11.17.2017

«Ռոսգոստրախ»-ի հետ համագործակցության առաջին քայլերն արված են...

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գործընկերներ կազմակերպությունների շարքը համալրվում է ևս մեկով: Տոնական շաբաթվա ընթացքում ՀՀ ապահովագրական շուկայի  առաջատար «Ռոսգոստրախ-Արմենիա » ԱՓԲԸ կազմակերպության աշխատակիցները անցկացրեցին սեմինար պարապմունքներ Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորողների հետ: Պարապմունքների ընթացքում սովորողներին ներկայացվեց ապահովագրություն հասկացությունը, ապահովագրական շուկայի ձևավորման նախապատմությունը՝ ինչպես նաև անդրադարձ կատարվեց ՀՀ ապահովագրական շուկայի ներկային և շուկայի զարգացման հեռանկարներին:
«Ռոսգոստրախ »-ի հետ համագործակցության առաջին քայլերն արված են, իսկ առաջիկայում սպասվում են առավել հետաքրքիր և գործնական հաամատեղ նախագծեր:

Комментариев нет:

Отправить комментарий