12.07.2017


Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) կազմակերպել էր կոնֆերանս, որը կրում էր  <<ՀՀ-ում ձեռնարկությունների կայուն զարգացման անհրաժեշտ>>  խորագիրը: Կոնֆերանսին՝ մեր տասներորդցիների՝ Մարգարիտայի, Եվնիկեյի, Քրիստինեյի  և Եվայի հետ, ես էլ հնարավորություն ունենալ մասնակցելու: Շնորհակալ եմ...
                                           

Կոնֆերանսին քննարկվող թեմաների շրջանակը բավական մեծ էր, իսկ ընտրված ձևաչափը՝ հետաքրքիր: Կոնֆերանսի առաջին մասում նախ ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը ներկայացրեց 2015-2017թթ հետազոտությունների արդյունքների հիման վրա ձևավորված ձեռնարկությունների կայում զարգացման հիմնական խոչընդոտների.
  1. լավ կառավարում և արդյունավետ հակակոռուպցիոն գործողություններ,
  2. վստահելի և կայուն մակրոտնտեսական քաղաքականությունը և տնտեսության, ներառյալ էներգամատակարարումը, լավ կառավարումը
  3. առևտուրը և կայուն տնտեսական ինտեգրումը
  4. նպաստավոր իրավական և համակարգող միջավայրը
  5. արդար մրցակցությունը
  6. ֆինանսական ծառայությունների մատչելոիությունը
  7. կրթությունը, ուսուցումը և ցկյանս ուսումնառությունը:
Հիմնական ուղությունների ներկայացումից հետո արդեն, չորս մասից բաղկացած պանելների ընթացքում ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, մասնավոր սեկտորի, քաղհասարակության  մասնագետներն ու շահառուները ներկայացրեցին իրենց տեսակետներն ու տեսլականները՝ քննարկման առարկա խոչընդոտների հաղթահարման ուղղությամբ: Ես առանձին առանձին չեմ անդրադառնա բանախոսների հնչեցրած տեսակետներին և գնահատականներին, սակայն կցանկանայի նշել, որ ինչպես սովորաբար, այդպես էլ այս դեպքում,  ՀԳՀՄ-ի, անկախ փորձագետների հնչեցրած գնահատականներին և քննադատություններին  կառավարության ներկայացուցչները հակադրում էին ապագա բազմամյա բարեփոխումների և ռազմավարությունների, ծրագրերի մշակման խոստումներով՝ ըստ էությամբ գործելով արդեն Հայաստանի իշխանությունների համար բանաձևվված գործելակերպով՝ առարկայական խնդիրների լուծմանը հակադարձել խորքային և բազմամյա բարեփոխումների և ռազմավարությունների մշակման խոստմամբ: Ինչպես սովորաբար, այդպես էլ հիմա նման խոստումներին հավատալու հիմքեր հազիվ թե գտնենք, չնայած, որ այդ ռազմավարությունների և բարեփոխումների արդյունքում էլ մի վարդագույն արդյունք չի էլ ուրվագծվում: 

1 комментарий:

  1. Hello everyone on here my name is Fumo Sadiku living in Malindi City Kenyan I want to tell a little more about a good hearten man called Benjamin Breil Lee working with funding service as loan officer, Mr Benjamin Breil Lee helped me get a loan of 37,115,225.00 Shillings on my trying time trying to get back on my feet to raise my business I know there are some of you here who are in financial difficulties to talk to Mr Benjamin on what's app +1-989-394-3740 Or  also with his personal E-mail on 247officedept@gmail.com I'm so glad for what he did for me and for his Bank accountant as well Accountant Hernandez Lucas Thank you very much for your work well done.

    ОтветитьУдалить