11.04.2013

Տնտեսագիտության առարկան և մեթոդը:

Տնտեսագիտության առարկան:

Մարդիկ ունեն տարբեր պահանջմունքներ. մեզ պետք են հասարակական ճանաչումը, նյութական բարիքները, կենցաղային հարմարությունները և այլն: Մեր ձգտումները ձեռք բերելու հագուստ, ուտելիք, տուն և շատ այլ բազմազան ապրանքներ և ծառայություններ: Դրան զուգահեռ մենք նաև շրջապատված ենք բազմաթիվ բնական և արտադրական բարիքներով: Հետևաբար, բնական է, որ պետք է օգտագործել գոյություն ունեցող բնական և մարդու կողմից ստեղծված նյութական ռեսուրսները՝ դրանք համադրելով աշխատուժի և ձեռներեցության ունակության հետ, արտադրել մեր պահանջմունքները բավարարող ապրանքներ և ծառայություններ: Սակայն, ռեսուրսների սահմանափակությունը հնարավորություն չի տալիս հասնել խնդրի իդեալական լուծման: Փաստ է, որ մարդկության ընդհանուր նյութական պահանջմունքները գերազանցում են եղած բոլոր ռեսուրսների արտադրական հնարավորությունները: Այս խնդրի լուծումն էլ ընկած է տնտեսագիտության առարկայի  բնորոշման հիմքում:
Տնտեսագիտությունը ուսումնասիրում է սհմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործման կամ կառավարման խնդիրները՝ մարդու անսահամանափակ պահանջմունքների մաքսիմալ բավարարման համար:

Տնտեսագիտության եռաստիճան մեթոդը:

Տնտեսագետները ուսումնասիրվող տնտեսական հարցերի վերաբերյալ փաստեր են հավաքում: Սա կոչվում է նկարագրական տնտեսագիտություն: Այնուհետև այդ փաստերի հիման վրա մշակվում է տեսություն, որը կոչվում է տնտեսագիտության տեսություն: Այն մեթոդը, երբ փաստերը հավաքվում և համակարգվում է դրանց հիման վրա մշակվում է տեսություն կոչվում է ինդուկցիայի մեթոդ:  Երբ տնտեսագետները, հիմնվելով պատահական դիտարկման, տրամաբանության, բնազդների վրա, ձևակերպում են նախնական չստուգված տեսություն, որը կոչվում է հիպոթեզ, և այդ հիպոթեզի ճշտությունը ստուգում են փաստերի բազմակի հետազոտության միջոցով, ապա այս մեթոդը կոչվում է դեդուկցիա: Ինդուկցիան և դեդուկցիան չեն բացառում իրար, այլ փոխադարձաբար լրացնում են միմյանց: Տնտեսագիտության տեսության հիման վրամշակվում և ձևակերպվում է տնտեսական քաղաքականություն:

Միկրո և մակրո տնտեսագիտություն:


