, կապիտալ ներդրումների օպտիմալ բշխումը, <<անտեսանելի ձեռքը>> և պետական պարտքը:
<<Ժողովուրդների հարստությունը>> աշխատությունում ավարտին հասցվեց արժեքի աշխատանքային տեսությունը, ամբողջական ու համակարգված վերլուծության ենթարկվեց շուկայական կապիտալիստական տնտեսությունը որպես ինքնակարգավորվող և ինքնակառավարվող տնտեսություն (առանց պետության միջամտության), որտեղ շուկան ոչ հրաման է ընդունում, ոչ էլ խնդրանք: Մասնավոր սեփականության հիմքի վրա աշխատող շուկան ստեղծում է տնտեսական ազատություն, որն իր բնույթով <<բնական ազատություն է>>, հոգեհարազատ մարդու էությանն ու բանականությանը՝ ստեղծելով ազատ անհատի ու ազատ հասարակության շահերի լիակատար ներդաշնակություն: Լինելով մանուֆակտուրային ժամանակի մտածող, Ա. Սմիթը ցույց տվեց մի կողմից աշխատանքի արտադրողականության բարձրացման դերը երկրի հարստության մեծացման գործում, մյուս կողմից հանգամանորեն վերլուծեց աշխատանքի մանուֆակտուրայի բաժանման դերը աշխատանքի արտադրողականության բարձրացման գործում: Շուկայական տնտեսության ինքնակարգավորման ու զարգացման մոդելում Ա. Սմիթը առանձնահատուկ տեղ ու դեր է հատկացնում մրցակցությանը:
Այսպիսով, Ա. Սմիթի <<Ժողովուրդների հարստությունը>> աշխատությունը այնքան ճշմարիտ և հզոր է, որ մինչ օրս էլ պահպանում է իր կենսունակությունն ու արժեքը: <<Ժողովուրդների հարստության>> կենտրոնական մոտիվը <<անտեսանելի ձեռքի>> գործողությունն է. Մենք մեր հացը ստանում ենք ոչ թե հացթուխի ողորմածությունից, այլ նրա եսասիրական շահից: Ա. Սմիթը կարողացավ կռահել այն արգասավոր միտքը, որ որոշակի հասարակական պայմաններում,....<<աշխատող մրցակցության>> պայմաններում, մասնավոր մահերը կարող են ներդաշնակ զուգակցվել հասարակության շահերի հետ: Շուկայական տնտեսությունը, որը կոլեկտիվ կամքով չի կառավարվում, չի ենթարկվում միասնական ծրագրին, այնուհանդերձ հետևում է վարքի խիստ կանոններին:...Յուրաքանչյուր առանձին գնորդ ենթարկվում է գներին, իսկ գները իրենց հերթին ենթարկվում են բոլոր անհատական ռեուկցիաների ամբողջությանը: Այսպիսով. <<անտեսանելի ձեռքը>> շուկայում ապահովում է մի արդյունք, որը կախվածշ չէ անհատների կամքից ու մտադրությունից:
Տնտեսագիտության զարգացման հաջորդ ժամանակաշրջանը 19-րդ դարն է, իսկ նրա նոր փուլը` Կ.Մարքսի (1818-1883) <<Կապիտալը>>: Մինչ տնտեսագիտությամբ զբաղվելը Մարքսը արդեն դարձել էր հեղափոխական, բանվոր դասակարգի առաջնորդը: Դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ Մարքսը ի տարբերություն Ա. Սմիթի, որը հետամուտ էր կապիտալիզմի ինքնակառավարման, արդյունավետության, հավասարակշռության ներդաշնակության ու արտադրման ու բանական ասպեկտներին, Մարքսը, ճիշտ հակառակը, հետամուտ էր լինում կապիտալիզմի ներքին հակասություններին, անկայունության և մակրոտնտեսական անհավասարակշռվածության, գերարտադրության տնտեսական ճգնաժամի ու նրա անխուսափելի կործանման բացահայտման հիմնավորումների շարադրմանը: Դա անշուշտ քաղաքականացնում էր մարքսյան տնտեսագիտությունը և իջեցնում նրա գիտական և մեթոդական արժանիքները: Սակայն Մարքսի աշխատությունը թերություններով հանդերձ առաջին փորձն էր տալու կապիտալիզմի <<շարժման օրենքների>> ընդհանրացված տարբերակը:
            19-րդ դարի վերջին արմատական փոփոխությունների ենթարկվեց տնտեսագիտական մտքի զարգացման պատմությունը, որը հայտնի է <<մարժինալիստական հեղափոխություն>> անվանումով: Մարժինալիստական հեղափոխության հեղինակներց էր Ալֆրեդ Մարշալը (1840-1921), որը զարգացրեց պահանջարկի առաձգականության տեսությունը կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածներում, որը հանգեցնում է մասնակի հավասարակշռության: Այսպիսով, լայն հնարավորություններ ստեղծվեցին սոցիալ տնտեսական երևույթների քանակական չափումների և մաթեմատիկական մոդելավորման համար: Ստեղծվեց իրոք մաթեմատիկական տնտեսագիտություն, որը նպաստեց տնտեսագիտության հիմնահարցը օպտիմալ լուծելու ճանապարհին կատարելու ճիշտ ընտրություն:
            Տնտեսագիտությունը զարգացման նոր փուլ մտավ 20-րդ դարում: 20-րդ դարը նշանավորվեց մակրոտնտեսագիտության բուռն զարգացմամաբ: Դա պայմանավորված էր նրանով, որ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին հատկապես սուր ձևեր ու տագնապալի չափեր ընդունեցին կապիտալիստական աշխարհի մակրոտնտեսական անկայունությունները, անկումները ու ճգնաժամները: Դրա բարձրագույն կետը 1929-30 թ.թ. այսպես կոչված <<Մեժ դեպրեսիան>> էր, որը հիմնովին ցնցեց աշխարհը, մասնավորապես ԱՄՆ-ի տնտեսությունը: Ահա այդ ժամանակահատվածում ծնվեց 20-րդ դարի մեծ դասական Ջոն Մեյնարդ Քեյնսը (1883-1946): Նրա <<Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր>> տեսություն>> աշխատությունը շրջադարձային և նոր փուլ էր տնտեսագիտության պատմության մեջ: Քեյնսը, ի տարբերություն Սմիթի, գտավ, որ կապիտալիզմը միայն <<անտեսանելի ձեռքով>>, առանց պետական միջամտության, չի կարող ապահովել մակրոտնտեսական մշտական կայունություն և հավասարակշռություն, որ անխուսափելի են դրանց պարբերաբար խախտումները  և տնտեսական ցնցումները: Քեյնսը էապես տարբերվեց նաև Մարքսից: Ի տարբերություն Մարքսի, Քեյնսը հրապարակ իջավ ոչ թե կապիտալիզմի կործանման անխուսափելիությունը հիմնավորող, այլ որպես կապիտալիզմը փրկող տնտեսագետ:
            Հասկանալի է, որ ինչպես միկրո, այնպես էլ մակրոտնտեսագիտության զարգացումը չի ավարտվել և այն անընդհատ շարունակվող պրոցես է:

Ա. Երանոսյան

         
           


Комментариев нет:

Отправить комментарий