Շուկայական տնտեսական համակարգում
տնտեսության մեջ պետությանը վերապահված է կարգավորողի գործառույթը: Ազգային կառավարության
հիմնական խնդիրն է ձևավորել այն համամասնությունների շրջանակը համաձայն որոնց ամբողջական
եկամուտը պետք է բաշխվի այդ եկամտի ստեղծման մասնակիցների միջև: Այսպիսով՝ կառավարոււթյան
իրականացրած տնտեսական քաղաքականությունն է պայմանավորում եկամուտների բաշխման կարգը:
Եկամուտների բաշխումը սոցիալական քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկն է: Նեղ
իմաստով այն պետության ու կառավարության այն միջոցառումներն են, որոնք ուղղված են հասարակության
եկամուտների բաշխմանն ու վերաբաշխմանը: Բաշխումը միջանկյալ, կապակցող օղակ է բարիքների
արտադրության և սպառման միջև: Եկամուտների բաշխման սկզբունքները, եղանակներն ու ձևերը
կարող են խթանել, արագացնել արտադրության զարգացումը, բարձրացնել տնտեսական արդյունավետությունը
և մեծացնել վերջնական արդյունքները, եթե դրանք նպաստում են աշխատողների շահերի խթանմանն
ու նյութական շահադրդմանը:
Բաշխումը լինում է երկու
տեսակի՝ ֆունկցիոնալ և անհատական:
- Ֆունկցիոնալ բաշխումը՝ եկամուտների բաշխումն է հող, կապիտալ, աշխատուժ և ձեռնարկատիրական ունակոււթյուն գործոնների միջև: Ֆունկցիոնալ բաշխման հետևանքով ձևավորվում են այնպիսի եկամուտներ, ինչպիսիք են՝ ռենտան, տոկոսը, աշխատավարձը և շահույթը: Այսինքն՝ ֆունկցիոնալ բաշխում ասելով հասկանում ենք ազգային եկամտի բաշխումը արտադրության գործոնների տարբեր սեփականատերերի միջև:
- Անհատական բաշխում ասելով՝ հասկանում ենք տվյալ երկրի քաղաքացիների ազգային եկամտի բաշխումը՝ անկախ նրանից, թե դրանք արտադրության որ գործոնի սեփականատերերն են:
Հաշվի առնելով ֆունկցիոնալ բաշխումը՝ հարկ է նշել, որ բնակչության մեծ մասի եկամուտները ձևավորվում են աշխատավարձով, և այս ցուցանիշը զարգացած երկրներում կազմում է ազգային եկամտի 75%-ը, ռենտային՝ 0,4 %, կապիտալի դիմաց տրվող տոկոսին՝ 9% և շահույթին՝ 15,6 %:
Գաղտնիք չէ, որ եկամտի անհատական բաշխումը անհավասարաչափ է բնակչության շրջանում: Ազգային եկամտի բաշխման վերաբերյալ օբյեկտիվ պատկերացում կազմելու համար օգտագործում են Լորենցի կորը և Ջինի գործակիցը, որոնք ցույց են տալիս, թե համախառն եկամուտների որ մասը բնակչության առանձին խմբերի մոտ ինչպես են կենտրոնացած:
Լորենցի կորը (տե՛ս նկարը) կորդինատական հարթության վրա ֆունկցիոնալ կախվածության արտապատկերում է, որի աբցիսների առանցքին համապատասխանում է բնակչության թվաքանակը (տոկոսներով), իսկ օրդինատների առանցքին՝ ազգային եկամուտը (տոկոսներով):
Ջինի գործակիցը իրենից ներկայացնում է եկամուտների բացարձակ հավասարության գծի և Լորենցի կորի միջև ընկած տիրույթի մակերեսի (Մ1) և եկամուտների բացարձակ անհավասարության տիրույթի(Մ2) հարաբերությունը: Ջինի գործակիցը (Ջ) գտնվում է 0-ից 1 տիրույթում(տե՛ս նկարը)
Լորենցի կորը (տե՛ս նկարը) կորդինատական հարթության վրա ֆունկցիոնալ կախվածության արտապատկերում է, որի աբցիսների առանցքին համապատասխանում է բնակչության թվաքանակը (տոկոսներով), իսկ օրդինատների առանցքին՝ ազգային եկամուտը (տոկոսներով):
Ջինի գործակիցը իրենից ներկայացնում է եկամուտների բացարձակ հավասարության գծի և Լորենցի կորի միջև ընկած տիրույթի մակերեսի (Մ1) և եկամուտների բացարձակ անհավասարության տիրույթի(Մ2) հարաբերությունը: Ջինի գործակիցը (Ջ) գտնվում է 0-ից 1 տիրույթում(տե՛ս նկարը)
Ջ=Մ1/Մ2, 0<Ջ<1
Հաշվի առնելով Ջինի գործակցի տրամաբանությունը, որքան Ջինի գործակիցը մոտենում է 1-ին, այդքան տվյալ երկրում ազգային եկամտի բաշխման անհամաչափությունը նվազում է և ընդհակառակը՝ որքան մոտենում է 0-ին, այդքան շեղվածությունը մեծանում է:
Արման ջան, կարդում եմ ու մտածում, թե ով է այսքան լավ ու մանրամասն գրել։
ОтветитьУдалитьՄեկ էլ որ չտեսա դու ես մշակողը։ Արդեն ամեն ինչ պարզ դարձավ, ապրես։
nyut@ vortexic qashenq
ОтветитьУдалить