11.16.2014

Բնակչության եկամուտները


Պետության, ֆիզիկական և իրավաբանական (կազմակերպություններ) անձանց, որոշակի ժամանակահատվածում կատարված տնտեսական գործունեության արդյունքում գրանցած ակտիվների աճը կոչվում է եկամուտ: Եկամուտ ասելով հասկանում ենք պետության, կազմակերպության, բնակչության եկամուտները (ընդ որում դրանցից յուրաքանչյուրի գոյացման աղբյուրը տարբեր է) որոնք առաջանում են որոշակի տնտեսական գործունեություն ծավալելու արդյունքում. կարող են արտահայատված լինել նյութական արժեքների կամ դրամական միջոցների տեսքով: Նշված սուբյեկտների եկամուտը, մյուսի համար կարող է հանդիսանալ որպես ծախս:
  • Պետության եկամուտներ. Պետության եկամուտները կարող են գոյանալ հարկերի, տուրքերի, վճարումների, տրանսֆերտների, արտաքին առևտրի, միջազգային վարկերի, օտարերկրյա օգնության հաշվին: Իրենց հերթին պետության ծախսերը ուղղակի ձևով հանդիսանում են նաև բնակչության եկամուտները (oրինակ` կենսաթոշակը կամ նպաստը): Պետության եկամուտնները ուղղվում են պետության գործառնությունների իրականացմանը:
  • Կազմակերպության եկամուտներ. Որոշակի տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կազմակերպության ակտիվների աճը` կազմակերպության եկամուտն է: Բացառությամբ այն դեպքերի, երբ ակտիվների աճը գրանցվում է ներդրումների հաշվին: Կազմակերպության եկամուտները ձևավորում են կազմակերպության շահույթը կամ այլ տնտեսվարող սուբյեկտների հանդեպ ֆինանսական պարտավորությունների մարումը: 
  • Բնակչության եկամուտներ. Բնակչության եկամուտները տնային տնտեսությունների եկամուտներն են, որոնք ստացվում են դրամական միջոցների տեսքով: Բնակչության համար եկամուտ են հանդիսանում աշխատավարձը, տրանսֆերտային վճարները (կենսաթոշակ, նպաստ, փոխանցումներ), վերավաճառքից ստացված շահույթը, մատուցված ծառայության դիմաց վճարը, վարձավճարները, սեփականության վարձակալման կամ վաճառքից ստացվող գումարը: 
Բնակչության եկամուտները և դրանց ձևավորման աղբյուրները

Բնակչության եկամուտները լինում են երկու ձևով` բնական և դրամական:
Բնական ձևին են պատկանում սոցիալական հիմնադրամներից ստացված որոշակի վճարները, անձնական տնտեսություններում արտադրված մթերքները, մատուցված որոշակի ծառայությունները:
Դրամական եկամուտներ են համարվում աշխատավարձերը, տրանսֆերտային վճարները, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված եկամուտները:


Բնակչության հիմնական դրամական եկամուտների առանձին տեսակների նկարագիրը

Աշխատավարձ. Դրամական եկամուտների այս տեսակը ներառում է աշխատանքի դիմաց վարձավճարը:

Բացի աշխատանքի վարձատրությունից, բնակչության` ձեռնարկություններից ստացված եկամուտները ներառում են.
  • Սոցիալական բնույթի վճարներ. 
  • Աշխատավարձի հիմնադրամին և սոցիալական բնույթի վճարումներին ճվերաբերող այլ վճարներ. 
  • Շահաբաժին. Բաժնետոմսերից ստացվող եկամուտներ, տոկոսների ձևով:
  • Գյուղատնտեսական ապրանքների վաճառքից գումարներ. Անասնապահության և հողօգտագործման արդյունքում վաճառքից եկամուտներ:
  • Կենսաթոշաներ և նպաստներ. Բոլոր տեսակի կենսաթոշակները և նպաստները:
  • Կրթաթոշակներ. Բոլոր տեսակի կրթաթոշակները:
  • Ֆինանսական համակարգից ստացված մուտքեր. Դրամական վարկերը, ապահովագրական փոխանցումներ, վիճակախաղերից շահումներ, տոկոսներ` ներդրումներից:
  • Արժույթի վաճառքից ստացված եկամուտներ. 
  • Փոխանցումներից ստացված եկամուտներ. 
  • Սոցիալական եկամուտներ. Պետության, ձեռնարկությունների կամ այլ անձանց կողմից մատուցված անվճար ծառայություններ (բժշկական, կրթական ծառայություններ):
  • Չհաշվառվող եկամուտներ. Ստվերային տնտեսության շրջանակներում գոյացող եկամուտներ:
  • Այլ մուտքեր.

Комментариев нет:

Отправить комментарий