11.30.2013

Արտարժույթ: Ֆունտ ստեռլինգ...

Անգլիական ֆունտ ստեռլինգը առաջացել է 10-րդ դարում, այդ ժամանակաշրջանում Անգլիայում ապրող դրամափոխ-ոսկերիչների կողմից: Դրամափոխները իրենց մոտ էին պահում մարդկանց թանկարժեք իրերը, դրա փոխարեն ստացականներ տրամադրելով: Մարդկանց միջև ապրանքափոխանակությունը իրականացվում էր ստացականների միջոցով, և կարելի է համարել, որ առաջին թղթադրամները հենց ստացականներն են եղել: Ստացականները ավելի հարմար էին, քան ոսկյա և արծաթյա մետաղադրամները, դրա համար` ստացականը, հետո նաև թղթադրամը դարձավ ոսկու`նյութական արժեքի այլ տարբերակ:
Ֆունտ ստեռլինգը համարվում է ամենադիմացկուն արժույթը, որի տատանումները աննշան են եղել: Նրա մի կողմում պատկերված է Անգլիայի թագուհի` Ելիզավետաերկրորդը, իսկ մյուսում կողմում`մարդիկ, որոնցով հպարտանում է Բրիտանիան: Այսօր Անգլիայում շրջանառության մեջ կա 5, 10, 20, և 50ֆունտ արժեղությամբ դրամներ: Չնայած իր կայունությանը, այնուամենայնիվ ֆունտ ստեռլինգը ունեցել է վայրէջքի պահեր: Առաջին վայրջքը տեղի է ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծանր տնտեսական ճգնաժամի հետևանքով: Երկրորդը`1993թվականին, որի պատճառով Անգլիան կորցրեց մոտ մեկ միլիարդ ԱՄՆ դոլլար: Ֆունտ ստեռլինգով կատարված ամենամեծ գործարքը եղել է ռուս անհայտ գործարարի կողմից, ով 140մլն ֆունտ ստեռլինով, գնել է Անգլիայի ամենաթանկ տունը: Վճարված գինը ռեկորդային է, և համարվում է ֆունտ ստեռլինգով կատարված ամենամեծ գործարքըՄեկ ֆունտ ստեռլինգը համարժեք է 665ՀՀ դրամի:



Комментариев нет:

Отправить комментарий