Գոյություն ունեն տնտեսագիտական անալիզի երկու մակարդակներ՝ միկրոմակարդակ և մակրոմակարդակ:
Միկրոտնտեագիտությունը ուսումնասիրում է առանձին, կոնկրետ տնտեսական միավորները. օրինակ՝ կոնկրետ ապրանքի գինը, արտադրության քանակը, մեկ ֆիրմայում զբաղվածների թիվը, առանձին ձեռնարկության կամ տնային տնտեսությունների եկամուտները և այլն:
Մակրոտնտեսագիտությունը ուսումնասիրում է տնտեսությունը որպես մեկ ամբողջություն, կամ այն կազմող հիմնական բաղադրիչները: Այս դեպքում մենք գործ ունենք հետևյալ միավորների հետ՝ պետական ոլորտ, մասնավոր ոլորտ: Մակրոտնտեսական ցուցանիշներ են՝ արտադրության ընդհանուր ծավալը, զբաղվածության ընդհանուր մակարդակը, գների ընդհանուր մակարդակը և այլն:
Տնտեսագիտության հիմնախնդիրը:
Երկու հիմնախնդիր կազմում են տնտեսագիտության հիմքը: Առաջին՝ հասարակության նյութական պահանջմունքները անսահմանափակ են, երկրորդ՝ տնտեսական ռեսուրսները, այսինքն ապրանքներն ու ծառայությունները արտադրելու միջոցները, սահմանափակ են կամ սակավ:
1. Հասարակության պահանջմունքները:
Հասարակությանը, այսինքն այն մաս կազմող անհատներն ու ինստիտուտները, ունեն բազմաթիվ նյութական պահանջմունքներ: Նյութական պահանջմունքներ ասելով նախ և առաջ պետք է հասկանանք սպառողների ցանկությունը ձեռք բերել և օգտագործել ապրանքներ և ծառայություններ: Հասարակության պահանջմունքները բաժանվում են 3 խմբի. 1) առաջին անհրաժեշտության ապրանքներ, 2) պերճանքի առարկաներ, 3) ծառայություններ: Ակնհայտ է, որ այն ապրանքը, որը մեկի համար առաջին անհրաժեշտության առարկա է, մեկ ուրիշի համար կարող է լինել ճոխության առարկա: Նյութական պահանջմունքները ներառում են նաև մասնավոր ձեռնարկությունների և պետության պահանջմունքները: Ձեռնարկություններին, արտադրությունը կազմակերպելու համար, անհրաժեշտ են գործարանային շենքեր, մեքենաներ, ենթակառուցվածքներ և այլն: Պետության կառավարությանը, որը քաղաքացիների համընդհանուր պահանջմունքները բավարարելու համար ձգտում է կառուցել ավտոմայրուղիներ, դպրոցներ, հիվանդանոցներ և այլն, նույնպես անհրաժեշտ են տարբեր ապրանքներ և ծառայություններ:
Պահանջմունքները բավարարելու համար կազմակերպվում է ապրանքների և ծառայությունների արտադրություն, որի համար օգտագործվում են տնտեական ռեսուրսներ՝ հող, կապիտալ աշխատանք և ձեռներեցություն; Ռեսուրսները սահմանափակ են,հետևբար արտադրության արդյունքները ևս սահմանափակ են և պահանջմունքները լրիվ բավարարել հնարավոր չէ: Պահանջմունքների բավարարման աստիճանը կախված է տվյալ երկրի տնտեսության արտադրական պոտենցիալից, որն էլ իր հերթին կախված է տնտեսությունում առկա ռեսւորսների քանակից, որակաից, դրանց օգտագործման արդյունավետությունից: Եթե տնտեսւոթյունը գործում է լրիվ զբաղվածության պայմաններում և արդյունավետ է օգտագործում ռեսուրսները, եթե կա տնտեսական աճ, ապա տնտեսությունը ավելի մեծ հնարավորություն կունենա բավարարելու նոր պահանջմունքները և ազգաբնակչության կենսամակարդակը կաճի:
Տնտեսական ռեսուրսները:
Տնտեսական ռեսուրսներ ասելով հասկանում ենք բոլոր բնական, մարդկային և մարդու կողմից արտադրված ռեսուրսները, որոնք օգտագործվում են ապրանքներ և
ծառայություններ արտադրելու համար: Տնտեսական ռեսուրսները կազմում են նյութական ռեսուրսները՝ հողը և կապիտալը, և մարդկային ռեուրսները՝ աշխատանքը և ձեռներեցությունը:
Հող: Հողին վերաբերվում են բոլոր բնական ռեսուրսները՝ վարելահողեր, անտառներ, օգտակար հանածոներ, ջրային ռեսուրսներ և այլն:
Կապիտալ: Կապիտալ կամ ներդրումային ռեսուրսներ հասկացությունը ներառում է արտադրության բոլոր միջոցները՝ գործիքներ, մեքենաներ, սարքավորումներ, գործարանային շենքեր, պահեստներ և այլն: Այս միջոցների արտադրության և կուտակման պրոցեսը կոչվում է ներդրում: Այստեղ պետք է նշել, որ 1) ներդրումային ապրանքները տարբերվում են սպառողական ապրանքներից նրանով, որ դրանք չեն բավարարում մարդկանց պահանջմունքները ուղակիորեն, և 2) այստեղ կապիտալ տերմինը չի նշանակում փող:
Աշխատանք: Աշխատանքը մարդկանց ֆիզիկական և մտավոր ունակությունների ամբողջությունն է, որը կիրառվում է արտադրության պրոցեսում:
Ձեռներեցություն: Ձեռներեցությունը կամ ձեռնարկատիրական ունակությունը առանձնանում է աշխատանք ռեսուրսից, քանի որ ձեռներեցը արտադրության շարժիչ ուժն է: Ձեներեցը կատարում է հետևյալ 4 ֆունկցիաները՝ 1) արտադրության մեջ միավորում է հող, կապիտալ, և աշխատանք ռեսուրսները, 2) որոշումներ է ընդունում, 3) նորարար է, 4) ռիսկի է դիմում:
Արտադրությանը մասնակցելու համար՝ յուրաքանչյուր ռեսուրսի համար տրվում է վճար: Հողի դիմաց տրվում է ռենտա, կապիտալի դիմաց՝ տոկոս, աշխատանքի դիմաց՝ աշխատավարձ, ձեռներեցության դիմաց՝ շահույթ:

Комментариев нет:

Отправить комментарий